ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐՎԱ «ՀԵՐՈՍՆԵՐԻ» ՀԱՄԱՐ

Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլից, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա: Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում,

Կարդալ ավելին...

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐ

Ամուսնական առաջին գիշերը ավանդական հասկացությամբ նորապսակների սեռական առաջին մեջձեցումն է, որը ուղեկցվում է հարցնացուի դեֆլորացիայով (կուսազրկմամբ):
Ներկայումս զգալի չափով պայմանական հասկացություն է, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց: Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում:

Կարդալ ավելին...

ԼԱՑ ՍԵՌԱԿԱՆ ՄԵՐՁԵՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՀՈԳԵՍԵՔՍՈՒԱԼ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Սեքսից հետո լացելու անզուսպ պահանջը և ինքնաբուխ դուրս հորդող արցունքները որոշ կանանց և աղջիկների սեռական կյանքի դրսևորումներից է: Եզակի դեպքերում դրանք երջանկության արցունքներ են` պայմանավորված սեռական հաճույքի ժամանակ մեծ քանակությամբ հորմոնների ձերբազատմամբ: Մեծ մաս դեպքերում այս դրամատիկ  գանգատը ընդամենը “լողացող սառցալեռան գագաթն է հիշեցնում”, և խորը հոգեսեռական վերլուծությունը բացահայտում է այդ գանգատի ողջ լրջությունը:

Կարդալ ավելին...

ԿՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՍԵՔՍՈՎ ԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ

Աշխարհում մարդկանց մոտ սեռական կյանքը սկսվում է միջինում 17.5 տարեկանից:  ԵՊԲՀ-ի սեքսապատալոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյանի խոսքով,  հանրության տարբեր տարիքային խմբերի հետ աշխատելիս  հատկապես վերջին մի քանի տարիներին նկատվել է սեքսուալ կյանքի ու առողջության հետ կապված մի շարք խնդրիների մասին հարցերի աճ: Հարցերն ուղղվում են ինչպես www.sexology.am կայքում, այնպես էլ սոցիալական ցանցերում և բժիշկներին դիմելիս: «Ըստ այս տվյալների կարելի է եզրակացնել, որ Հայաստանում բավական վաղ են սկսում ապրել սեռական կյանքով. տղաները`16, իսկ աղջիկները 17-18 տարեկանից»,- ասում է բժիշկը:

Կարդալ ավելին...

ԿՆՈՋ ԻՆՏԻՄ ՀԻԳԻԵՆԱՆ

Կարծում եմ, որ անիվ չեմ հայտնագործի` խոսելով կնոջ ինտիմ հիգիենայի մասին,քանզի դրա մասին բոլորս տեղեկություններ ենք ստանւմ դեռ մանկուց`լսելով մայրիկից,տատից,կիսվելով ընկերուհիների հետ կամ կարդալով որոշ գրականություն: Հաճախ այդ տեղեկությունները չհիմնավորված են լինում, չհիշվող, երբեմն նաև իրարամերժ,իսկ դրանց հետևողական կիրառումը առավել քան թերի է լինում, որը հաճախ նախադրյալ է հանդիսանում միզասեռական համակարգում բորբոքային հիվանդությունների առաջացման հարցում: Ուստի ցանկանում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, ինչու չէ նաև տեղեկացնել կնոջ ինտիմ հիգիենայի հիմնական դրութները:

Կարդալ ավելին...

Անկանոն սեռական կյանք` պրոմիսկուիտետ

Անկանոն սեռական կյանքը բազմակի զուգընկերեների հերթափոխմամբ համարվում է սեռական վարքի խանգարում և սեքսոլոգիայում հայտնի է «պրոմիսկուիտետ» անվամբ: Այսպիսի աղջիկները ունենում են բազմաթիվ սեռական զուգընկերներ, որոնց հետ չկա հուզական կապվածություն, հաճախ դրանք այսպես կոչված «մի գիշերվա» տղամարդիկ են, ում հետ սեռական հարաբերությունը առաջինը և վերջինն է: Խոսքը չի գնում մարմնավաճառության մասին, որովհետև սեռական այս վարքի հիմքում ոչ մի դեպքում ընկած չէ նյութական օգնություն ձեռք բերելու դրդապատճառը: Ոչ էլ նրանց առաջնորդում է սեռական հաճույքի անհագ մղումը, ընդհակառակը` մեծ մաս դեպքերում այս աղջիկները տառապում են անօրգազմիայով և խորը հոգեսեքսուալ անբավարարվածությամբ:

Կարդալ ավելին...

ԿԱՐԵՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ԱՌՆԱՆԴԱՄԻ ՉԱՓՍԸ

Առնանդամի չափսը մեր պրակտիկայում հաճախակի հանդիպող գանգատ է: Բժշկական օգնության տեսանկյունից  կարելի է տարբերակել երեք խումբ տղամարդիկ: Առաջին խումբը` առնանդամի նորմալ չափս ունեցող տղամարդիկ են, որվքեր պարզապես ունեն սխալ պատկերացումներ և սպասումներ` կապված առնանդամի չափսի և սեռական մերձեցման իրականացման հետ: Սա խորը իմաստով գալիս է նրանից, որ տղամարդու ինքնությունը սոցիալ-մշակութային հրամայականներով նույնացվում է այդ օրգանի չափսի հետ, և անատոմիական այս միավորը, փաստորեն,դառնում է տղամարդկության սոցիալ-մշակութային նշանակության ողջ ծանրությունը իր վրա կրող անարդարացիորեն չարաշահված օրգան: Այս տեսակի տղամարդիկ կարիք ունեն ռացիոնալ հոգեթերապևտիկ օգնության, որը արմատապես կլուծի նրանց անհանգստությունը:

Կարդալ ավելին...

ԿՆՈՋ ՍԵՌԱԿԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Շատ կանանց համար սեռական ցանկությունը և սեռական գրգռումը միահյուսված են, այսինքն կինը սեռական ցանկություն է ապրում այն դեպքերում, երբ ունենում է ներքին էրոտիկ գրգռման զգացողություն, որն անպայման չէ, որ ուղեկցվի հեշտոցի խոնավությամբ:  Ի տարբերություն տղամարդկանց, կանանց սեռական ցանկության «օբյեկտը»  խիստ տարբեր կարող է լինել:  ՈՒստի երբ կինը գանգատվում է սեռական ցանկության պակասից, հարց է առաջանում, թե հատկապես ինչի պակաս է նա ապրում:

Կարդալ ավելին...

ԻՆՉՈ՞Վ է ԿՆՈՋԸ ՁԵՌՆՏՈՒ ՍԵՌԱՊԵՍ ԱԿՏԻՎ ԼԻՆԵԼԸ

Իբրև ելման կետ վերցնենք այն փաստը, որ սեռական ակտիվությունը պարտադիր պայման չէ առողջության պահպանման համար, քանզի շատ թվով կանայք ապրում են երկար տարիներ և իմաստալից կյանք` առանց սեռապես ակտիվ լինելու, այպես կոչված ասեքսուալ կանայք: Մյուս կողմից սեռական ակտիվությունը վերարտադրման կարևոր նախապայման է և կան բազում թվով կանայք և տղամարդիկ հատկապես, ովքեր սեռային հարաբերություններին տալիս են կենտրոնական և առաջնային տեղ իրենց կյանքում, թեև սեռապես ակտիվ լինելը դեռևս չի նշանակում, որ նրանք բավարարված են իրենց սեռական կյանքից:

Կարդալ ավելին...

ԿՆՈՋ ՍԵՌԱԿԱՆ ԳՐԳՌՈՒՄ ԵՎ ՀԱՃՈՒՅՔ

Բազմաթիվ կանայք, եթե ոչ գրեթե բոլորը, ունեն էրոտիկ զգայունություն ապահովող մեխանիզմներ, որոնց խթանումը առաջացնում է հաճույք և սեռական գրգռում:  Կանանց մի մասի մոտ այդպիսի զգայունությամբ օժտված են հեշտոցի առաջային պատը` հեշտոց-միզուկային գոտին, Հալբանի թաղանթը և ծլիկային հյուսվածքը: Հեշտանքի զգացումը սեռական հաճույքի ևս մեկ աղբյուր է:
Մեծ թվով կանանց մոտ միայն հեշտոցային գրգռումը բավարար չէ գրգռման և հեշտանքի հասնելու համար, այսպիսի կանայք կարիք ունեն լրացուցիչ ծլիկային գրգռման: Մինչդեռ կնոջ սեռական օրգանների անատոմիան այնպիսին է, որ ծլիկը չի ընդգրկվում գրգռման  մեջ հեշտոցային ներթափանցումից:

Կարդալ ավելին...

