ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՄՐՈՒԹՅՈՒՆ
ՍԵՔՍՈՒԱԼ ՄՏԱՀՈԳՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՍԵՔՍ ԵՎ ՍՆՈՒՆԴ
ՍԵՌԱԿԱՆ ՁԱՆՁՐՈՒՅԹ
ՍԵՔՍՈՒԱԼ-ԷՐՈՏԻԿ «ԿԵՐՊԱՐ»
ՍԵՔՍՈՒԱԼ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ՄՈԴԱ ԵՎ ՍԵՔՍՈՒԱԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՍԵՔՍՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
-Արժե՞, որ զույգը մինչեւ ամուսնանալը սեքսոլոգիական հետազոտություն անցնի
-Ի ուրախություն մեզ, երիտասարդ զույգերը մինչ ամուսնանալը ավելի հաճախ են սկսել բժշկի դիմել: Կան զույգեր, որ խնդիր չունեն, բայց դիմում են հետագա բարդություններից խուսափելու համար: Սա գալիս է սեռական կյանքի նկատմամբ գիտելիքների մակարդակի բարձրացման տենդենցից: Իհարկե, նախաամուսնական հետազոտությունը շատ ճիշտ է, քանի որ կան որոշ խնդիրներ, որոնք մինչ ամուսնանալն ավելի հեշտ է լինում ախտորոշել և բուժել: Սա վերաբերում է նաև օրգանական եւ խրոնիկական բորբոքային հիվանդություններին, անպտղության խնդիրներին, սերմնահեղուկի հետազոտությանը: Նաև օգտակար են կանանց պարզունակ, ոչ ծավալուն հետազոտությունները: Սրանց նպատակն է պարզել յուրաքանչյուրի մոտ եղած խնդիրները եւ բուժել դրանք, որպեսզի հետո հարցեր չառաջանան զույգի մոտ: Ինչու չէ, նախաամուսնական խորհրդատվոթյունը ներառում է նաև սեքսուալության դրսևորումների և սեռական կյանքի փսիխոհիգիենայի մասին տեղեկատվություն, որը հաճախ կանխարգելում է որոշակի սեքսուալ դիսֆունկցիաների առաջացումը:
ԿՈՒՍՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԿՈՒՍԱԹԱՂԱՆԹԻ
Հիմա կմտածեք` էս ինչ հեքիա՞թ ա, ինչպես կարող ա…
Սեռական հարաբերությունը միայն սեռական օրգանների հարակցումը չէ, այստեղ կա ևս մեկ կարևոր բաղադրիչ, որի մասին գիտեն քչերը : Որպեսզի սեռերի միջև լինի հարաբերություն, որի իմաստը կրում է սեքսուալ-էրոտիկ երանգ, հարկավոր է ներքին էրոտիկ մղումների փոխադարձ հանդիպում: Հակառակ դեպքում «փենիս-վաժինա հանդիպումը» նման է պատահական անցորդների անտարբեր հայացքների հանդիպման…
ԱԼԿՈՀՈԼԻԶՄ և ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Ինչպես գիտենք ալկոհոլը սեքսուալ ակտիվության վրա ուղղակի խթանիչ ազդեցություն չունի: Այն պարզապես ընկճում է գլխուղեղի կեղևի արգելակիչ ֆունկցիան: Գիտենք, որ սեքսուալ վարքը գտնվում է հոգեկանի հսկողության տակ: Կարծես հանդիսանալով սեքսուալ վարքագծի դիրիժոր, այն փորձում է ներդաշնակորեն համակցել օրգանիզմի ներքին ֆունկցիաները արտաքին գրգռների հետ:
ՊԵՏՔ ՉԷ ԿԵՂԾԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ
Ինչպես ասում էին հին հռոմեացիները` “ժամանակները փոխվում են, փոխվում ենք նաև մենք նրանց հետ միասին”: Վաղուց անցել են այն ժամանկները, երբ աղջկա հետ ծանոթանալու համար տղաները պայքարում էին նրա ուշադրությանը արժանանալու, սիրտը շահելու համար և դրա համար ջանք ու եռանդ չէին խնայում: Նպատակին հասնելու համար երիտասարդները ձգտում էին գեղեցիկ և սպորտային կեցվացքի, ինչն իր հերթին հանդիսանում էր կատարելագործման շարժառիթ:
Եկեք պատկերացնենք` ինչ է կատարվում ակտիվ սեռական կյանքով ապրող կնոջ օրգանիզմում, երբ նրա ամուսինը ինչ-որ ժամանակով դառնում է անհասանելի կամ դժբախտաբար մահանում է: Խոսքը գնում է առողջ և կանոնավոր սեռական կյանքով ապրող կնոջ մասին, ով չունի սեռական խնդիրներ:
Ի զարմանս մեզ` ամուսնական զույգերը վերջերս սկսել են ավելի հաճախ այցելել մեզ, կարևորելով իրենց սեքսուալ կյանքի այս կամ այն որակական հատկանիշի դերը ընդհանուր ընտանեկան կյանքում:

Սեռական ձանձրույթը ներքին սուբյեկտիվ զգացողություն է, որն ընդհանուր առմամբ ընկալվում է որպես ձանձրույթ: Երբեմն անձը հոգնելով իր իսկ կողմից ստեղծված միջանձնային փոխհարաբերություններից և/կամ իրականությունից, փորձում է ձանձրույթը փարատելու համար փոխել շրջապատը, տվյալ դեպքում զուգընկերոջը /-ուհուն/ և փնտրում նոր հնարավորություն ռեալիզացվելու համար:
Առողջությունը մարդու երջանկության հիմնական պայմաններից մեկն է, իսկ սեռական առողջությունը ընդհանուր առողջության անքակտելի մասն է կազմում:
Նույնիսկ մակերեսային դիտարկումները վկայում են այն մասին, որ գոյություն ունի անմիջական կապ սեքսուալության, մոդայի և տվյալ ժամանակահատվածում` տվյալ հասարակության մեջ ընդունված վարքային դրսևորումների միջև: Մարդու սեքսուալությունը հանդիսանում է նրա անհատականության, օրիգինալության հիմնաքարը, սակայն այն դրսևորվում է ոչ թե ինքնաբերաբար, այլ` տվյալ սոցիալական միջավայրին յուրահատուկ կերպով: