ՍԵՌԱԿԱՆ ԳՐԳՌՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Երեկոյան, հարմարավետ տեղավորված բազկաթոռում, փորձում եմ պատախանել էլեկտրոնային հասցեով բժիշկ-սեքսոլոգին ուղղված հարցերի շարանին: Ամեն օր բացում եմ փոստարկղս և սովորաբար 5-10 հարց եմ տեսնում: Թռուցիկ անց եմ կացնում առաջին նախադասությունները -Սիրելի բժիշկ, արդյոք կուսաթաղանթի…., -Ինչպես երկարաձգել ակտի…, -ամուսնացած եմ ու մինչ օրս օրգազմ չեմ …., - գրգռվածությունս չի հասնում օրգազմի…
ԱՂԱՎԱՂՎԱԾ ՍԵՔՍՈՒԱԼ ԿԵՐՊԱՐ

Ցանկալի ու սիրված լինելու անհագ ցանկությունը հաճախ ծնում է հորինված սեքսուալ կերպար`սահմանափակվելով միայն արտաքին արդ ու զարդի, հագուստի, տատուների, անպատշաճ ու գռեհիկ գրիմի և այլ աքսեսուարների ընտրությամբ: Ընդ որում երբեմն հասնում է ծայրահեղության նույնիսկ ֆետիշիզմի:
Աղջիկները գերսեքսուալ լինելու համար կորցնում են իրենց անհատականությունը, յուրահատկությունը, մինչդեռ սեքսուալությունը հանդիսանում է նրա անհատականության հիմնաքարը: Անշուշտ գոյություն ունի անմիջական կապ սեքսուալության, մոդայի
Մի առիթով քարոզներից մեկի ժամանակ լսեցի, որ քրիստոնեությունը հեզության և ոչ թե “եզության” կրոն է: Այս պատկերավոր հակադրությունը այնպես մեխվեց իմ ուղեղում, որ երկար ժամանակ ուղեկցում էր ինձ: Քարոզների ժամանակ հաճախ էի լսում նաև ինքնազոհաբերման մասին, այն շեշտադրությամբ, որ չի կարող լինել իսկական սեր, եթե չկա ինքնազոհաբերում:
Փոխվում են այն ժամանակները, երբ սեռական մերձեցումը հետապնդում էր 8 երեխա ունենալու ցանկությունը կամ դիտվում էր իբրև կնոջ ամուսնական պարտականություն: Այսօր զույգերը համարում են, որ սեռական կյանքը նրանց ամուսնական երջանկության կարևոր բաղադրիչն է և իրենց սեռականության ինքնադրսևորման գլխավոր ուղին: Կեղծված հեշտանքի երևույթը շատ տարածված է մեր կլինիկական պրակտիկայում: Այս հարցով մեր կլինիկա դիմող կանանց թիվը վերջին 5 տարիների ընթացքում էականորեն բարձրացել է:
Նախասրահում սպասում էր ամուսնական զույգը, որին շատ նրբանկատորեն ինձ մոտ էր ուղորդել մի պատկառելի հոգևոր գործիչ: Քրիստոնյա այս զույգը հավատքի մեջ էր վաղուց, իրար հետ ծանոթացել էին եկեղեցում և ապրում էին իրենց ամուսնական կյանքի 17-րդ տարին: Ունեին երեք դպրոցական տարիքի երեխաներ: Նրանց այստեղ էր բերել մի անլուծելի հակասություն, որ 3 տարի կլիներ արդեն, ինչ քայքայում էր իրենց ամուսնական դաշինքը:
Այցելուն 38 տարեկան չամուսնացած մի կին էր, եկել էր այն պատճառով, որ վախի զգացում ուներ տղամարդկանցից, չէր կարողանում լուրջ հարաբերություններ կառուցել և ամեն անգամ նոր հանդիպումից խորը հիասթափության զգացում էր ապրում թե՛ տղամարդուց, թե՛ իրենից: «Ինչքան շատ եմ ճանաչում այդ մարդուն, այնքան քիչ եմ սկսում վախենալ նրանից և ցանկություն է առաջանում մեջս: Այնուհանդերձ, երբ նա մոտենում է ինձ և փորձում գրկել, համբուրել կամ գուրգուրել, խառնվում եմ և շփոթվում: Ի վերջո, մեր հարաբերությունը ընդհատվում է ու մենք մնում ենք ուղղակի ընկերներ», -պատմում է կինը: Մեր զրույցների ընթացքում աստիճանաբար բացահայտում եմ, որ կինը հմտորեն շրջանցում է բոլոր այն իրավիճակները, որոնք կարող են դառնալ անվերահսկելի և ինքը կարող է կորցնել ինքնատիրապետումը: Չկա հանպատրաստի երևույթ, չի կարող լինել և «անախորժ պատահար»: Մինչդեռ երազանքների գրկում նա խորասուզվում էր սիրված և սիրող դիցուհու արկածների մեջ և իրականացնում գլխապտույտ թռիչքներ` առանց կապտուկներ ստանալու վախի: Եվ այսպես կինը օրեցօր հեռանում էր իրականությունից:
