LN-ի էլեկտրոնային հասցեին բազմաթիվ նամակներ ենք ստանում՝ սեռական առողջության հետ կապված անհանգստություններով, հարցերով… INTELSEXUAL շարքը, որը LADYNEWS.am-ն իրականացնում է Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի  (sexology.am)լավագույն մասնագետների հետ համագործակցությամբ, կօգնի ձեզ, սիրելի լեդիներ իրազեկ լինել եւ ինքնուրույն գլուխ հանել սեփական խնդիրներից սեռական կյանքում: Նյութերի հիմքում նաեւ ձեր նամակներն են, այնպես որ շարունակեք գրել մեզ, եւ մենք կփորձենք գտնել ձեր հարցերի պատասխանները:

Կարդալ ավելին...

«Չկա ավելի ցանկալի նպատակ, քան երիտասարդ սերնդի առողջ դաստիարակությունը, հատկապես, երբ խոսքն այնպիսի կարևոր երևույթի մասին է, ինչպիսին սեռական կյանքն ու առողջությունն է»,- այս խոսքերով ԵՊԲՀ ռեկտոր պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը բացված համարեց «Սեռական խանգարումների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները» գիտաժողովը:



Գիտաժողովը կազմակերպել էին Սեքսոլոգների հայկական ասոցիացիան և Մխ. Հերացու անցան Երևանի պետական բժշկական համալսարանը:
Կարդալ ավելին...

Doctors.am-ի հյուրասրահը հյուրընկալել է բժիշկ-սեքսապաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար  Սևադա Վանիկի Հակոբյանը

Թեմա - Սեռական անհամատեղելիություն

Կարդալ ավելին...

Վերջերս բարեկամուհիներիցս մեկը պատմեց իր ամուսնության ու դրան հաջորդած կարմիր խնձորի ծեսի մասին: Նա ամուսնացել էր գյուղում 18 տարեկան հասակում, և ամուսինը, չցանկանալով վտանգել իր սիրելի կնոջ դեռ բոլորովին մանկական հոգեբանությունը, մոտ 1 ամիս չէր գնացել սեռական ակտի: Այդ ամբողջ ընթացքում' ամեն օր առավոտյան, երբ տղան դուրս էր եկել տնից, նրա մայրն ու տատիկը մտել էին ննջասենյակ ու ինչ-որ բան փնտրել սավանի վրա: Բարեկամուհիս ոչինչ չէր հասկացել, իսկ ամուսինը մի անգամ նկատել էր ու մեծ գժտությունից հետո վերցրել էր կնոջն ու հեռացել հայրական տնից:

Կարդալ ավելին...

«Քողարկված հոմոսեքսուալիզմը իրենից ներկայացնում է անհատի հոմոսեքսուալ կողմնորոշում, որը նա թաքցնում է բոլորից: Ըստ էության, քողարկված հոմոսեքսուալիզմը դրսևորվում է ինքնարտահայտման անկարողությամբ և գտնվելով փնտրտուքների մեջ կամ չունենալով սեքսուալ կյանք փորձում են թաքցնել իրենց հակումները ամուսնության միջոցով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը:

Կարդալ ավելին...

«Մինչամուսնական հարաբերություններից պետք է տարբերել վաղ հարաբերությունները և ամուսնությունները, որոնք հաճախ կայուն չեն լինում, քանի որ զույգը պատրաստ չէ բախվելու կենցաղային և այլ բնույթի խնդիրներին: Այսինքն՝ այդ պարագայում «կաղում» է հոգեբանական հասունությունը:

Կարդալ ավելին...

Դեռահասների մոտ սեռական կյանքը կարող է ունենալ մի շարք բացասական հետևանքներ: Նրանց օրգանիզմը՝ թե՛ կենսաբանական, թե՛ հոգեբանական առումով կայացած համարել չենք կարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը: 

Կարդալ ավելին...

«Հայաստանում սեքսուալ կուլտուրան դանդաղ քայլերով աստիճանաբար դուրս է գալիս հոգեվարքի ճահճից: Գնալով մեծանում է այն երիտասարդների թիվը, ովքեր առավել շատ են ուշադրություն դարձնում իրենց սեռական առողջությանը եւ հաճախ հետազոտվում»,- Shamshyan.com-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, «Սեքսուալ առողջության պաշտպանություն» հ/կ-ի անդամ Վրեժ Շահրամանյանը:

Կարդալ ավելին...

«Երբեմն որոշ հոգեկան հիվանդություններ, որոնք ունեն գաղտնի ընթացք, անհատի մոտ արտահայտվում են սեքսուալ խանգարումներով: Առաջին հայացքից հիվանդը գանգատվում է այս կամ այն սեքսուալ խնդրից, բայց որոշակի ժամանակահատված հետո հիվանդի մոտ սկսում են ի հայտ գալ հոգեկան շեղման նշաններ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը:

Կարդալ ավելին...


ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, Արսեն Գրիգորյանը ԵՊԲՀ կլինիկայի վիճակագրական տվյալները ներկայացնելով՝ փաստում է, որ աշնանը սեռավարակներով հիվանդների թիվը մեծանում է:


Սակայն, ըստ նրա, վարակը ձեռք է բերվում ավելի շատ ոչ թե աշնանը, այլ ամռանը՝ հանգստյան սեզոնին: «Ամռանը տենդենց կա ավելացման, իսկ աշնանը՝ ակտիվացման: Մարդիկ գնում են ամռանը հանգստանալու և հանգստյան վայրերում ակտիվ սեռական կյանք ունենալով վարակվում են, որը արտահայտվում է աշնանը»,- ասաց նա:

Կարդալ ավելին...

Ամուր ընտանիքը մարդու ամենանվիրական երազանքերից մեկն է և այն պահպանելու համար, ամեն օր մարդը «ստիպված» է լինում հաղթահարել մի շարք դժվարություններ՝ ընտանեկան երջանկության, ընտանեկան խաղաղությանն ու ներդաշնակության համար, որտեղ մարդը կանչված է ծնվել, աճել ու բազմանալ:
Ընտանեկան հաղթահարվող դժվարություններից է ամուսինների միջև եղած հարաբերություններն ու սեռական կյանքի ճիշտ կազմակերպման հիմնախնդիրները:

Կարդալ ավելին...

Հայ կանանց շրջանում առաջին ամուսնության և առաջին սեռական հարաբերության տարիքները գրեթե համընկնում են: Համաձայն Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2010թ. հետազոտության՝ 25-49 տարեկան կանանց շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ մինչև 20 տարեկան հասակը ամուսնացել է նրանց 38%-ը, իսկ սեռական հարաբերություն են ունեցել նրանց 39%-ը: Հետազոտությունը ցույց է տվել, որ ի տարբերություն կանանց, հայ տղամարդիկ նախքան ամուսնությունն առավել հակված են սեռական հարաբերություն ունենալուն: Թեև 25-49 տարկան տղամարդկանց միայն 4%-ն է ամուսնացած եղել մինչև 20 տարեկան հասակը, նրանց գրեթե կեսը՝ 47%-ը, ունեցել են սեռական հարաբերություն:

Կարդալ ավելին...

Doctors.am-ի հյուրասրահը հյուրընկալել է բժիշկ-սեքսապաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար  Սևադա Վանիկի Հակոբյանը


Թեմա - Կնոջ և տղամարդու սեքսուալության տարբերությունները

Որո՞նք են կնոջ և տղամարդու սեքսուալության  տարբերությունները

Կարդալ ավելին...

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը խոսելով սեռակրթության թեմայից՝ ասաց, որ այն մարդու ընդհանուր դաստիարակության անբաժանելի մասն է. «Սեռակրթությունը պետք է սկսել կյանքի սկզբնական տարիներից, նորածնային հասակից, քանի որ այն բաժանվում է մի քանի փուլի, իսկ ամեն փուլ պահանջում է յուրովի մոտեցում: Երեխաներին հաճախ է հետաքրքրում, թե ինչպես են իրենք լույս աշխարհ եկել, բայց հազվադեպ է լինում, երբ ծնողը նրա տարիքին համապատասխան բացատրություն է տալիս: Պետք է հասկանալ, որ վաղուց ժամանակն է վերախմբագրել մոտեցումները: Մենք ուզում ենք լինել սեռակրթված, բայց չենգ գտնում բանալիները, որպեսզի բացենք այդ կողպեքները»,- ասաց Շահրամանյանը՝ հավելելով, որ մարզերում՝ այս առումով անելիքներն ավելի շատ են: Ըստ նրա՝ հարկավոր է ստեղծել մի համակարգ, մասնագետների մի խումբ, որոնք կանդրադառնան այս հարցերին ու հասարակությունն էլ այլեւս խնդիրներ չի ունենա:

Կարդալ ավելին...

Սեքսոպաթոլոգ Արսեն Գրիգորյանը խորհուրդ չի տալիս ջրում սեռական հարաբերություններ ունենալ, քանի որ մեծ է տարբեր հիվանդություններով վարակվելու հավանականությունը։


Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հանգստյան օրերի ընթացքում հաճախ մարդիկ ունենում են զբոսաշրջային սիրավեպ, ինչը իր հետ բերում է որոշակի հետևանքներ:

Կարդալ ավելին...

Երեխան ծնողին հարցնում է, թե որտեղից է ինքը լույս աշխարհ եկել: Ծնողը լուրջ դեմքով պատասխանում է, որ իրեն կաղամբի մեջից են գտել, և երեխան սկսում է թերահավատությամբ լցվել դեպի ծնողը, քանի որ բակում այդ նույն հարցին մեծ ընկերներն այլ բան էին ասել: Կամ էլ հակառակը՝ ծնողը մանրամասն բացատրում է, թե ինչպես է կատարվում այդ ամենը, և դեռևս անընկալունակ ուղեղով երեխայի մոտ բարդույթներ են ձևավորվում, քանի որ նա դեռ պատրաստ չէր նման մեկնաբանության:

Կարդալ ավելին...

Օրգազմի բացակայության պատճառները. մասնագետ

Այսօր առավել հաճախ են հանդիպում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, ովքեր օրգազմ չեն ապրում սեռական հարաբերությունների ժամանակ: Օրգազմի բացակայությունը, որպես կանոն, պայմանավորված է երկու գործոններով` ֆիզիոլոգիական ու հոգեբանական և կարող է ունենալ տարբեր պատճառներ:
Թեմայի շուրջ մեր թղթակցի հետ զրույցում պարզաբանումներ է ներկայացրել սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

-Ի՞նչ է կանացի անօրգազմիան:

Կարդալ ավելին...

«Ամուսնության համար տարիք առաջադրելը դժվար է, բայց առողջապահական տեսանկյունից այն չպետք է գերազանցի 30 տարեկանը: Կինը պիտի առաջին երեխան ունենա մինչև 35 տարեկանը, որպեսզի ռիսկերը բացառվեն: Բայց դա չպիտի արվի սոցիումի ճնշումով, այլ ներքին մղումով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը:

Կարդալ ավելին...

«Սեռադաստիարակությունը մարդու դաստիարակության մի մասն է կազմում և, եթե ընդհանուր դաստիարակության մեջ որևէ մաս բացակայում է, նշանակում է այն թերի է», -այս մասին այսօր «Ելակետ» ակումբում «Սեռադաստիարակության արդի խնդիրները» թեմայի շրջանակենրում հայտնեց  Երեւանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթալոգիայի ամբիոնի դոցենտ, սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանը:

Կարդալ ավելին...

Ամառային հանգիստն անցկացնելու համար շատերը դուրս են գալիս երկրից, որն իր մեջ պարունակում է որոշակի ռիսկային գործոններ՝ կապված բնակլիմայական փոփոխությունների, դիմադրողականության անկման հետ. «Ծովային երկրներում ռիսկի գործոնը պայմանավորված է ջրային միջավայրով: Լողավազաններում, որտեղ կանգնած է ջուրը կամ այն որոշակի համակարգով անընդհատ շրջանառության մեջ է, կան վիրուսային հիվանդություններ: Դրանք հիմնականում սնկային միկրոբներ են, որոնք ապրում են լողավազանների պատերին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը: Նա նշեց, որ նման միկրոբների առկայության դեպքում մեծանում է մարդկանց՝ դրանցով վարակվելու հավանականությունը: Սա պայմանավորված է օրգանիզմի դիմադրողականության փոփոխությամբ, երբ բնակլիմայական պայմանների փոփոխության հետևանքով սեռական ինֆեկցիաների ընկալունակությունը բարձրանում է, ավելի է մեծանում վարակվելու հավանականությունը:

Կարդալ ավելին...

Սեռակրթության կարիք ու պահանջ ունի յուրաքանչյուր դեռահաս:
Տարիներ առաջ երեխայի հետ սեքսի, սեռական օրգանների մասին խոսելը համարվում էր ամոթ ու անհարմար, այն փակ թեմա էր: Այսօր վիճակը մի փոքր «շտկվել» է, և դեռահասի տեղեկատվության մակարդակը բարձրացել է:

«Սեռակրթություն» թեմայի շուրջ HayNews.am-ը զրուցեց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ:

Կարդալ ավելին...

Սեռական կյանքի բացակայության պատճառով` հաճախ կանայք և աղջիկները դիմում են մաստուրբացիա` ինքնաբավարարում կոչվող երևույթին:
Երբեմն անտեղյակության ու անգրագիտության պատճառով` ինքնաբավարարման ժամանակ օգտագործում են ոչ տեղին առարկաներ` դրանցով վնասելով իրենց սեռական ուղիներն ու օրգանները: HayNews.am-ն այս թեմայի շուրջ զրուցեց բժիշկ-սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանի հետ:

-Ի՞նչ է ինքնաբավարարումը և ո՞ր դեպքերում են կանայք ու աղջիկները դրան դիմում:

Կարդալ ավելին...

Սերը ուրիշի հետ միանալու ուժգին տենչանք է: Սերը հուզական վիճակ է եւ, ինչպես ցանկացած հույզ, կարող է լինել` ռացիոնալ եւ իռացիոնալ: Ողջամտության եւ բանականության սահմանները հատող սերը կարող է դիտարկվել իբրեւ իռացիոնալ հույզ եւ հիվանդագին երեւույթ: Թեեւ սերը չի ընդգրկված հոգեկան հիվանդությունների ամերիկյան հոգեբույժների դասակարգման մեջ (սա համարվում է հոգեկան առողջության խանգարումների միջազգային ուղեցույց), այնուհանդերձ, սիրո քիմիան մեծ նմանություն ունի տագնապային եւ կպչուն-սեւեռուն խանգարումների նյարդահորմոնալ շեղումների հետ:

Կարդալ ավելին...

«Սննդամթերքի տեսակից կախված է սեռական և վերարտադրողական կյանքի որակը: Ինչպես կսնվես, այդպես էլ քեզ կդրսևորես անկողնում: Սնվելու և սեքսի ախորժակները խիստ փոխկապակցված են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Կարդալ ավելին...

Ըստ ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանի՝ վաղաժամ սերմնաժայթքումն այն երևույթն է, երբ տեղի է ունենում սերմաժայթքում՝ նախքան սեռական հարաբերությունը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ներկայացրեց այս խնդրի շուրջ տարբեր սեքսոլոգների կարծիքները։ Որոշ ամերիկյան սեքսոլոգներ գտնում են, որ վաղաժամ սերմնաժայթքումն այն երևույթն է, երբ տղամարդն անկարող է կառավարել սերմնաժայթքման տևողությունը, այսինքն, կորցնում է այն հմտությունը, որի միջոցով ինքը կարող է ունենալ սերմնաժայթքում այն ժամանակ, երբ որ ցանկանում է։

Կարդալ ավելին...

Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշների համաձայն՝ այն երկիրը, որտեղ անպտղությունը գերազանցում է 15%-ը, լրջագույն աղետի առաջ է կանգնած, իսկ Հայաստանում անպտղությունն անցել է 15%-ի շեմը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Կարդալ ավելին...

«Տղամարդիկ հակված են կենտրոնանալու սեռական ֆունկցիայի վրա, գնահատում են սեռական կյանքի ֆիզիկական կողմը, իսկ կանայք ավելի հաճախ միտված են դեպի հարաբերություններն ու շփումը, գերագնահատում են սեռական կյանքի զգացմունքային կողմը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը։

Կարդալ ավելին...

Հայաստանում անպտղության դեպքերի աճ է գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Նրա խոսքով` անպտղությունը դատավճիռ չի լինի այն դեպքում, եթե զույգը ժամանակին դիմի բժշկին: «Զույգերը կամ շատ ավելի ուշ են դիմում բժշկին, կամ դիմում են ոչ ճիշտ մասնագետների` գուշակներին, հեքիմներին, բայց ոչ բժիշկներին»,-ասաց նա:

Կարդալ ավելին...

Արդյոք մեր հասարակությունն այսօր կաշկանդված չէ արտաբերել «սեքս» բառը, որքանո՞վ է սխալ սեռական դաստիարակությունը հիմք հանդիսանում հոգեբանական լուրջ խնդիրների և վերջապես` եղե՞լ է Հայաստանում «sexual revolution» թե ոչ Panorama.am-ը զրուցեց ԵՊԲՀ Սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանի հետ:

Կարդալ ավելին...

Հարցերին պատասխանում էԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, Սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Սեւադա Վանիկի Հակոբյանը:
- Սեռական կյանքի բացակայության դեպքում ի՞նչ հնարավոր հիվանդություններ կարող են զարգանալ:
-Եթե մարդը սեռահասուն է, բայց չի ապրում սեռական կյանքով, ապա կան դրան փոխարինող ձեւեր, որոնցից կարող եմ նշել ձեռնաշարժությունը, ինչը որոշակի ժամանակ կարող է լրացնել բացը: Ձեռնաշարժությունն առողջության համար որեւէ վտանգ չի ներկայացնում եւ նույնիսկ կարող է կանխարգելել փոքր կոնքի խոռոչի օրգաններում կանգային գործընթացները:

Կարդալ ավելին...

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանի խոսքերով՝ ձեռնաշարժությունը մի երևույթ է, որը կարող է ինչպես իրական սեռական խանգարումների, այնպես էլ՝ կարծեցյալ սեքսուալ խանգարումների պատճառ դառնալ. «Պատճառը նրանում է, որ ընդհանրապես գոյություն ունեն ձեռնաշարժության տեսակներ, որոնցից որոշները համարվում են հիվանդագին, որոշները՝ ֆիզիոլոգիական: Այս պարագայում, որոշակի նկատառումներից ելնելով, անհրաժեշտ է բժշկին կամ անհատներին հստակ բացատրել խնդրի էությունը»:

Կարդալ ավելին...

“Դեպրեսիայի հետեւանքով սեռական խանագրումներ են լինում՝ տղամարդկանց եւ կանանց մոտ սեռական ցանկության նվազեցում է  նկատվում,”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց “Սեքսուալ առողջության պաշտպանություն” ՀԿ տնօրեն, սեքսապաթոլոգ Ռուզաննա Ազատյանը:

Թիվ 3 կլինիկական հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքի ղեկավար Միքայել Ադամյանն ընդգծեց, որ նկատվում է սրտամկանային ինֆարկտի երիտասարդացում:

“Այս տարի տենդենց է նկատվում հիպերտոնիկ հիվանդությունների երիտասարդացման, պատճառը մեր ապրելակերպն է”,- շեշտեց նա:

Կարդալ ավելին...



Հայաստանում վերջին տարիներին զարգանում է սեքսապաթոլոգին դիմելու մշակույթ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սեքսուալ առողջապահություն» հասարակական կազմակերպության տնօրեն, սեքսապաթոլոգ Ռուզաննա Ազատյանը:


«Դիմելով մասնագետին, զույգը հասկանում է, որ կձերբազատվի խնդրից, և մեզանում՝ սեքսապաթոլոգին դիմելուց ամաչելը գնալով կվերանա»,- նշեց նա։


Ռուզաննա Ազատյանն արձանագրեց, որ անգամ 35 տարեկան կանայք ու տղամարդիկ սեքսապաթոլոգի մոտ են գնում իրենց մայրերի ուղեկցությամբ: Ազատյանը, սակայն միաժամանակ հավելեց՝ եթե նման երևույթները նախկինում հաճախ էին լինում, ապա այսօր՝ շատ ավելի քիչ:

Կարդալ ավելին...

ՀՀ առողջապահության նախարարության եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի աջակցությամբ մայիսի 12-13-ին MULTI REST HOUSE հյուրանոցային համալիրում (Ծաղկաձոր) Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի նախաձեռնությամբ կանցկացվի «Սեքսուալ առողջության բժշկական եւ հոգեբանական ասպեկտները» թեմայով միջազգային գիտաժողով:
Այդ մասին sexology.am-ին ասել է «Սեքսուալ Առողջապահության» ՀԿ տնօրեն Ռուզաննա Ազատյանը: Բժշկուհին նշել է, որ գիտաժողովին կմասնակցեն բժիշկ-սեքսոլո•ներ, Էնդոկրինոլոգներ, •ինեկոլոգներ, ուրոլոգներ, հոգեբույժներ եւ հոգեբաններ, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից` Վրաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Անգլիայից: Մասնակիցների թիվը 100-150-ն է:

Կարդալ ավելին...

Սեռակրթության խնդիրների, սեռական դաստիարակության և շատերին հուզող այլ խնդիրների մասին  LN-ն  զրուցեց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ:


-Պարոն Շահրամանյան, Ձեր հրապարակումներից մեկում նշել եք' հայ երիտասարդների շրջանում պոռնոն շատ տարածված է, քանի որ, սեռական դաստիարակություն չստանալով ընտանիքում, երեխան փորձում է ինֆորմացվել այլ աղբյուրներից: Սա ավելի շատ հայ աջիկների՞ն է վերաբերում, թե՞ տղաներին:

-Խոսքը, իհարկե, ավելի շատ տղաների, մասնավորապես, դեռահասների և պատանիների մասին է, քանի որ վերջիններիս սեռական զարգացումը համեմատաբար ավելի բուռն է ընթանում: Ինչպես գիտեք, ըստ «Google Trends» ծառայության կողմից հրապարակված տվյալների՝ լատինատառ «porno» բառի որոնման հաճախականությամբ Հայաստանը 2004 թվականից ի վեր առաջին տեղն է գրավում համացանցի որոնողական համակարգում: Գաղտնիք չէ, որ նման կայքերի այցելուների մեծամասնությունը կազմում են դեռահասները:

Կարդալ ավելին...

