• Հեռ.: +374 33 42 66 46
  • Email: info@sexology.am

Main Menu

  • Գլխավոր
  • Մեր Մասին
    • Անձնակազմ
    • Ֆոտոգալերեա
    • Մեր առաքելությունը
  • Հոդվածներ
    • Հետաքրքիր հոդվածներ
    • Գիտական հոդվածներ
  • Նորություններ
    • Մամուլը մեր մասին
  • Հարց բժիշկին
  • Որոնում
Հայերեն
  • Pусский Pусский
  • English (UK) English (UK)
  • Հայերեն Հայերեն
Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիա Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիա
  • Գլխավոր
  • Մեր Մասին
    • Անձնակազմ
    • Ֆոտոգալերեա
    • Մեր առաքելությունը
  • Հոդվածներ
    • Հետաքրքիր հոդվածներ
    • Գիտական հոդվածներ
  • Նորություններ
    • Մամուլը մեր մասին
  • Հարց բժիշկին
  • Որոնում

ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՄՐՈՒԹՅՈՒՆ

Մանրամասները
Posted in Հետքրքիր նյութեր
Published on September 23 2011
Դիտումները՝ 11290
  •  Տպել 
  • Ուղարկել էլ. փոստով

Սեռական կյանք և ընտանիքի ամրությունԻ զարմանս մեզ` ամուսնական զույգերը վերջերս սկսել են ավելի հաճախ այցելել մեզ,  կարևորելով իրենց սեքսուալ կյանքի այս կամ այն որակական հատկանիշի դերը ընդհանուր ընտանեկան կյանքում:

Սեռական կյանքի փսիխոհիգիենայի հարցերի շուրջ հասարակության  տեղեկացվածության բարձրացումը նպաստում է այն բանին, որ մարդիկ սկսել են քննադատորեն մոտենալ իրենց սեքսուալ կյանքի այս կամ այն դրսևորմանը:  Եվ անչափ  կարևոր է այն փաստը, որ ամուսինները փորձում են ավելի հագեցած, ավելի բազմաբովանդակ և ներդաշնակ դարձնել իրենց սեքսուալ կյանքը:

 

Կանայք ովքեր  տարիներ առաջ չգիտեին ինչ է հոգեսեքսուալ բավարարվածության զգացումը,  այժմ ունենալով համապատասխան գիտելիքներ սեքսուալ ոլորտի վերաբերյալ` սկսել են վերաիմաստավորել և կարևորել անձնական սեռական կյանքը  և հատկապես հոգեսեքսուալ բավարարվածություն ստանալու կոմպոնենտը:  Երկար տարիներ ձևացնելով, թե իբր ինքը սեռական հաճույք է ստանում /սեռական հաճույքի իմիտացիա/, կինը ի վերջո... հոգնում է խաբեությունից և որոշում է դիմել սեքսոլոգի  օգնությանը, լրջորեն լուծել  սեռական  խնդիրը և վայելել իսկական բավարարվածություն:

Հաճախակի են դարձել զույգերի այցելությունները, որոնց մոտ առաջացել են նոր պահանջներ սեռական կյանքի որակական հատկանիշների շուրջ:  Այսօր մեզ են դիմում այնպիսի պահանջներով, ինչպիսիք են` սեքսոլոգի օգնությամբ հարստացնել ընտանեկան սեռական կյանքը, լայնացնել  էրոգեն գուրգուրանքների թույլատրելիության շրջանակը, շաբլոն ստերեոտիպային սեռական կյանքը փոխարինել խաղային-էրոտիկ և նորություններով լի սեքսուալությամբ, որը նրանց կարծիքով կամրապնդի ընտանիքի սեքսուալ ներդաշնակությունը:

Այս մոտեցումը ողջունելի է, քանի որ բարձրաձայնելով խնդիրը, հնարավորություն է ստեղծվում խնդրին լուծում տալու,  եթե ոչ` ինքնուրույն, ապա մասնագետի օգնությամբ: Զույգերի այս տեսակ ժամանակակից մոտեցումները միանգամայն  արդարացված են և ամուր հող են նախապատրաստում ընտանիքում միմյանց համար միշտ գրավիչ և ցանկալի լինելու համար:

Tweet

  • "Սեքսուալ առողջության պաշտպանության" ՀԿ
  • Աբովյան, 58 Հայաստան 0010 Երևան
  • +374 33 42 66 46
  • Էլ.փոստ: info@sexology.am