Հայաստանի երիտասարդները հաճախ սեռական հարաբերություն են ունենում պատահական վայրերում
Դիտարկումների համաձայն Հայաստանում մարդկանց սեռական կյանքը սկսվում է բավական վաղ` տղաների մոտ`16, իսկ աղջիկների մոտ 17-18 տարեկանից: «Այդ տարիքում կոմֆորտը և բնակարանային պայմանների ապահովումը բավականին դժվար է նրանց կողմից և իհարկե այլ տեղերում սեռական հարաբերություն ունենալու հավանականությունը ավելի է բարձրանում այդ տարիքային խմբերում»,- նշում է ԵՊԲՀ-ի սեքսապատալոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ. դոցենտ Սևադա Հակոբյանը: Ըստ նրա որոշակի կոնկրետ վիճակագորություն չկա այդ ուղղությամբ արված, բայց պետք է տրամաբանորեն վերլուծել և հասկանալ, որ այդ տարիքային խմբերի պարագայում պետք է լինեն ավելի ոչ կոնֆորտային պայմաններում սեռական հարաբերություն ունենալու դեպքեր:
-Այս ամենը նույնպես խոչընդոտում է ուղեղի համապատասխան ստրուկտուրաների հետագա զարգացմանը, քանզի այդպիսի ոչ ստաբիլ պայմաններում տեղի ունեցած սեռական հարաբերությունների դեպքում բավականին մեծ է ստրեսոգեն ազդեցությունների, գործոնների միջոցով առաջացած սեռական խանգարումների հավանականությունը: Այդ գործոններն են` ուրիշների կողմից հայտնաբերվելու, կուսաթաղանթը չվնասելու, չհղիանալու վտանգները:
Ինչպես հավելում է բժիշկը այս բոլոր գործոնները ընդհանուր առմամբ լարված և սթրեսոգեն ազդկաներով հագեցած են դարձնում տվյալ սեռական հարաբերությունը, ինչն ինքնին հավելյալ լարվածություն և ինչու չէ նաև հետագայում որոշակի սեքսուալ խնդիրներրի առաջացման համար բարենպաստ հող է նախապատրաստում:
http://hayeli.am