40 տարի առաջ աղջիկների մոտ դաշտանային ցիկլը սկսվում էր 14-14.5 տարեկանից, իսկ այսօր արդեն 12.5-13 տարեկանից: Իսկ եթե նախկինում տղաների մոտ սեռական հասունացումը սկսվում էր 14-16 տարեկանից, ապա այսօր` արդեն 13-15-ում: Ուսումնասիրությունները վկայում են, որ 40 տարին մեկ սեռական հասունացումը 1-1.5 տարով ավելի վաղ է սկսվում: Այս մասին տեղեկացնում է սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը. «Այսօր արդեն աղջիկների մոտ սեռական հասունացումը սկսվում է 12-14 տարեկան հասակում, որը դրսեւորվում է կաթնագեղձերի մեծացմամբ, ցայլքի մազակալմամբ, կազմվածքի ձեւավորմամբ կանացի տիպով` նեղ ուսեր, լայն կոնք: Տղաները, որպես կանոն, ավելի ուշ են հասունանում` 13-15 տարեկանում: Նրանց մոտ ի հայտ են գալիս սեռական հասունացման նշանները` մարմնակազմվածքի ձեւավորում` նեղ կոնքերով եւ լայն ուսերով, ցայլքի մազակալում, սկսում է կոշտանալ ձայնը, նկատվում է սեռական օրգանների մեծացում», – ասում է սեքսապաթոլոգ Արամ Բարսեղյանը:
Ըստ սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանի` արագ սեռական հասունացումը կապված է էկոլոգիական, սննդային տարբեր գործոնների հետ. «Այսօրվա ե՛ւ էկոլոգիան, ե՛ւ սնունդը կարող են նպաստել ավելի արագ սեռական հասունացմանը: Մթնոլորտում ածխաթթու գազի շատանալը հանգեցնում է սեռական գեղձերի ակտիվ գործունեությանը: Իսկ սննուդն էլ այսօր գենետիկորոն փոփոխված է: Գյուղատնտեսության մեջ այսօր ստանում են ավելի բերքատու սորտեր, որոնց մեջ բարձր է սպիտակուցների քանակը, որոնք եւս նպաստում են առավել ինտենսիվ սեռական գեղձերի գործունեությանը»:

http://ankakh.com/2009/09/16096/