Հայաստանում վերջին տարիներին զարգանում է սեքսապաթոլոգին դիմելու մշակույթ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սեքսուալ առողջապահություն» հասարակական կազմակերպության տնօրեն, սեքսապաթոլոգ Ռուզաննա Ազատյանը:


«Դիմելով մասնագետին, զույգը հասկանում է, որ կձերբազատվի խնդրից, և մեզանում՝ սեքսապաթոլոգին դիմելուց ամաչելը գնալով կվերանա»,- նշեց նա։


Ռուզաննա Ազատյանն արձանագրեց, որ անգամ 35 տարեկան կանայք ու տղամարդիկ սեքսապաթոլոգի մոտ են գնում իրենց մայրերի ուղեկցությամբ: Ազատյանը, սակայն միաժամանակ հավելեց՝ եթե նման երևույթները նախկինում հաճախ էին լինում, ապա այսօր՝ շատ ավելի քիչ:

«Այն մտայնությունը, որ հայ սկեսուրը պետք է ղեկավարի նաև անկողինը, այլևս արդիական չէ, չնայած նման օրինակներ ևս լինում են, երբ մարդիկ հասուն տարիքում ծնողի ուղեկցությամբ են դիմում սեքսապաթոլոգին»:


Վերջինս նշեց, որ հաճախ մարդիկ սեքսի մասին գիտելիքների բացը փորձում են լրացնել դիմելով պատահական համացանցային աղբյուրների, մինչդեռ համացանցում գործում են մասնագետների կողմից իրականացվող հայկական կայքեր և հայատառ գրականություն:


Մասնագետները հորդորեց սեռական խնդիրները բարձրաձայնելուց չվախենալ և հասկանալ, որ սեքսուալ առողջությունը կազմում է կյանքի բնականոն ռիթմի անբաժանելի մասը:

http://www.tert.am