Ինչու են տղամարդիկ դավաճանում

Ներկայիս ժամանակաշրջանում արտամուսնական սեռական կապերը և սիրուհիներ ունենալը հայ տղամարդկանց համար դարձել է ինքնահաստատման և ինքնագնահատականի բարձրացման համար անհրաժեշտ նախապայման: Սեքսոլոգիական կլինիկա այցելող պացիենտների ՝ ամուսնացած տղամարդկանց 86%-ը, նշում են /և պետք է ասեմ հպարտությամբ/, որ ունեցել են կամ ունեն արտամուսնական սեքսուալ կապեր: Եվ այս երևույթը տղամարդկանց մեծ մասի համար համարվում է օրինաչափ. Իսկ միգուցե դա իրոք օրինաչափ է ...

Կարդալ ավելին...

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՌԱՋԱՆՈՒՄ ԿԵՂԾ ՍԵՌԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՄ ԿԱՐԾԵՑՅԱԼ ԻՄՊՈՏԵՆՑԻԱՆ

Կարծեցիալ /կամ կեղծ/ իմպոտենցիան սեքսուալ խանգարում է, որի հիմքում ընկած է նորմալ սեքսուալ ակտիվության և ֆունկցիայի ոչ ճիշտ սուբեկտիվ գնահատումը: Կեղծ սեքսուալ խանգարումների ժամանակ տուժում է առողջ սեռական դրսևորման սուբյեկտիվ գնահատումը, որը երկրորդային ճանապարհով առաջացնում է տրամադրության անկում ինչպես սեռական հարաբերությունից առաջ,այնպես էլ դրանից հետո: Այս խանգարումները հանգեցնում են սեռական ակտիվության իջեցման և ի վերջո սեքսուալ կյանքից խուսափմանը:

Կարդալ ավելին...

ԵՐԲ ԿԱՆԱՅՔ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԴՅՈՒՐԱԳՐԳԻՌ, ԽԱՆԴՈՏ ՈՒ ԱԳՐԵՍԻՎ

Կլիմաքսը` ֆիզիոլոգիական տարիքային փոփոխություններն են կնոջ օրգանիզմում, որոնք տանում են կնոջ օրգանիզմը դեպի ծերություն: Այն ուղեկցվում է դաշտանային ֆունկցիայի մարմամբ”,- “Զարուհուհետ զրույցում ասաց մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Պապյանն, երբ հարցրեցինք, թե ի՞նչ է կլիմաքսն: Ըստ նրա, կլիմաքսը պայմանավորված է կնոջ օրգանիզմի սեռական հորմոնների արտադրության անկմամբ, մասնավորապես, ձվարանային հորմոնների սինթեզի իջեցմամբ: Սովորաբար, իգակական սեռական հորմոնները (էստրոգենները) կնոջ օրգանիզմում ապահովում են բազմաթիվ ֆունկցիաներ, օրինակ, կարգավորում են սեռական վարքն ու ցանկությունները, մասնակցում են հոգե-հուզական ոլորտի կարգավորմանն, ինչպես նաեւ կարգավորում են որոշակի նյութափոխանակային պրոցեսներ, ապահովում են հեշտոցի պատերի առաձգականությունը, նպաստում են հեշտոցային արտազատուկների արտադրմանն, որոնք խոնավեցնում են սեռական ուղիները` նպաստելով սեռական ակտի լիարժեքությանը:

Կարդալ ավելին...

Սեքսուալ սթրես


Սեքսուալ կյանքում խնդիրները սկսվում են հենց առաջին սեռական կապից: Արդեն կուսազրկումը մեծ սթրես է այն կնոջ համար, ով նախատրամադրված է սեռական կյանքի դժվարությունների: Այնուհետև սթրեսը շարունակվում է և գնալով խորանում` կապված այն հանգամանքի հետ, որ կինը չի ապրում սեռական հաճույք, սեռական գրգռվածություն: Օրգազմի բացակայությանը է՛լ ավելի է արմատավորում սթրեսի բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա, քանի որ կնոջ օրգանիզմը չի ստանում բավականաչափ հաճույքի հորմոններ` էնդորֆիններ, որոնք հայտնի են իրենց ունեցած բարերար ազդեցությամբ, թե՛ նյարդային համակարգի, թե՛ հորմոնալ և անոթային համակարգրի նորմալ գործունեության վրա:  Ստորև նկարագրված դեպքը վառ արտացոլանք է այն երևույթի, որը կարելի է անվանել սեքսուալ սթրես կամ սթրես սեռական կյանքում:

