• Հեռ.: +374 33 42 66 46
  • Email: info@sexology.am

Main Menu

  • Գլխավոր
  • Մեր Մասին
    • Անձնակազմ
    • Ֆոտոգալերեա
    • Մեր առաքելությունը
  • Հոդվածներ
    • Հետաքրքիր հոդվածներ
    • Գիտական հոդվածներ
  • Նորություններ
    • Մամուլը մեր մասին
  • Հարց բժիշկին
  • Որոնում
Հայերեն
  • Pусский Pусский
  • English (UK) English (UK)
  • Հայերեն Հայերեն
Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիա Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիա
  • Գլխավոր
  • Մեր Մասին
    • Անձնակազմ
    • Ֆոտոգալերեա
    • Մեր առաքելությունը
  • Հոդվածներ
    • Հետաքրքիր հոդվածներ
    • Գիտական հոդվածներ
  • Նորություններ
    • Մամուլը մեր մասին
  • Հարց բժիշկին
  • Որոնում

ՍԵՔՍՈՒԱԼ-ԷՐՈՏԻԿ «ԿԵՐՊԱՐ»

Մանրամասները
Posted in Հետքրքիր նյութեր
Published on September 23 2011
Դիտումները՝ 13686
  •  Տպել 
  • Ուղարկել էլ. փոստով

Մարդիկ ուզում են սիրված լինել, մարդիկ ուզում են, որ իրենց ուզեն: Այս մարդիկ ամեն ինչ անում են, որ գոհացնեն, հաճոյանան, հավանության արժանան, դուր գան: Այս մարդիկ ապրում են այլ մարդկանց  կարծիքից կախված, գերության շղթաներում գամված: Միայն թե սիրեն իրենց, միայն թե իրենք չմնան անպատասխան, անուշադրության մատնված, չգնահատված, ստվերում հայտնված:
Այս մարդիկ անկողնում վարվում են նույն կերպ: Ուզում են, երբ ուզված են: Իսկ ուզելիս ամեն ինչ անում են, որ իրենց մյուս անգամ էլ ուզեն: Փոխանակ տրվելու սեռական հաճույքի ինքնաբուխ վայելքին, նրանք խաղում են կրքոտ զուգընկերոջ/զուգընկերուհու դերը, նմանակվում զանգվածային լրատվամիջոցների ստեղծած  սեքսուալ կերպարին` մոռանալով իրենց սեփական սեռական եսը:


Իսկ եթե սերը նաև նույնացվում է սեքսի հետ, վիճակը լրիվ է բարդանում, քանի որ սեքսը նեղացվում և դառնում է սիրո դրսևորման մի ձև, ընդամենը: Սերը և սեքսը իրարից հեշտորեն տարանջատում են ավելի շատ տղամարդիկ: Կանայք հաճախ  սեքսի մեջ փնտրում են սիրո ապացույց, սիրված լինելու և ցանկալի լինելու հավաստիացում: Այսպես, եթե կա միջանձնային հարաբերությունների լարվածություն, կանայք ավելի մեծ դժկամությամբ են ընդգրկվում սեռական հարաբերության մեջ, քան տղամարդիկ, ովքեր գերադասում են չհրաժարվել ևս մեկ անգամ սեռական հաճույք ապրելու հնարավորությունից` չնայած լարված միջանձնային հարաբերություններին:
Անձի կորուստը, եսի անվերապահ միաձուլումը զուգընկերոջը/ուհուն սիրո թվացյալ դրսևորում է գուցե, սակայն իրականում անգիտակից պաշտպանական միջոց է, իրականությունից կտրման մի տարբերակ: Միաձուլված և ինքն իրեն կորցրած անձը սեքսուալ մեծ դժվարությունների առաջ  է կանգնում, քանի որ սեռական հարաբերությունը զույգի ֆունկցիա է:
Այլ բան է անձի ինքնագիտակից զոհաբերումը: Իբրև սիրո դրսևորման բարձրագույն ձև սա այն ճանապարհն է, որ տանում է դեպի ամուսնական ներդաշնակություն և սեռական համատեղելիություն: Սեռի ինքնագիտակցումը,  որ անձի ինքնագիտակցման ածանցյալն է, սեռային հարաբերությունների նախապայմանն է, քանի որ անկողնում զույգը շփվում է հենց այս  եզրով` իբրև Կին և Տղամարդ:
Զարգացնելով սեքսուալ ներքին կարողությունները, վստահելով սեփական սեքսուալությանը կարելի է խուսափել սեռական աններդաշնակության շատ ձևերից, սեռական պահանջների անհամապատասխանությունից և շատ սեքսուալ որակական խնդիրներից:

 

Tweet

  • "Սեքսուալ առողջության պաշտպանության" ՀԿ
  • Աբովյան, 58 Հայաստան 0010 Երևան
  • +374 33 42 66 46
  • Էլ.փոստ: info@sexology.am