«Խորհուրդ չի տրվում սեռական հարաբերությունից առաջ կուշտ փորով հաց ուտել, թեեւ շատ քաղցած լինելն էլ սխալ է: Չնայած հաստատված է, որ սեռական գրգռման ժամանակ սովի զգացումը ճնշվում է»,- ասում է սեքսապաթոլոգ Արսեն Գրիգորյանը եւ խորհուրդ տալիս սեռական ֆունկցիան բարելավելու համար ճիշտ սնունդ օգտագործել:
«Առաջին հերթին մեր ընդունած սնունդը պետք է լինի լիարժեք: Այսինքն՝ ածխաջրերով ու սպիտակուցներով հարուստ: Երկրորդը՝ գոյություն ունի հատուկ սննդակարգ, որը խթանում է սեռական ֆունկցիան: Սեռական ֆունկցիայի վրա դրական է անդրադառնում սոխը, սխտորը: Ի դեպ, հնուց եկած խոսք կա: Սեռական հասունացման շրջանում աղջկան խորհուրդ էին տալիս մեծ կուրծք ունենալու համար շատ սոխ ուտել: Դրական է ազդում նաեւ մսեղենը, ծովամթերքը, սունկը: Սեռական ֆունկցիայի վրա վատ են անդրադառնում կոֆեին պարունակող ըմպելիքները՝ գազավորված հյութերը, թեյը, սուրճը եւ, իհարկե, ծխախոտը: Ալկոհոլը քիչ քանակությամբ՝ վնաս չէ: Մարդու օրգանիզմում վիտամինները պետք է լինեն բավարար քանությամբ: Իսկ դրանցից ամենապետքականը սեռական ֆունկցիայի համար E վիտամինն է, որին, ինչպես ժողովրդի մեջ է ընդունված՝ անվանում են վիտամին սեքս: Վերջինն էլ շատ կարեւոր նշանակություն ունի սեռական գեղձերի լավ աշխատանքի համար: Վիտամին E կա ցածրորակ հացերի մեջ, հացահատիկի, ընկույզի...»,- ասում է Ա. Գրիգորյանը:

 

http://aravot.am/am/articles/entertainment/75652/view