«Զույգերի միջև ամուսնությունն իր մեջ ենթադրում է բավականին խորը փոխհարաբերություններ՝ սկսած սոցիալական համատեղ կյանքից, ընդհանուր հոգեկան բավարարվածությունից մինչև հոգեսեքսուալ առողջ կյանք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը։

Նա նաև հավելեց, որ ամուսնական զույգերի ներդաշնակությունը և ընտանեկան սեքսուալ հարմոնիան ապահովելու համար գոյություն ունեն մի շարք ֆակտորներ, որն առաջին հերթին ենթադրում է զույգերի միջև հարմոնիկ սեռական հարաբերություն: Ցանկալի է, որ նրանք ունենան իրար մոտ սեռական հակումներ: Այն իր մեջ ներառում է գործոններ, որոնք ապահովում են ամուսինների միջև սեռական կյանքը՝ ինչպիսի սեքսուալ պահանջմունք ունեն, ինչպիսի հորմոնալ հագեցվածություն ունեն և այլն. «Կարևորագույն հանգամանք է զույգերի տարիքային տարբերությունը, որը պայմանավորում է զույգերի ընդհանուր մտահորիզոնների տարբերությունը: Գիտենք, որ տարբեր տարիքային գործոններով պայմանավորված՝ մարդիկ տարբեր հետաքրքրություններ և սեռական պահանջմունքներ են ունենում»,- ասաց մասնագետը:

Կարդալ ավելին...


Երկար ժամանակ հանդիպող, բայց սեռական հարաբերություն չունեցող զույգերն ունենում են այն մտավախությունը, որ զսպվածությունը կարող է բացասաբար անդրադառնալ իրենց առողջության վրա: Նման մտահոգություններ հայտնել են նաեւ LN-ի ընթերցողներից:

Սեռական զսպվածության հնարավոր ազդեցությունները LN-ի հետ զրույցում մեկնաբանեց սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ, բ. գ. թ. , դոցենտ Մարատ Զաքարյանը:

«Սեռական զսպվածությունն այն է, երբ տվյալ անձը սեռական կյանքով չի ապրում տեւական  ժամանակ (շաբաթներ, ամիսներ, տարիներ): Այս ընթացքում հնարավոր են գգվանքներ, սիրախաղեր' առանց սեռական ակտի: Պետք է հաշվի առնել տվյալ անձի առանձնահատկությունները' սեռը, տարիքը, մասնագիտությունը, սեռական կառուցվածքը եւ այլն»,- նշեց սեքսապաթոլոգը' առանձին-առանձին անդրադառնալով թե՛ տղամարդու, թե՛ կնոջ սեռական զսպվածությանը, հնարավոր դրական ու բացասական երեւույթներին:

Կարդալ ավելին...

Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ տարեցտարի արձանագրվում է անպտուղ ամուսնական զույգերի թվի աճ, որը հանգեցնում է մարդկանց վերարտադրողական ֆունկցիայի նվազեցմանը:

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը փաստեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 45-50 տոկոս դեպքերում «անպտուղ ամուսնության գործոնները տղամարդուց են»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ չափազանց կարևոր և հեշտ է բացահայտել տղամարդու անպտղությունը: Դրա համար անհրաժեշտ է կատարել սերմնահեղուկի հետազոտություն, որը պարզ և մատչելի իրականացվող գործընթաց է:

Կարդալ ավելին...

Վաղաժամ սերմնաժայթքումը լուծելի՞ խնդիր է: Այն ինձ շատ է անհանգստացնում:

Գագիկ, Երեւանից

Ընթերցողի հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը:

Վաղաժամ սերմնաժայթքումը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության
տվյալների, սեքսոլոգիական ծառայության դիմող հիվանդների սանդղակում գրավում է երկրորդ տեղը, այսինքն` տղամարդկանց մոտ բավականին հաճախ հանդիպող խնդիր է: Վաղաժամ սերմնաժայթքումն ունի տարբեր աստիճաններ: Նրա խիստ արտահայտված աստիճանը վաղաժամ սերմնաժայթքումն է մինչեւ առնանդամի ներհրումը հեշտոց, ինչը մեծ սթրես է առաջացնում զույգերի մոտ` ընտանեկան, միջանձնային, սեռական հարաբերությունների առումով, քանզի անհնարին է դարձնում հետագայում ոչ միայն սեռական ակտի իրականացումը, այլ նաեւ երեխա ունենալը:

Կարդալ ավելին...

Մեդիամաքս-ն այսօր սկսում է չորս մասից բաղկացած հրապարակումների շարք, որն անվանել ենք «Մեր լեզուն, մեր սեքսը»:

Վերջերս ռուսական Русский Репортер ամսագրում մի ծավալուն հրապարակում նկատեցինք, որի հեղինակը պնդում էր, որ «ռուսաց լեզուն սեքսին դեռ պատրաստ չէ»: Որոշեցինք համանման լրագրողական հետազոտություն անցկացնել նաեւ Հայաստանում ու փորձել հասկանալ` արդյո՞ք այն բառերը, որոնք հայերենում օգտագործվում են սեքսի նկարագրման համար, նպաստում են դրա նորմալ ընկալմանը հասարակության կողմից եւ հատկապես` երիտասարդների կողմից, որոնք նոր են սկսում սեռական կյանքով ապրել:

Ի՞նչ լեզվով խոսել սեռական հարաբերությունների մասին: Այս խնդիրը հուզում է շատերին, սակայն բոլորս «համեստորեն լռում ենք»: Միգուցե լռելու պատճառներից մեկն էլ այն է, որ առօրյա լեզվում բացակայում են սեքսի մասին պատշաճ բառերը՞:

Կարդալ ավելին...

Սեքսոլոգիական խնդիրներից է կուսական ամուսնությունը, երբ ամուսնությունից անցնում է որոշակի ժամանակ, սակայն զույգերի մոտ տեղի չի ունենում սեռական հարաբերություն:

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ սա չափազանց մեծ պաթոլոգիկ և սթրեսոգեն հետևանք է թողնում զույգերի վրա. «Ամուսնությունից հետո երկար տարիներ կինը մնում է կույս: Սա շատ լուրջ խնդիր է: Զույգերը հաճախ մեղադրում են մեկը մյուսին, խառնվում են հարազատները, հարցը դարձնում արծարծվող, մյուս կողմից՝ կան զույգեր, ովքեր չստացված սեռական հարաբերությունների փոխարեն փորձում են սեռական կյանքի այլընտրանքային ձևեր, որը որոշակիորեն քողարկում է խնդիրը, սակայն այն չի բուժվում»:

Կարդալ ավելին...

Հայաստանում ինտերնետ աշխարհում ամենաշատ փնտրվող բառը պոռնոն է: Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ պոռնո բառի որոնման հաճախականությամբ Հայաստանը 2004-ից մինչ այսօր առաջին տեղն է զբաղեցնում: Ի թիվս այլ պատճառների՝ նման ցուցանիշի պատճառ կարող է լինել նաև մեզանում սեռական առողջության թեմաներով ընտանիքներում ու դպրոցներում երեխաներին համապատասխան չափով տեղեկություններ տալուց խուսափելը: «Եկեք արագլիների, կաղամբի մասին հեքիաթները մի կողմ դնենք:

Կարդալ ավելին...

Որքան էլ կանայք մտածեն՝ տղամարդկանց դավաճանության մղող գործոնները շատ են ու բազմազան, պարզվում է' կարելի է «տեսակավորել» դրանք եւ մշակել «պայքարի ռազմավարություն»:

LN-ի հետ զրույցում տղամարդու դավաճանության հիմնական պատճառների մասին խոսեց սեքսապաթոլոգ, հոգեթարապեւտ, բ. գ. թ., դոցենտ Մարատ Զաքարյանը:
«Տղամարդու դավաճանության պատճառ կարող է հանդիսանալ ամուսնական զույգի աններդաշնակությունը, որոնցից ամենահաճախ հանդիպողը սոցիալ-հոգեբանական աններդաշնակությունն է. սրա մեջ մտնում են ամուսնական զույգի ե՛ւ սոցիալական պայմանները, ե՛ւ տնտեսական, ե՛ւ առհասարակ ընտանիքի անդամների հետ ( սկեսուր, սկեսրայր, երեխաներ) հարաբերությունները»,- բացատրեց սեքսապաթոլոգը' նկատելով, որ առաջին հերթին նման դեպքերում ընտանիքում կարող են ստեղծվել կոնֆլիկտային իրավիճակներ, որոնք էլ տղամարդուն մղում են արտաամուսնական կապերի:

Կարդալ ավելին...