ԿՆՈՋ ԻՆՔՆԱԲԱՎԱՐԱՐՈՒՄԸ

Հայտնի է այն փաստը, որ մեծ թվով կանայք դիմում եմ սեռական ինքնաբավարարման: Եթե հաշվի առնենք, որ կնոջ սեքսուալության հիմնասյունը վերարտադրման նպատակով տղամարդուն գրավելու և ներթափանցման ենթարկվելու ձգտումն է, ապա ինքնաբավարարումը, որը չի ծառայում վերարտադրմանը, կարող է դիտարկվել իբրև հավելյալ բաղադրիչ, որը համալրում է կնոջ սեքսուալությունը: Ո՞րն է այդ հավելյալ նշանակությունը:
Ժամանակակից սեռագիտության հավաստի փաստերը վկայում են, որ կանայք` ի տարբերություն տղամարդկանց, տարբերվում են սեռական հաճույքին էական կարևորություն տալու իրենց մոտեցմամբ:  ՈՒրեմն կարելի է կասկածի տակ առնել այն ենթադրությունը, որ  կանանց ինքնաբավարարումից ստացված հաճույքը տղամարդկանց պես էռոտիկ զգայունության և հեշտանքի վերապրումն է, թեև չի բացառվում նաև այս տարբերակը: 
Երբ կինը պարզում է, որ ինքնուրույն կարող է հասնել հաճույքի և հեշտանքի, երբ գիտի, որ ինքն է խաղի հեղինակը և գործում են իր իսկ սահմանած խաղի կանոնները, ապրում է մի տեսակ ամենակարողության զգացում, որի շնորհիվ հեղաշրջվում է   իգական սեռի մասին թույլ, թերի, կիսատ լինելու իր պատկերացումը:

Կարդալ ավելին...

ՊԱՏՃԱՌՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԷՊԻԶՈԴԻԿ ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՎ ԱՊՐԵԼՆ Է

32 տարեկան եմ երկու անգամ եմ զբաղվել սեքսով: Մինչ հեշտոց մտցնելը «հանգստացել» եմ: Արդյոք կա վտանգ:

Արման


ՄԱՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ, բ.գ.թ., ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դոցենտ, սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ

Տղամարդու սեռական ակտի հիմնական բաղադրիչները չորսն են` սեռական ցանկություն, էրեկցիայի առկայություն, էյակուլյացիա (սերմնաժայթքում) եւ հեշտանք: Այս բաղադրիչների խանգարումները տղամարդկանց մոտ կարող են լինել եւ առանձին-առանձին, եւ համակցված: Շատ դեպքերում էլ խանգարվում են սեռական ակտի բոլոր բաղադրիչները: Օրինակ` ծանր շաքարախտի ժամանակ էրեկցիայի խանգարում է լինում, ինչը կարող է կապված լինել անոթային խանգարումների հետ, քանի որ անոթներն են նեղանում. խանգարվում է նյարդային հաղորդականությունը, որը ազդում է եւ էրեկցիայի, եւ էյակուլյացիայի վրա: Լինում են նաեւ հորմոնալ խախտումներ, որոնք եւս բացասաբար են ազդում սեռական ցանկության վրա: Մեկ բաղադրիչի խանգարումը ավելի հեշտ է վերականգնել, քան մի քանիսինը: Եթե հարցը վերաբերում է էյակուլյացիայի խանգարմանը, հարգարժան նամակագիր, ապա այն ունի հատուկ դասակարգում: Շատ հեղինակներ ժամանակի տեսակետից ելնելով` յուրովի են դասակարգել: Օրինակ` ըստ Գ.Ս. Վասիլչենկոյի դասակարգման, եթե սեռական անդամի 25 շարժումներից հետո է առաջանում էյակուլյացիան, դա կարելի է համարել նորմալ: Սրանից արագ սերմնաժայթքումը  կկոչվի վաղաժամ (ejaculatio praecox): Կա նաեւ ուշացած սերմնաժայթքում (ejaculatio tarda), կա անէյակուլյատոր համախտանիշ, որի ժամանակ ընդհանրապես էյակուլյացիա տեղի չի ունենում. գոյություն ունի նաեւ ռետրոգրադ էյակուլյացիա, որի ժամանակ սերմնահեղուկը դուրս չի գալիս միզուկից, այլ հետ է գնում դեպի միզապարկ:

Կարդալ ավելին...