ՎԻՐՏՈՒԱԼ ՍԵՔՍԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ

Թերևս համամիտ եք, որ համակարգիչ ասվածը դարձել է շատերիս անբաժան «ընկերը»… Տարաբնույթ խաղեր, ինտերնետային խանութներ և այլն, իսկ շատերի համար համակարգիչը, ցավոք, երբեմն դառնում է նաև սեքսով զբաղվելու անփոխարինելի միջոց: Խոսքը վիրտուալ սեքսի մասին է:

Կարդալ ավելին...

Անցանկալի մազեր և ոչ միայն...

    Գրեթե յուրաքանչյուր կին իր կյանքում առնչվում է անցանկալի մազերի խնդրի հետ: Հաճախ այս խնդրին միանում են նաև պզուկները`ակնեները( acne vulgaris), մաշկի ճարպահոսությունը: Թվում է` խնդիրը միայն կոսմետոլոգիական է, և դիմում են միայն մաշկաբան – կոսմետոլոգների:Ստանում են բուժում, սակայն այն կարճատև   արդյունք է տալիս` որոշ ժամանակ անց խնդիրը կրկնվում է:

Կարդալ ավելին...

Ապրել սիրո մեջ

Ճակատագրի բերումով նրան վիճակված էր հաշմանդամություն ունենալ: Իմ մոտ գալուց առաջ, նա խնդրեց, որպեսզի այնպիսի ժամի հանդիպեմ իր հետ, որ տարածքում ոչ ոք չլինի, որպեսզի չլինի թե ինչ-որ մեկը նկատի սեքսոլոգիական կլինիկա իր գալը: Նա ամաչում էր այն փաստից, որ ինքը սեռական կյանքի մասին է մտածում, ինչ կմտածեն մարդիկ, սարսափով ասում էր նա ու շատ հաճախ էին մեր հանդիպումները սկսում ինքնաարդարացման երկար-բարակ նախաբաններով:

Կարդալ ավելին...

Սեքսուալ լեգենդներ

Հայտնի է, որ յուրաքանչյուր հասարակություն ունի իր իսկ ավանդույթներից և մտակաղապարներից ծնված լեգենդներ: Տրվելով այդ լեգենդներին տղամարդիկ իրենց սեռականության հանդեպ ձևավորում են այնպիսի  սպասումներ, որոնք, ավաղ, չեն համապատասխանում իրականությանը, որոնք էլ հետագայում կարող են տարբեր սեռական խանգարումների

Կարդալ ավելին...

Հոտառություն և սեռական ֆունկցիա

Բժշկության մեջ ամենանվազ ուսումնասիրվածը հոտառության ֆենոմենն է, այն կարող է ունենալ դրական և բացասական ազդեցություն նաև սեքսուալության վրա: Որոշ հոտեր ուժեղացնում են սեռական  զգայունությունը`առաջացնելով սեռական գրգռվածություն:

Կարդալ ավելին...

Կրիպտորխիզմ (գաղտնամորձություն)

Կրիպտորխիզմը կամ գաղտնամորձությունը համարվում է զարգացման բնածին արատ, երբ ամորձիներից մեկը կամ երկուսը միասին թերզարգացած են կամ չեն իջել ամորձապարկ:
Տարբերակում ենք կրիպտորխիզմի հետևյալ ձևերը `

Կարդալ ավելին...

Գլխացավ սեռական հարեբուրությունից հետո

Կոիտալ ցեֆալգիան չունի սեռային տարբերակում, բայց տղամարդկանց մոտ մի քիչ ավելի հաճախ է հանդիպում, ինչու՞, դեռ բացահայտված չէ, բայց

Կարդալ ավելին...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ՄՈԴԱ ԵՎ ՍԵՔՍՈՒԱԼՈՒԹՅՈՒՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ՄՈԴԱ ԵՎ ՍԵՔՍՈՒԱԼՈՒԹՅՈՒՆ

Նույնիսկ մակերեսային դիտարկումները վկայում են այն մասին, որ գոյություն ունի անմիջական կապ սեքսուալության, մոդայի և տվյալ ժամանակահատվածում` տվյալ հասարակության մեջ ընդունված վարքային դրսևորումների միջև: Մարդու սեքսուալությունը հանդիսանում է նրա անհատականության, օրիգինալության հիմնաքարը, սակայն այն

Կարդալ ավելին...

ԱՐՅՈՒՆ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Սեռական հարաբերությունից հետո դիտվող արյունային արտադրությունը, որը կարող է լինել մի քանի կաթիլ, իսկ երբեմն արյունահոսության նման, կոչվում է պոստկոիտալ: Առաջացման պատճառները շատ բազմազան են` երբեմն այն մի փոքր վնասման հետևանք է լինում, իսկ երբեմն էլ` լուրջ հիվանդության առաջին ախտանիշը: Ուստի չարժե անուշադրության մատնել այն:

Դաշտանից դուրս առավել հաճախ և առաջինը դիտվող արյունահոսությունը հարաբերությունց հետո լինում է դեֆլորացիայի` կուսաթաղանթի վնասման ժամանակ: Երբեմն այն կարող է լինել կոպիտ և շատ ակտիվ սեռական ակտից հետո, երբ վնասվում է հեշտոցի լորձաթաղանթը, իսկ կլիմաքսից հետո դա ավելի ակտուալ է դառնում արդեն ավելի բարակ և ատրոֆիկ լորձաթաղանթի դեպքում:

Կարդալ ավելին...

Սեքսոլոգիական հետազոտություն և շաքարային դիաբետ

Ընդհանրապես շաքարային դիաբետ դիագնոզը մարդկանց մոտ առաջացնում է խիստ բացասական և մերժողական տրամադրություն սակայն կարծում եմ, որ պրոբլեմի մասին անտեղյակությունը չի ապահովագրում մեզ խուսափելու դրանից:

Ուզում եմ հանրության ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր խնդրի վրա, որը ներկայումս հաճախ է հանդիպում.

Կարդալ ավելին...

Սեռական անկարողություն

Պոտենցիայի հետ կապված դժվարությունները տղամարդկանց բոլոր տարիքային խմբերում հաճախ հանդիպող գանգատներից են: Սեքսուալության դրսևորման ոչ մի խանգարում տղամարդուն այնքան մեծ անհանգստություն և հուսահատություն չի պատճառում, որքան պատենցիայի /էրեկցիայի/ հետ կապված խնդիրները: Եթե տղամարդը չի կարողանում հասնել էրեկցիայի կամ պահպանել այն, նրան պաշարում են ամոթի և վախի զգացումները, և նա կարող է դադարել իրեն լիարժեք տղամարդ զգալուց: Տղամարդու թերարժեքության այդ զգացումի զարգացմանը մեծապես նպաստում է էրեկցիայի խանգարմանը ի սկզբանե տրված «իմպոտենցիա» ավանդական անվանումը, որ թարգմանաբար նշանակում է «ուժի, հզորության և կարողության կորուստ», քանի որ մեր հասարակության մեջ վերոնշյալ հատկանիշներին հաճախ տրվում է առնականությունը բնորոշող էական և պարտադիր բնութագրիչների դեր: Տղամարդու եսը վիրավորող «իմպոտենցիա» բառը պետք է փոխարինել «էրեկցիայի դիսֆունկցիա» (ԷԴ) անվանմամբ, ինչպես և այսօր կոչում են այս խանգարումը ամբողջ աշխարհում, թեև մինչս օրս «իմպոտենցիա»-ն մնում է շրջանառության մեջ:

Ըստ վիճակագրության` աշխարհում 152 մլն տղամարդ տառապում է էրեկցիայի դիսֆունկցիայից: Յուրաքանչյուր տղամարդու համար սրբության սրբոցը սեքսուալ կյանքում նրա էրեկցիան է:

Կարդալ ավելին...