Հարց՝ Բարեւ ձեզ, ես 24 տարեկան եմ, 2 տարի է աուսնացած եմ, ունեմ մեկ տարեկան երեխա: Վերջին մեկ տարին սկսել եմ խուսափել սեռական հարաբերություններից, ինձ մոտ այլեւս ցանկություն չի առաջանում, երբեմն էլ նույնիսկ տհաճ է: Մինչ ամուսնանալը ես շատ դյուրագրգիռ էի(գրկախառնություններից եւ համբույրներից ինձ մոտ ցանկություն էր առաջանում, սակայն մինչամուսնական հարաբերություններ չեմ ունեցել իմ բարոյական հայացքներից ելնելով): Ամուսնությունից հետո սեռական հարաբերություններից շատ հիասթափված էի, քանի որ կուսաթաղանթի պատռումը ինձ մոտ շատ երկար տեւեց մոտ 2 շաբաթ եւ ցավերով: Եւ ես դեռ երկար ժամանակ ցավ էի զգում սեռական ակտի ժամանակ: Մի խոսքով օրգազմ միշտ ձեւացրեմ եմ, սակայն առաջին տարին ամուսինս գոհ էր սեռական կյանքից: Երեխայի ծնվելուց հետո սեռական կյանքը, կարելի է ասել, ամբողջովին բացակայում է (ամիսը 1-2 անգամ): Եւ ես հասկանում եմ, որ պատճառը ինձ մեջ է:

Կարդալ ավելին...

ԽԱՆԴԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Կան մարդիկ, որոնք համարում են, որ եթե խանդի զգացմունք չկա, ապա չկա նաև սիրո զգացմունք, բայց դա միշտ չէ որ այդպես է:
Եթե կարճ բնութագրենք խանդը, ապա դա սեփականության իրավունք է ուրիշ էակի նկատմամբ իր բազմաթիվ դառը հետևանքներով:
Թեթև խանդի զգացմունքը կարող է հանդիսաnալ խթանող գործոն ամուսնական կյանքում, այսինքն կարող է բերել սեռական ցանկության խթանմանը և նոր երանգ մտցնի ամուսնական հարաբերություններում, որը իհարկե միապաղաղ կյանքի դեմ պաքարելու միջոց է և վերջապես նորից թարմացնի սիրո զգացմունքը:

Կարդալ ավելին...

ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՎՃԻՌ ՉԷ

Ժամանակը անցնում է, իսկ սարսափելի ախտորոշումը դեռ չի նահանջում, որը կարծես թե դատավճիռ լինի: Սովորության համաձայն՝ կինը այցելում է բազմաթիվ բժիշկների, հանձնում է անալիզներ և փորձում է գտնել պատճառները, իսկ անհոգ ամուսինը չի էլ կռահում, որ խնդիրը հենց իր մեջ է:
Շուրջ 80 մլն մարդ աշխարհում այսօր տառապում է չբերությամբ, և նրանց մեծամասնությունը ապրում է զարգացող երկրներում։ Անպտղության հաճախականությունը տարբեր երկրներում ունի տարբեր ցուցանիշներ։ Վիճակագրությունը փաստում է, որ կանանց և տղամարդկանց անպտղությունը հանդիպում է գրեթե նույն հավանականությամբ: Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց անպտղության պատճառները բազմաթիվ են, և տարեց-տարի վիճակը ավելի է բարդանում` էկոլոգիայի ազդեցությունը, սթրեսային վիճակների առատությունը, վնասակար սովորությունները և, իհարկե, ամենակարևորը` անցանկալիությունը  ժամանակ հատկացնել հիվանդության պրոֆիլակտիկայի համար:

Կարդալ ավելին...

ՍԵՔՍԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

Տղամարդու էությունը Սերն է՝ Գերիմաստության կերպարանքով,

Կնոջ էությունը Գերմաստությունն է՝ Սիրո կերպարանքով:

Տղամարդը Սեր է Իմաստության, Կինը՝ Իմաստություն Սիրո մեջ:

Էլիֆաս Լևի

Որակյալ ինտիմ հարաբերությունները ոչ միայն ծով հաճույք են պատճառում, այլև ամենաէժան, բավականին ներգործուն և հաճելի դեղամիջոց առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրների դեմ:

Կարդալ ավելին...

ԻՆՉՈՒ ԵՆ ՓՈՔՐ ԿՐԾՔԱԳԵՂՁԵՐԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻՆԿԵՐԻՆ

Կարդալ ավելին...

ՁԵՌՆԱՇԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ՏԱՐԻՔՈՒՄ

Կարդալ ավելին...

ԻՆՉԸ ԿԱՐՈՂ Է ՎՆԱՍԵԼ ՍԵՌԱԿԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կարդալ ավելին...

ՍԵՌԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարդալ ավելին...

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՍԵՌԱԿԱՆ ԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Կարդալ ավելին...