Հարց` Ամուսնացած եմ արդեն 3 տարի, շատ եմ սիրում ամուսնուս, սակայնսեռական հարաբերություններից իմ սպասելիքները լրիվ ուրիշ էին, ես ոչինչ չեմ զգում հարաբերության ժամանակ, ցանկություններ ունենում եմ, բայց ոչ իրնկատմամբ, այլ ընդհանրապես. Մենք շատ լավ զույգ ենք, սակայն այդ պլանումդեռ իրար չենք հասկանում: Հույս կա, որ երբևէ ամեն ինչ կփոխվի, թե այսպես ելկմնա. Ամուսինս իրեն բավարարված է զգում,ուղղակի մենք մտածում ենք, որթերևս մենք շատ մտերիմ ենք դարձել իրար, դրա համար այլ կերպ ենքընկալում միմյանց:
Ես շատ եմ սիրում ամուսնուս, բայց ինձ համար դա մեծ խնդիր է:
Պատասխան` Հարգելի նամակագիր
Սեռական հարաբերության ժամանակ ոչինչ չզգալը թույլ է տալիս ենթադրել, որ Դուք ունեք սեռական գրգռման և օրգազմի խանգարում և իբրև հետևանք Ձեր մոտ զարգացել է սեռական ցանկության իրավիճակային խանգարում: Այս ամենով հանդերձ Դուք սիրում եք Ձեր ամուսնուն, նույնիսկ շատ եք սիրում: Դուք շատ մտերիմ եք զգում նրա հանդեպ, իսկ դա նշանակում է, որ Ձեր սեռազգայունության բացակայության մեջ միջանձնային փոխհարաբերության գործոնը դեր չի խաղում: Մնում է ենթադրել հետևյալը`
Դուք ունեք խորը ներանձնային խնդիր կապված սեքսի հետ
Դուք ունեք ինչ-որ ֆիզիոլոգիական խնդիր, որի հայտնաբերման և ախտորոշման համար կպահանջվի մանրակրկիտ սեքսոլոգիական քննություն
Խնդիրը սեռական ակտի տեխնիկական կողմի մեջ է, որը չի ապահովում Ձեզ անհրաժեշտ սեռական գրգռման մակարդակ: Այստեղ կարևոր է ինչպես սեռական հարաբերության տևողությունը, որը կապ ունի ամուսնու սերմնաժայթքման հետ, այնպես էլ Ձեր էրոգեն գոտիների բավարար և համապատասխան գրգռումը
Իհարկե չի բացառվում այս երեք տարբերակների համատեղ կամ տարբեր համակցումներով առկայության փաստը: Դուք չեք նշում Ձեր տարիքի, հղիությունների և ծննդաբերությունների, որևէ մարմնական գանգատի մասին, այդ պատճառով դժվար է որևէ կոնկրետ գնահատական տալ Ձեր սեռական ֆունկցիան ապահովող ֆիզիոլոգիական համակարգերի մասին: Դուք չեք նշում նմանապես սեռական հարաբերության տևողության մասին, Ձեր էրոգեն գոտիների գրգռման մասին: Դուք նշում եք միայն Ձեր չարդարացված սպասելիքների փաստը, որը իհարկե դեր ունի Ձեր պարագայում, սակայն ոչ մենաշնորհային դեր:
Իհարկե հույս կա, որ ամեն ինչ կփոխվի, միայն թե այն պարագայում, եթե Դուք շատ ցանկանաք այդ փոփոխությունը և պատրաստ լինեք ինքներդ փոխվելու:
Բժիշկ-սեքսոպաթոլոգ` Նարինե Ներսիսյան
Հարց` իսկ եթե ինձ մոտ ֆիզիկական ցանկություն չի առաջանում միայն իր նկատմամբ? Մենք հոգեպես շատ կապված ենք, իսկ այնպես ոչ:Ես իրեն ուրիշ կերպ եմ ընկալում, միգուցե պատճառը դրանում է, ես ընդունակ եմ ֆիզիկական հաճույք ստանալու: Այսպես ուրեմն, ինձ մոտ ցանկություն է առաջանում, բայց հենց սեռական ակտի ժամանակ կորչում է, ցանկություն առաջանում է անընդհատ, ուղղակի ամուսնուս ես չեմ կարողանում ընկալել այդ դերում, հոգեպես շատ ենք մտերմացել իրար հետ:
Պատասխան`
Հարգելի նամակագիր
Եթե Դուք ի վիճակի եք ֆիզիկական կամ թույլ տվեք ասել` սեռական հաճույք ստանալ, ապա Ձեր խնդիրը բուն սեռական ցանկության հետ է կապված: Եվ Դուք միանգամայն ճիշտ եք համարում, որ հոգեպես շատ մտերմանալը կամ ամուսնուն իբրև ոչ սեքսուալ օբյեկտ ընկալելը կարող է պայմանավորել նրա հանդեպ Ձեր սեռական ցանկության բացակայությունը: Պետք է նշել, որ Դուք միակ կինը չեք, որ նման գանգատ եք ներկայացնում: Ամուսնական հարաբերություններում չափից ավելի իրար մոտիկանալը ազդում է շատ կանանց սեռական ցանկության վրա` բերելով դրա նվազմանը: Դրա համար խորհուրդ է տրվում տարբեր ձևերով աշխատել էրոտիզացնել Ձեր հարաբերությունները` հաշվի առնելով յուրաքանչյուրիդ սեռական նախասիրությունները և պահանջները, միմյանց միջև պահպանել առողջ դիստանցիա և դրսևորել Ձեր անհատականությունը, փոխել հնացած սեռական ստերեոտիպերը: Եվ հիշեք, որ երկարատև հարաբերություններում սեռական ցանկությունը չի առաջանում ինքնաբուխ կամ էլ իբրև պատասխան ռեակցիա, այլ ստեղծվում է Ձեր իսկ կողմից` դրսևորելով Ձեր անհատականությունը և Ձեր սեքսուալ ինքնությունը:
Բժիշկ-սեքսոպաթոլոգ` Նարինե Ներսիսյան