Տղաս, որ 2,6 տարեկան է, խաղում էր հյուսիսային պողոտայում առատորեն նստած ձյան հետ: Ու հանկարծ տեսնում եմ, որ մի ձնագնդի ձեռքին արագ-արագ քայլում է դեպի մոտակա ավտոմեքենան: Գիտեմ, ուզածը ձնագնդով պորշի անվադողերին հարվածելն է, առավոտյան երբ իրար հետ զրուցում էինք ասեց ինձ, որ կուզենար ձնագնդիներով մեքենաներին հարվածել: Ինձանից բավական հեռու էր, այնպես, որ արտակարգ իրավիճակի դեպքում (աստված մի արասցե) կարող էի միայն շատ արագ վազելով հասնել իրեն ու կանխել պատահարը, լրիվ գիտակցում էի իրավիճակի ռիսկայնությունը, սիրտս անհանգստությունից հարվածում էր: Բայց երբ նա շրջվեց դեպի ինձ, որպեսզի ինձանից ստանա իր մտադրության գնահատականը, ինքս իմ վրա մեծ ուժ գործադրելով, որպեսզի հաղթահարեմ անհանգստության և տագնապի զգացումներս, ժպտալով հավանություն եմ տալիս, -Գնա, փոքրիկ, ես այստեղ եմ, գնա հասիր նպատակիդ, բացահայտիր աշխարհը: Փոքրիկս ոգեշնչված իմ վստահությունից և հավատից, համարձակ քայլերով շարունակում է իր ճամփան ու իր մեջ գտնելով համարձակության լրացուցիչ պաշար` ուժով հարվածում պորշին, այնպես որ ձնագնդին ամբողջովին տպվում է անվադողին, քանի որ փոքրիկի բոյը միայն դրան է հասնում:
Գիտականորեն հաստատված է, որ սեռական խամգարումների առաջացման գործում նախատրամադրող դեր են խաղում սեռական կոնստիտուցիան և անձնային առանձնահատկությունները: Սովորաբար ուժեղ սեռական կոնստիտուցիայով տիպի մոտ սեքսուալ խանգարում առաջանալու համար հարկավոր են ուժեղ և երկարատև ախտածին ազդակներ, թույլ տիպի մոտ անգամ կենցաղային խնդիրները կարող են բերել սեռական ախտանիշների դրսևորման։ Մյուս կողմից` ուժեղ սեռական կոնստիտուցիայով անձի մոտ սեռական խանգարում կարող է զարգանալ նաև թույլ սթրեսային իրավիճակում, եթե կան որոշակի անձնային առանձնահատկություններ (շեշտվածություն, փսիխոպաթիա), և հակառակը` թույլ կոնստիտուցիանալ տիպի մոտ անգամ ուժգին սթրեսից սեռական խանգարում կարող է չառաջանալ, եթե չկան անձնային նախատրամադրող գործոններ և գործի են դրվում հզոր հարմարողական բնույթի հակազդեցություններ:
Այցելուի հիմնական գանգատը սեռական անկարողությունն էր: 37 տարեկան էր, ամուսնալուծվել էր, կնոջ ծնողները խայտառակ ձևով հետ էին տարել իրենց դստերը: Երբեք չէր դիմել բժշկական խորհրդատվության, քանի որ ֆինանսական կարիքի մեջ էր: Այցելուն հաճախում էր կյանքի խոսք եկեղեցի արդեն 10 տարուց ավել: Իր խոսքերով` աստված էր իրեն պատժել, քանի որ երիտասարդ տարիներին չարաշահել էր ինքնաբավարարումը և բորբոքել աստծու բարկությունը իր նկատմամբ: Վաղուց հաշտվել էր իր սեռական անկարողության /սեռական թուլության/ և աղքատության հետ, գտնում էր, որ երբևէ հաջողություն չի ունենա կյանքում, չի ամուսնանա և ունենա ընտանիք` կին, երեխաներ: Միակ հույսը դրել էր աստծո բարեհաճության վրա, իր խոսքերով աստված մի օր հրաշք կանի:
-Եթե սեռական խամգարում, ապա տղամարդը հիվանդ է, ավելի պարզ` իմպոտենտ է:
Ինչու՞ են դավաճանում ամուսինները
Առողջությունը մարդու երջանկության հիմնական պայմաններից մեկն է, իսկ սեռական առողջությունը ընդհանուր առողջության անքակտելի մասն է կազմում: