• Հեռ.: +374 33 42 66 46
  • Email: info@sexology.am

Main Menu

  • Գլխավոր
  • Մեր Մասին
    • Անձնակազմ
    • Ֆոտոգալերեա
    • Մեր առաքելությունը
  • Հոդվածներ
    • Հետաքրքիր հոդվածներ
    • Գիտական հոդվածներ
  • Նորություններ
    • Մամուլը մեր մասին
  • Հարց բժիշկին
  • Որոնում
Հայերեն
  • Pусский Pусский
  • English (UK) English (UK)
  • Հայերեն Հայերեն
Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիա Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիա
  • Գլխավոր
  • Մեր Մասին
    • Անձնակազմ
    • Ֆոտոգալերեա
    • Մեր առաքելությունը
  • Հոդվածներ
    • Հետաքրքիր հոդվածներ
    • Գիտական հոդվածներ
  • Նորություններ
    • Մամուլը մեր մասին
  • Հարց բժիշկին
  • Որոնում

ՍԵՔՍՈՒԱԼ ՄՏԱՀՈԳՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մանրամասները
Posted in Հետքրքիր նյութեր
Published on September 23 2011
Դիտումները՝ 9534
  •  Տպել 
  • Ուղարկել էլ. փոստով

Հետաքրքիր փաստ է, որ “պոռնո” բառի որոնման հաճախականությամբ Հայաստանն առաջին տեղն է գրավում համացանցում (armenianherald.com): ՈՒշագրավ են նաև մեր դիտարկումներն այն մասին, որ բազում տղամարդիկ և կանայք` ունենալով այս կամ այն սեքսուալ խնդիրը և այդ խնդրի լուծման պոտենցիալ հնարավորությունը, այնուհանդերձ շարունակում են լռելյայն ապրել այդ խնդրով: Սեռական խանգարումներով այցելուների դիմելիությունը Հայաստանում շատ հեռու է առաջին հորիզոնականում գտնվելու հավակնությունից: Ավելին, շատերը նույնիսկ չեն էլ գիտակցում, որ իրենց սեռական կյանքում կա իրական խնդիր, որը հղի է ընդհանուր առողջությանը վնասելու վտանգով:


«Սեռական» բառը, էլ չենք ասում «սեքսը», անմիջապես այնպիսի բուռն և ոչ ադեկվատ հակազդեցության է հանդիպում մեր հայ իրականության մեջ, որ հաճախ մենք ստիպված ենք լինում օգտագործել ամենատարբեր հոմանիշներ ու այլևայլ ձևերով բացատրել մեր միտքը, որպեսզի լսարանի կողմից չարժանանանք «անբարոյականներ» լինելու պիտակին:
«Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է», հաճախ լսում ենք պաշտպանական այսօրինակ մեջբերումներ:  Միչդեռ այս նույն մարդիկ թաքուն կերպով անհամար ժամեր են անցկացնում համակարգչի առջև` իրենց հուզող հարցի պատասխանը փնտրելու հույսով կամ ուղղակի այս թեմայի շուրջ հետաքրքրասիրության բավարարման նպատակով: Եվ քանի որ համացանցը ողողված է սեռական կյանքի մասին անթիվ-անհամար հանրամատչելի նյութերով, որոնք շատ հեռու են գիտական հիմքերից, այս մարդիկ հայտնվում են սեքսի վերաբերյալ պարզունակ ու աղճատված պատկերացում ունենալու ռիսկի խմբում:
Համացանցում շրջանառող բազում խեղաթյուրված պատկերացումները և մոտեցումները գիտակցաբար նպատակաուղղված են սեռական առողջության քայքայմանը, քանի որ դա կարող է իջեցնել ծնելիության ցուցանիշը: Բացի այդ այն ձեռնտու է կոմերցիալ տեսանկյունից, քանի որ ֆինանսական հզոր եկամուտի աղբյուր է:
Պոռնո- կայքերը ստեղծում են անգիտակացական սեռական կոմպլեքսներ, անիրական սեռական սպասումներ,  սեռական միֆեր: Սեռական հարաբերությունը նսեմացվում է մինչև զուտ սեռական ակտ լինելու մակարդակի, որտեղ ամենաէականը առնանդամի պնդության աստիճանն է, սեռական հարաբերության տևողությունը կամ կնոջ օրգազմը ու դրա քանակությունը: 
Մինչդեռ սեռական առողջությունը ենթադրում է իրական, փոխադարձ մարդկային հարաբերություն, որը  հարստացնում է անձի ներաշխարհը և նպաստում նրա ինքնառեալիզացիային և ընդհանուր առողջության ամրապնդմանը:

 

Tweet

  • "Սեքսուալ առողջության պաշտպանության" ՀԿ
  • Աբովյան, 58 Հայաստան 0010 Երևան
  • +374 33 42 66 46
  • Էլ.փոստ: info@sexology.am