Հակաբեղմնավորիչների ճիշտ ընտրությունը
Հղիությունից պաշտպանվելու որևէ լիարժեք մեթոդ գոյություն չունի: Նրանցից յուրաքանչյուրը ունի ինչպես դրական այնպես էլ բացասական կողմեր: Հակաբեղմնավորիչները միայն նվազեցնում են հղիության զարգացման ռիսկը և ոչ բացառում այն: Կրկնակի արդյունավետ է հղիության վերահսկումը, երբ տղամարդը կիսում է ընտանիքի պլանավորման պատասխանատվոությունը: Գոյություն ունեն անցանկալի հղիությունիցպաշտպանվելու բազմաթիվ մեթոդներ, որոնց ընտրությունը կախված է տարիքային խմբերից և օրգանիզմի ընդհանուր վիճակից: Վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ տարածված հակաբեղմնավորման մեթոդներից առավել արդյունավետ են օրալ(հորմոնալ պրեպարատներ) և ներարգանդային հակաբեղմնավորիչները: Սակայն պետք է հաշվի առնել, որհորմոնալ պրեպարատների կիրառումը կրում է խիստ անհատական բնույթ, հիմնականում խորհուրդ է տրվում միջին տարիքի կանանց ընդ որում պրեպարատի ընտրոությունը կատարվում է անպայման բժշկի խորհրդատվությամբ, անցանկալի հետևանքներից խուսափելու համար: