• Հեռ.: +374 33 42 66 46
  • Email: info@sexology.am

Main Menu

  • Գլխավոր
  • Մեր Մասին
    • Անձնակազմ
    • Ֆոտոգալերեա
    • Մեր առաքելությունը
  • Հոդվածներ
    • Հետաքրքիր հոդվածներ
    • Գիտական հոդվածներ
  • Նորություններ
    • Մամուլը մեր մասին
  • Հարց բժիշկին
  • Որոնում
Հայերեն
  • Pусский Pусский
  • English (UK) English (UK)
  • Հայերեն Հայերեն
Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիա Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիա
  • Գլխավոր
  • Մեր Մասին
    • Անձնակազմ
    • Ֆոտոգալերեա
    • Մեր առաքելությունը
  • Հոդվածներ
    • Հետաքրքիր հոդվածներ
    • Գիտական հոդվածներ
  • Նորություններ
    • Մամուլը մեր մասին
  • Հարց բժիշկին
  • Որոնում

ՍԵՌԱԿԱՆ ՁԱՆՁՐՈՒՅԹ

Մանրամասները
Posted in Հետքրքիր նյութեր
Published on September 23 2011
Դիտումները՝ 11568
  •  Տպել 
  • Ուղարկել էլ. փոստով

Սեռական ձանձրույթը ներքին սուբյեկտիվ զգացողություն է, որն ընդհանուր առմամբ ընկալվում է որպես  ձանձրույթ: Երբեմն անձը հոգնելով իր իսկ կողմից ստեղծված միջանձնային փոխհարաբերություններից և/կամ իրականությունից, փորձում է ձանձրույթը փարատելու համար փոխել շրջապատը, տվյալ դեպքում զուգընկերոջը /-ուհուն/ և փնտրում նոր հնարավորություն ռեալիզացվելու համար:


Սեռական ստերեոտիպերը , որոնք ձևավորվում են միկրոսոցիալ շրջանակում, ունեն ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր:  Ստերեոտիպերի դրական նշանակությունը կարող է   պայմանավորել որոշակի բիոռիթմեր, որոնք ունեն մեծ ֆիզիոլոգիական կարևորություն, ինչպես նաև պաշտպանում են ժամանակակից սեռական դրսևորումներից  և սեռական շեղումների ընդօրինակումից, որոնք վտանգավոր են հասարակության համար: Իսկ բացասականը` սահմանափակում են անձի հնարավորությունները և ադապտացիոն   մեխանիզմները այլ մշակութային պայմաններում` դառնալով թվացյալ անընդունելի` տվյալ անձանց համար:
Ադապտացված լինելու համար անձը պետք է ճկուն և  ունակ լինի պարբերաբար փոխել ձևավորված կարծրատիպերը, որոնք ձանձրույթ են ծնում իրենց համար:
Մենք` սեքսոլոգներս, մեկնաբանոմ  ենք խնդիրները ֆիզիոլոգիկան և սոցիալ-հոգեբանական տեսանկյունից, որը հնարավոր է առաջին հայացքից անիրական թվալ: Մենք դիտարկում ենք սեռական ձանձրույթը, որպես ֆիզիոլոգիական հիմք ունեցող վիճակ: Քանի որ սեքսուալ զուգընկերների մոտ տարիների ընթացքում սեռական ձանձրույթից  առաջացած  միմյանց հանդեպ զզվանքի զգացումը և սեռական ցանկության անկումը հիմնված է ավելի խոր ներ-միջանձնային կոնֆլիկտների, ֆիզիկական խնդիրների վրա, որոնք մեր իրականության մեջ թվացյալ լուծում են ստանում, իրավիճակի և պայմանների փոփոխմամբ: Նման դեպքերում զույգերը ցուցաբերում են խուսափողական վարք միմյանցից, լավագույն դեպքում փորձում են փոխել ամեն ինչ,  օրինակ` սենյակի կահավորում, վարագույրերի գունավորում և այլ արտաքին էլեմենտներ, սեռական ձանձրույթից ծնված խնդիրները հաղթահարելու համար: Մինչդեռ այս ամենը, անշուշտ, կազմում են էսթետիկ մասը և ունեն կարևոր նշանակություն, բայց ոչ առանցքային ֆիզիկական և հոգեկան առողջ կին-տղամարդ փոխհարաբերություններում: 
Այսպիսով խուսափելու համար վերոնշյալ սեռական ձանձրույթ վերապրելուց անհրաժեշտ է ճանաչենք ինքներս մեզ, ընդունենք մեզ մեր դրական և բացասական կողմերով, չփորձենք հասարակության մեջ մեր կողմից հորինված “դերով” հանդես գալ ու անընդհատ ռեալիզացվելու պայմաններ փնտրենք և որ ամենակարևորն է իրականությունը ընկալենք այնպես ինչպես այն կա:

 

Tweet

  • "Սեքսուալ առողջության պաշտպանության" ՀԿ
  • Աբովյան, 58 Հայաստան 0010 Երևան
  • +374 33 42 66 46
  • Էլ.փոստ: info@sexology.am