«Գոյություն ունի հոգեսեռական և մարմնասեռական զարգացում։ Այս երկուսը պետք է համընթաց և ներդաշնակ զարգանան, որպեսզի ձևավորվեն անհատի սեռային գիտակցությունն ու վարքը, ինչպես նաև՝ սեռական կողմնորոշումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բժիշկ-սեքսապաթոլոգ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը։

Նա նշեց, որ կան հոգեսեռական և մարմնասեռական զարգացման ուշացումներ և արագացումեր, որոնք կապված են մի քանի պաթոլոգեն գործոնների հետ։ Դրանք են գենետիկական գործոնները, միջավայրի ազդեցությունը, դեղորայքային և հորմոնալ դեղերի ազդեցությունը. «Ներդաշնակ զարգացման արդյունքում ձևավորվում է անհատ, որը ունի հստակ սեռական գիտակցություն, ձևավորված սեռական վարք և կողմնորոշում։ Որևէ առումով որևէ խաթարում կարող են առաջ բերել սեքսուալ հիվանդություններ կամ խնդիրներ, որոնք կարող են դժվարություններ առաջացնել տվյալ հիվանդի սեռական կյանքում»,- պարզաբանեց մասնագետը։

Կարդալ ավելին...

Եթե ընտանիքում կա երեխա, մինչև 12-13 տարեկան հասակը նա կրկնօրինկում է տվյալ ընտանիքում սեռերին բնորոշ դերը: Այս մասին այսօր ասաց սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը։ Այսինքն, ըստ նրա, եթե ընտանիքում դերերը ճիշտ են բաշխված երեխան ճիշտ կկրկնօրինակի: Այլ պարագաներում դրսևորվում է սադիզմի կամ մազոխիզմի ձևերով: Իսկ առահասարակ մասանագետները վսատահեցնում են, որ ծնողները երեխաների սեռական դրսևորումներին պետք է ուշադրություն դարձնեն հենց ծնված օրից:

Կարդալ ավելին...

Սեռական խնդիրներով բժիշկներին ներկայում ավելի հաճախ են դիմում, քիչ չեն երիտասարադները, որոնք հետևողականորեն շարունակում են իրենց բուժումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը։
Ըստ նրա՝ այժմ տղամարդկանց մոտ անպտղության առաջացումը առաջին հերթին պայմանավորված է հորմոնալ տեղաշարժերով:

Կարդալ ավելին...

Համբուրվելիս դժվար թե առաջին հերթին մտածեք վտանգների մասին, բայց պարզվում է՝ արժի. մեզ վիրուսներ ու ինֆեկցիաներ են սպառնում հարաբերությունների ճոխ զարգացման գագաթնակետին: Վայելեք հաճույքի հորմոնների' էնդորֆինների բարերար ազդեցությունը Ձեր առողջության, մասնավորապես նյարդային ու հոգեկան համակարգերի վրա, բայց նաեւ մի մոռացեք պաշտպանված լինել հաճույքի տհաճ անակնկալներից...

Կարդալ ավելին...

Սեռական խանգարումներն ու մազաթափությունը կապակցված են, այդ կապը հասկանալու համար նախ և առաջ անհրաժշտ է պարզել սեռական խանգարումների պատճառները, որոնք էլ մազաթափության պատճառ կարող են լինել: Իսկ դրանք, ինչպես ասում է սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը, բազմաթիվ են:
ՙՍեռական խանգարումների պատճառները կարող են ունենալ և’ օրգանական բնույթ, այսինքն` ինչ-որ հիվանդության արդյունք լինեն, և’ կարող են լինել ֆունկցիոնալ, երբ ոչ թե որևէ հիվանդության արդյունք են, այլ առաջանում են սթրեսներից հետո: Ֆունկցիոնալ բնույթի սեռական խանգարումները կազմում եմ 70-85%: Դրանք նևրոզներն են` հիսթերիա, նևրասթենիա և կպչուն մտքերի կամ վախի նևրոզ՚,-ասում է բժիշկը:
Օրգանական ծագման սեռական խանգարումները կարող են լինել գանգուղեղային և ողնուղեղային տրավմաների հետևանքով, որտեղ տեղակայված են սեռական կենտրոնները: «Այդ հատվածի տրավմաները կարող են առաջացնել բավական բարդ և բավական դժվար բուժելի սեռական խանգարումներ»:

Կարդալ ավելին...

18:40, 5 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեռական կրթության մասին հասարակության գիտելիքները դեռեւս գտնվում են նվազագույն մակարդակի վրա: Թեեւ քայլեր ձեռնարկվում են, համապատասխան քննարկումներ անցկացվում, այնուամենայնիվ, առաջընթացը դեռ շատ մեծ չէ: Այս ամենի մասին «Արմենպրես»-ը զրուցեց Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ:



-Շատերը հստակ չեն պատկերացնում կամ նույնիսկ չգիտեն, թե ի՞նչ է ուսումնասիրում Ձեր մասնագիտությունը իրականում եւ որո՞նք են նրա խնդիրները:

Կարդալ ավելին...

Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի նախաձեռնությամբ մայիսի 12-13-ին Երևանում կանցկացվի «Սեքսուալ առողջության բժշկական և հոգեբանական ասպեկտները» թեմայով միջազգային գիտաժողով: Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի պետական բժշկական համալսարանի աջակցությամբ:

Ինչպես Panorama.am-ին հայտնեց Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի տնօրեն Ռուզաննա Ազատյանը, գիտաժողովի շրջանակներում կներկայացվեն սեռական խանգարումների լուծման ժամանակակից մոտեցումները: «Այսինքն՝ որոնք են հիվանդությունների առաջացման պատճառները, որոնք են լուծման համար այսօր ամբողջ աշխարհում կիրառվող նորագույն մեթոդները»,- ասաց Ռ. Ազատյանը:

Կարդալ ավելին...

Աշխարհում մարդկանց մոտ սեռական կյանքը սկսվում է միջինում 17.5 տարեկանից:  ԵՊԲՀ-ի սեքսապատալոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյանի խոսքով,  հանրության տարբեր տարիքային խմբերի հետ աշխատելիս  հատկապես վերջին մի քանի տարիներին նկատվել է սեքսուալ կյանքի ու առողջության հետ կապված մի շարք խնդրիների մասին հարցերի աճ: Հարցերն ուղղվում են ինչպես www.sexology.am կայքում, այնպես էլ սոցիալական ցանցերում և բժիշկներին դիմելիս: «Ըստ այս տվյալների կարելի է եզրակացնել, որ Հայաստանում բավական վաղ են սկսում ապրել սեռական կյանքով. տղաները`16, իսկ աղջիկները 17-18 տարեկանից»,- ասում է բժիշկը:

Կարդալ ավելին...

 

 

Հայաստանի երիտասարդները հաճախ սեռական հարաբերություն են ունենում պատահական վայրերում

 

 

Դիտարկումների համաձայն Հայաստանում մարդկանց սեռական կյանքը սկսվում է բավական վաղ` տղաների մոտ`16, իսկ աղջիկների մոտ 17-18 տարեկանից: «Այդ տարիքում կոմֆորտը և բնակարանային պայմանների ապահովումը բավականին դժվար է նրանց կողմից և իհարկե այլ տեղերում սեռական հարաբերություն ունենալու հավանականությունը ավելի է բարձրանում այդ տարիքային խմբերում»,- նշում է ԵՊԲՀ-ի սեքսապատալոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ. դոցենտ Սևադա Հակոբյանը:  Ըստ նրա որոշակի կոնկրետ վիճակագորություն չկա այդ ուղղությամբ արված, բայց պետք է տրամաբանորեն վերլուծել և հասկանալ, որ այդ տարիքային խմբերի պարագայում պետք է լինեն ավելի ոչ կոնֆորտային պայմաններում սեռական հարաբերություն ունենալու դեպքեր:

Կարդալ ավելին...

«Մենք գիտենք, որ գարնանը ձմեռվա խոր քնից հետո բնությունը զարթոնք է ապրում»,- «Զարուհու» հետ զրույցում ասում է ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դոցենտ, սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ, բ.գ.թ. Մարատ Զաքարյանն ու հավելում, որ գարնանը մարդիկ  ակտիվ չեն լինում: Շատերի մոտ առաջանում է վիտամինների պակաս:

«Բանն այն է, որ  ձմռանն այդքան էլ վիտամինային կերակուրներ` միրգ, բանջարեղեն չենք օգտագործում: Իսկ վիտամինային պակասը օրգանիզմի համար անհետեւանք չի անցնում: Սակայն ավելի շատ կուզենայի խոսել գարնանային ընկճվածության ու դեպրեսիվ վիճակի մասին: Եղանակի փոփոխությունը մարդկանց մոտ ընկճված վիճակ է առաջացնում: Փոփոխության այս շրջանում մարդու հոգեկան աշխարհը եւ նյարդային համակարգը չեն կարողանում հարմարվել միջավայրին, բնությանը»,- ասում է Մ. Զաքարյանը:

Կարդալ ավելին...

Արամ Հակոբյան սեքսոպաթոլոգ, բ.գ.դ., պրոֆեսոր.

- Ինչպես գիտենք, ալկոհոլը սեքսուալ ակտիվության վրա ուղղակի խթանիչ ազդեցություն չունի: Այն պարզապես ընկճում է գլխուղեղի կեղեւի արգելակիչ ֆունկցիան: Գիտենք, որ սեքսուալ վարքը գտնվում է հոգեկանի հսկողության տակ: Կարծես հանդիսանալով սեքսուալ վարքագծի դիրիժոր` այն փորձում է ներդաշնակորեն համակցել օրգանիզմի ներքին ֆունկցիաները արտաքին գրգիռների հետ: Այժմ մենք չենք քննարկում, թե ինչպիսի վնասակար ազդեցություն ունի օրգանիզմի վրա ալկոհոլով միանվագ կամ խրոնիկական թունավորումը:

Կարդալ ավելին...

Հայաստանում կոմպլեքսներից ազատվել են սկսել շատերը… ազատները, անազատները, երկար ու կարճ մտածողները, որոնց մեծ մասը, որպես կանոն, երիտասարդներն են:

սա երևի շատ բնական է ու դրական: բայց կարևոր է, թե ինչպես են սկսում ազատանալ:

մեծ մասն ազատանում է սեռական հարաբերություններում ձեռք բերած որոշակի փորձի, տարրական սեռական գիտելիքների` համացանցում տարածման ու քննարկման միջոցով: «սեքս» բառին կարող ենք հանդիպել ցանկացած կայքում, ցանկացած թեմայի ու ուղղավածության նյութերում: գլխավոր պատճառը երևի բարձր վարկանիշ ապահովելն է կամ էլ անհատ լրագրողների համար ինքնահաստատման և իրենց չկոմպլեքսավորվածությունը ապացուցելու ձև է: երևի սա էլ դրական երևույթ է, եթե խոսեին իրականում իրազեկ մարդիկ, բայց վատն այն է, որ խոսում են նրանք, ովքեր շատ քիչ տեղեկատվություն ունեն կամ նրանք, ովքեր ոչ վաղ անցյալում եղել են նույնքան կոմպլեքսավորված:

մի քանի որ առաջ նարեն ու լիլիթը քննարկում էին մի այսպիսի վերլուծական հոդված, որում առանց որևէ զգուշություն ու համապատասխան իրազեկվածություն դրսևորելու, հեղինակը ծաղրում է կոմպլեքսավորված հայերին, մինչդեռ ծաղրը, կարծում եմ, վատագույն ազդեցություն է ունենում բարդույթի վերացման գործընթացում: ուրեմն, կարող եմ կարծել, որ շատերի կողմից այս հարցերի բարձրացումն ինքնանպատակ է բայց իհարկե, կարծելը այս դեպքում շատ քիչ է:

զրուցեցի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ:

սեռական կրթության բացակայության կամ ոչ լիարժեքության պայմաններում դեռահասները և ոչ միայն դեռահասները այդ բացը լրացնում են համացանցի նյութերով: սա կարո՞ղ է սեռական առողջության վրա ազդել:

http://haynews.am/hy/sex#.TyhOIHgcSMU.facebook

Կլիմաքսը` ֆիզիոլոգիական տարիքային փոփոխություններն են կնոջ օրգանիզմում, որոնք տանում են կնոջ օրգանիզմը դեպի ծերություն: Այն ուղեկցվում է դաշտանային ֆունկցիայի մարմամբ”,- “Զարուհուհետ զրույցում ասաց մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Պապյանը, երբ հարցրեցինք, թե ի՞նչ է կլիմաքսը: Ըստ նրա, կլիմաքսը պայմանավորված է կնոջ օրգանիզմի սեռական հորմոնների արտադրության անկմամբ, մասնավորապես` ձվարանային հորմոնների սինթեզի իջեցմամբ: Սովորաբար իգական սեռական հորմոնները (էստրոգեններ) կնոջ օրգանիզմում ապահովում են բազմաթիվ ֆունկցիաներ, օրինակ, կարգավորում են սեռական վարքն ու ցանկությունները, մասնակցում են հոգե-հուզական ոլորտի կարգավորմանը, ինչպես նաեւ կարգավորում են որոշակի նյութափոխանակային պրոցեսներ, ապահովում են հեշտոցի պատերի առաձգականությունը, նպաստում են հեշտոցային արտազատուկների արտադրմանը, որոնք խոնավեցնում են սեռական ուղիները` նպաստելով սեռական ակտի լիարժեքությանը:

Սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը հետեւյալ կերպ ձեւակերպեց կանանց ֆիզիոլոգիական տարիքային փոփոխությունները: “Ըստ էության, կլիմաքսը ավելի շատ իր մեջ ընդգրկում է հոգե-հուզական ֆոնի փոփոխություններ, որոնք տարբեր կանանց մոտ կարող են դրսեւորվել տարբեր կերպ: Պատկերացրեք, թե ինչքան սթրեսագեն իրավիճակ է կնոջ մոտ ստեղծում դաշտանի բացակայությունը կլիմաքսի ժամանակ: Այն շատ կանանց մոտ ընկալվում է, կարծես թե, կանացիության վերջաբան, որպես կնոջ` իր գործառույթների կամ ֆունկցիոնալ, ի սկզբանե, ի վերուստ տրված նշանակության ավարտ: Եվ սա ինքնին առաջ է բերում որոշակի նաեւ սեքսուալ բնույթի, խանդի պրոցեսի առաջացում, ինչպես նաեւ` ամուսնու նկատմամբ որոշակի խանդի վերաբերմունքի զարգացում: Սխալ պատկերացումների, սեռական կյանքի մասին դեզինֆորմացիայի պատճառով կանանց մոտ կարող են նույնիսկ դրսեւորվել սեքսուալ ֆունկցիայի անդառնալի կորուստներ` մինչեւ անօրգազմիա եւ սեռական ցանկության բացակայություն, նույնիսկ սեքսուալ ավերսիա (խուսափում)”:

Կարդալ ավելին...

Ինչպես տեղեկացնում է Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի  http://www.sexology.am պաշտոնական կայքը, դեկտեմբերի 1-4-ը Միլանում /Իտալիա/ տեղի է ունեցել Սեքսոլոգների Եվրոպական Միության /ESSM/ XIV միջազգային գիտաժողովը` նվիրված սեքսուալ առողջության հրատապ հարցերին: Նույն կայքի փոխանցմամբ, գիտաժողովի ժամանակ Հայաստանը ներկայացրել են Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի բժիշկներ` ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Սևադա Հակոբյանն ու ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի ասիստենտ Նարինե Ներսիսյանը:

Սեքսոպաթոլոգ Սևադա ՀակոբյանMed-Practic-ը զրույցել է բժիկների հետ և պարզել, թե ինչ տպավորություններով են նրանք վերադարձել Երևան: 

Սևադա Հակոբյանն ասել է. «Գիտաժողովը բավական ընդգրկուն էր: Գրեթե բոլոր զարգացած երկրներից կային պատվիարակություներ: Գիտաժողովն ուներ ընդարձակ թեմատիկա, որտեղ ընդգրկված էին արդի խնդիրները, նորագույն մեթոդերն ու մոտեցումները սեքսոլոգիայում»:

Հակոբյանը նաև հավելել է, որ գիտաժողովին ներկայացել է զեկույցով`նվիրված դեպրեսիայի և սեռական խանգարումների փոխկապվածությանը:

Բժիշկը պատմել է, որ իր կողմից ներկայացրած զեկույցը լավ ընդունելության է արժանացել, տպագրվել է գիտաժողովի ժողովածույում: «Գիտաժողովը բարենպաստ եղավ մեր աշխատանքային գործունեության համար: Չէ՞ որ ժամանակակից մոտեցումներին ծանոթանալն ու արդի գիտությանը հետևելը օգնում է մեզ, և ո´չ միայն` բոլոր նորություններն ու փորձը հնարավորություն ենք ունենում փոխանցել բժշկական հաստատություններում սովորող ուսանողներին, մագիստրանտներին»,- նշել է Ս. Հակոբյանը:

Կարդալ ավելին...

«Մեր օրերում` մեր կամքից անկախ, վիրտուալ կյանքը` հնարավորություն տալով հաղորդակցվել ժամանակակից մեթոդներով, դարձել է բոլոր օրերի կարևորագույն մաս»,- Med-Practic-ի հետ զրույցում ասել է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի  կլինիկայի բժիշկ-սեքսոլոգ Ռուզաննա Ազատյանն ու հավելել, որ աշխարհի տարբեր ծայրերից տարբեր մասնագիտության տեր մարդիկ` համացանցով շփվելով միմյանց հետ, փոխանակում են մտքեր, օն-լայն կազմակերպում ֆորումներ, սեմինարներ, նույնիսկ` գիտաժողովներ:  Ազատյանը խոսել է նաև համացանցի, վիրտուլ կյանքի բացասական կողմերի մասին: Բժշկուհին ընգծել է, որ մարդիկ հաճախ են չարաշահում համացանցի հնարավորությունները` դարձնելով այն, օրինակ, միմյանց հետ (կին-տղամարդ) ծանոթանալու միակ և անփոխարինելի միջոց:

Կարդալ ավելին...

«Սեռական խթանիչները կարող են տղամարդու առողջությանը լուրջ վտանգ հասցնել»,- այդ մասին Med-Practic-ի հետ զրույցում ասել է սեքսոպաթոլոգ Արսեն Գրիգորյանը: Բժիշկը զարմացած է, որ սեռական խթանիչներ օգտագործում են նաև առողջ տղամարդիկ:


«Սեռական խթանիչների մասին հայ տղամադիկ իրազեկվում են սովորաբար ընկերոջ, ծանոթի, դեղատան աշխատակցի միջոցով: Տղամարդը` մեկ անգամ փորձելով այն, ասյպես ասած, հոգեբանական  կախյալության մեջ է ընկնում»,- նշել է Ա. Գրիգորյանը:


Հարցին, թե ի՞նչ վտանգ կարող են հասցնել տղամարդու առողջությանը սեռական խթանիչները, սեքսոպաթոլոգը հետևյալ պատասխանն է տվել. «Առանց ցուցումների սեռական խթանիչներ օգտագործելը տղամարդու մոտ կարող է բերել հոգեբանական էրեկտիլ դիսֆունկցիայի»:

Կարդալ ավելին...

«Մանկապղծության, ծերերի նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին քննարկումները շատ հաճախ ուռճացված ձևով են ներկայացվում: Նախկինում ևս այսպիսի դեպքեր եղել են, սակայն չեն քննարկվել ու դրանց մասին չի խոսվել: Սակայն միշտ չէ, որ քննարկումներն ակտուալ են և մասնագիտական վերլուծության են երթարկվում: Սրա հետևանքով հասարակությունը, կարծես, ապրում է այդ դեպքերով, որոնք էլ բացասական հետևանքների են հանգեցնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով մանկապղծության և ծերերի նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին, ասաց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Նրա կարծիքով պետք չէ շտապել մանկապիղծներին պատժելու` քիմիական ամորձատման օրենքն ընդունելու հարցում:
«Օրենքի ընդունումը դեռևս հարցի լուծում չէ: Ես առաջարկում եմ երկարատև ուսումնասիրություններ կատարել, այլ երկրների փորձը ևս ուսումնասիրել ու նոր օրենքներ ընդունել»,-ավելացրեց սեքսոպաթոլոգը:

Կարդալ ավելին...


Սեռական կյանքի մասին խոսելը երկար տարիներ արգելված, նույնիսկ ամոթալի է եղել մեր հասարակության մեջ: Դա երբեմն պայմանավորված էր էթնիկ առանձնահատկություններով, ինչպես նաև այս խնդիրների թյուր պատկերացումներով, որոնք, ցավոք, այժմ էլ լայն արմատներ ունեն: Մինչդեռ, ըստ մասնագետների, հարկավոր է, որ երեխաների սեռակրթությունը սկսվի հենց վաղ տարիքից:

Սեռական առողջությունը մարդու ընդհանուր առողջության մի մասն է, որից մեծապես կախված է կյանքի որակը։ Հարկ է նշել, որ տարեցտարի մեծանում է այն երիտասարդների թիվը, ովքեր ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց սեռական առողջությանը, հաճախ են հետազոտվում, ինչպես նաև փորձում են այս կամ այն հարցերի շուրջ խորհրդակցել բժիշկների հետ:

Panorama.am-ի հետ զրույցում Երևանի պետական բժշկական համալսարանի Սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Սևադա Հակոբյանը նշեց, որ ի տարբերություն նախորդ տարիների, ներկայում սեռական դաստիարակության ուղղությամբ հսկայական աշխատանք է տարվում և անհամեմատ ավելի լավ վիճակում ենք գտնվում: «Կարող ենք ասել, որ սեքսուալ հարցերով խորհրդատվության դիմող այցելուների ընդհանուր քանակը վերջին տարիներին անհամեմատ աճել է, ինչը ուրախալի է»,- ասաց Ս. Հակոբյանը:

Կարդալ ավելին...

 

 

Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի բժիշկ սեքսոլոգները սեպտեմբերի 29-ից Երևանում շաբաթը երկու անգամ (8 հանդիպում) անցկացրեցին «Սեռական առողջության հիմունքներ» թեմայով թրեյնինգներ: Այդ մասին Med-Practic-ին պատմել է սեքսոլոգների հայկական ասոցիացիայի տնօրեն Ռուզաննա Ազատյանն ու հավելել, որ Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի կողմից բազմիցս կազմակերպվել են նման թրեյնինգներ, ուստի, այս անգամ էլ բազմաթիվ նամակների ու ցանկացողների խնդրանքով սկսվեց հերթական շարքը: Այն, ըստ բժշկուհու, կրելու է շարունականան բնույթ: Ռ. Ազատյանն ընդգծել է, որ թրեյնինգները կնպաստեն ոչ միայն ազգաբնակչությանը ճիշտ տեղեկատվություն հրամցնելու հարցում, այլ նաև զերծ կպահեն համացանցում հայտնված կասկածելի բնույթի նյութերից, որոնք, ըստ Ազատյանի, ոչ միայն մոլորության մեջ են գցում, երբեմն նույնիսկ սխալ տեղեկություններ են հաղորդում ընթերցողին, ինչն ունի տխուր հետևանքներ` հատկապես դեռահասների շրջանում»,- ասել է բժշկուհին:  

Կարդալ ավելին...

Մտավոր հետամնացություն ունեցող 54-ամյա Ալվարդ Բալոյանը հիշում է, որ երիտասարդ տարիներին ավտոբուսում ու փողոցում իրեն ձեռք էին տալիս. «Ես էլ սկզբից չգիտեի` էտ ինչ ա, հետո էլ որ իմացա, ամաչում էի ասել` տենց մի արեք»:

 

Կարդալ ավելին...

Երեխայի սեռական ճիշտ դաստիարակության համար կարեւոր են ծնողների նորմալ փոխհարաբերությունները:

Վերջերս հաճախակիացել են տարօրինակ սեռական բռնությունների կամ ինքնասպանությունների մասին հաղորդագրությունները` 80-ն անց տատիկների բռնաբարություն, երեկ էլ Կիեւյան կամրջից 28-ամյա կնոջ ինքնասպանություն... եւ այլն:

Կարդալ ավելին...

«Ընտանիքում տիրող մթնոլորտն ամիջականորեն ազդում է երեխայի հոգեկան աշխարհի, սեռական դաստիարակության վրա:

Կարդալ ավելին...

Հոկտեմբերի 18-ին ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյանն ու հոգեբան Լաուրա Պետրոսյանը հյուրընկալվել էին «Հայելի» ակումբում: Ասուլիսի թեման՝ «Սեռական կյանքի դրսևորումները (ճգնաժամ, հիվանդություններ, առողջ կենսակերպ)»:

Կարդալ ավելին...

Կանանց էրոգեն գոտիները կարող են լինել մարմնի ցանկացած մասում

Սեքսապաթոլոգ Արսեն Գրիգորյանը համոզված է, որ շատ հայ տղամարդիկ նույնիսկ չգիտեն, թե որտեղ են տեղակայված սեփական կնոջ էրոգեն գոտիները: Բժշկի խոսքերով՝ տղամարդկանց ու կանանց էրոգեն գոտիները տարբեր են լինում: Ա. Գրիգորյանն ասում է, որ տղամարդկանց սեքսուալությունը ավելի պարզ է եւ հասարակ, ինչը չի կարելի ասել կնոջ սեքսուալության մասին: Դեռ ոչ մի տղամարդու չի հաջողվել գտնել այն փիլիսոփայական հարցի պատասխանը, թե ի՞նչ է ուզում կինը...  

Կարդալ ավելին...
Կարդալ ավելին...
Կարդալ ավելին...

Բժիշկ Վրեժ Շահրամանյանը խորհուրդ է տալիս առանց կոմպլեքսների դիմել բժշկի, քանի որ սեռական առողջությունը մարդու առողջության հիմնական բաղադրիչներից է:

Կարդալ ավելին...

-Я-то точно знаю, что армянская женщина к сексологу не пойдет — не то воспитание, традиции…

— А вот и неправда! Если раньше к нам женщины почти не обращались, то сейчас половина наших пациентов — женщины. Часто приходят пациентки с аноргазмией. Некоторые даже говорят: «Не вылечите, покончу с собой». Представляете, не разведусь, а покончу с собой! И таких много. Современная медицина справляется с этим заболеванием, существуют самые разнае методы лечения аноргазмии, кстати, как и импотенции: психосексуальная терапия, психотерапия, фармакотерапия и физиотерапия. Но, должна сказать, что обращаются к сексопатологу, в основном, социально активные женщины — рост роли женщины в обществе приводит к тому, что они хотят полностью реализоваться и в этой сфере.

— Разве возможно, чтобы женщина или мужчина не подозревали о своих проблемах?

— Сплошь и рядом. Сама посуди: пока у человека не заболит сердце, он и не задумается, например, сколько у его моторчика клапанов — и так работает. А тут ничего не болит. Вот люди годами и не догадываются о своих проблемах, а если догадываются, то стыдятся признаться или не придают значения.

http://yerevan.ru/2011/01/14/sexual-health-in-armenia/

«Խորհուրդ չի տրվում սեռական հարաբերությունից առաջ կուշտ փորով հաց ուտել, թեեւ շատ քաղցած լինելն էլ սխալ է: Չնայած հաստատված է, որ սեռական գրգռման ժամանակ սովի զգացումը ճնշվում է»,- ասում է սեքսապաթոլոգ Արսեն Գրիգորյանը եւ խորհուրդ տալիս սեռական ֆունկցիան բարելավելու համար ճիշտ սնունդ օգտագործել:

Կարդալ ավելին...

Երեխաների մոտ ձեռնաշարժություն կոչվածը մանկական սեռականության դրսեւորում է, ինքնաբացահայտում

Սեռական կյանքի մասին խոսելը երկար տարիներ տաբու է եղել մեր հասարակությունում:
«Սեռական կյանքի մասին խոսելը երկար տարիներ տաբու է եղել մեր հասարակության մեջ»,- ասում է սեքսապաթոլոգ Արամ Հակոբյանը, ում համոզմամբ` մարդը սեռապես առողջ է այն ժամանակ, երբ խորապես տեղյակ է այդ ոլորտի նրբություններին:

Կարդալ ավելին...

40 տարի առաջ աղջիկների մոտ դաշտանային ցիկլը սկսվում էր 14-14.5 տարեկանից, իսկ այսօր արդեն 12.5-13 տարեկանից: Իսկ եթե նախկինում տղաների մոտ սեռական հասունացումը սկսվում էր 14-16 տարեկանից, ապա այսօր` արդեն 13-15-ում:

Կարդալ ավելին...

Չբերությունը, անպտղությունը հիվանդություն չէ, այլ անակնկալ տարերային աղետ, որի համար ոչ ոք մեղավոր չէ, այս կարծիքին է բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Կարդալ ավելին...

Երիտասարդի սեռական կյանքին վերաբերող խոսացությունները Հայաստանում նույնիսկ 21-րդ դարում ամոթալի են համարվում, և մինչ մեր երիտասարդի ուսին դրված «կույս մնալու» բեռը շարունակում է ուղեկցել «չարչարվող» զույգերին, նրանց մեջ օր-օրի զարգանում են տարատեսակ հիվանդություններն ու ֆիզիոլոգիական խատումները, որոնք, սակայն, իրենց զգացնել են տալիս արդեն ոչ միայն ամուսնական կյանքում:

Կարդալ ավելին...

Հայաստանում սեռական խանգարումների տարածվածության վերաբերյալ վիճակագրական տվյալներ դեռեւս չկան:

Կարդալ ավելին...

Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսոլոգիայի կլինիկայում վերջին հինգ տարիներին սեռական խնդիրների վերաբերյալ հարցերով այցելուների թիվը կրկնակի աճել է: Այդ մասին այսօր ասուլիսում տեղեկացրեց Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի անդամ, սեքսոպաթոլոգ Ռուզան Ազատյանը:

Կարդալ ավելին...

Սեռական հարցերի շուրջ գրագիտության բարձրացման համարՀայ սեքսոլոգների ասոցիացիայի անդամներ Արամ Հակոբյանը, Ռուզաննա Ազատյանը, Նարինե Ներսիսյանը "Ուրբաթ" ակումբում ներկայացրեցին www.sexology.am նորաբաց կայքը:

Կարդալ ավելին...