«Մանկապղծության, ծերերի նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին քննարկումները շատ հաճախ ուռճացված ձևով են ներկայացվում: Նախկինում ևս այսպիսի դեպքեր եղել են, սակայն չեն քննարկվել ու դրանց մասին չի խոսվել: Սակայն միշտ չէ, որ քննարկումներն ակտուալ են և մասնագիտական վերլուծության են երթարկվում: Սրա հետևանքով հասարակությունը, կարծես, ապրում է այդ դեպքերով, որոնք էլ բացասական հետևանքների են հանգեցնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով մանկապղծության և ծերերի նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին, ասաց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Նրա կարծիքով պետք չէ շտապել մանկապիղծներին պատժելու` քիմիական ամորձատման օրենքն ընդունելու հարցում:
«Օրենքի ընդունումը դեռևս հարցի լուծում չէ: Ես առաջարկում եմ երկարատև ուսումնասիրություններ կատարել, այլ երկրների փորձը ևս ուսումնասիրել ու նոր օրենքներ ընդունել»,-ավելացրեց սեքսոպաթոլոգը:
Նա բացատրեց, թե ինչ է նշանակում քիմիական ամորձատումը.
«Մարդուն ներարկում են հատուկ հորմոններ, որոնց շնորհիվ նրանց մոտ նվազում են սեռական ցանկությունները: Սակայն դա ժամանակավոր երևույթ է, հետագայում չգիտենք` ինչ կլինի: Միգուցե նա դառնա մոլի խելագար, բռնաբարող, բացի դրանից այդ քիմիական հորմոնները կարող են ազդել մարդու ուղեղի վրա, կամ առաջացնեն սրտանոթային համակարգի հիվանդություններ: Իմ կարծիքով, նման դեպքերի համար հոգեթերապեվտիկ բուժումն ավելի արդյուանվետ է, քան քիմիական ամորձատումը»:
HayNews.am