-Եթե սեռական խամգարում, ապա տղամարդը հիվանդ է, ավելի պարզ` իմպոտենտ է:
Մարդկանց ենթագիտակցության մեջ կարծրացած լեգենդներից է, այսինքն եթե զույգի մոտ առկա է սեռական դժվարություն կամ խանգարում, ուրեմն խնդիրը տղամարդու մոտ է ու հաստատ էրեկցիայի խանգարում է / իմպոտենտ/ :
Ամուսնական զույգ, որ արդեն 2 տարի է ամուսնացած են և երբևէ սեռական հարաբերություն չեն ունեցել, կինը դեռ կույս է /կույս ամուսնություն, վիրգոգամիա/, միանշանակ խնդիրը տղամարդու մոտ է <<դե եթե տղան առողջ լինի , նորմալ տղամարդ լինի, ամեն ինչ լավ կլինի,-պնդում են աղջիկը ու նրա ծնողները>> ու այս դեպքում տղային տանում են ամենատարբեր մասնագետների մոտ և շարունակվում է կնոջ սեքսուալության անտեսումը:
Տվյալ դեպքում որոշ անձնային առանձնահատկություններով տղամարդկաց մոտ էլ վերոնշյալ դիրքորոշումից դրդված, նաև ֆիքսվելով իրենց խնդրի վրա հնարավոր է զարգանալ էրէկցիա առաջանալու կամ պահպանելու դժվարություններ: Մինչդեռ կինն էլ սեռական հարաբերության ժամանակ ունի իր սեքսուալության նորմալ դրսևորումները և հետևաբար որոշ դեպքերում նորմայի խեղաթյուրումը պատճառ է դառնում կանանց սեռական խանգարումների: Ավելին, հաճախ վերոնշյալ դեպքերում ` կույս ամուսնության, երբ զույգի մոտ սեռական հարաբերության իրականացման հետ կապված կան դժվարություններ, պատճառը կանանց մոտ հեշտոցամուտքի և կոնքի հատակի մկանների ակամա կծկումն է , որը անհնարին է դարձնում առնանդամի մուտքը և հետևաբար նույնիսկ կուսազրկումը: Իսկ այս վիճակները դասակարգվում են դասական սեքոլոգիական հիվանդությունների շարքին` սեքսուալ ցավային խանգարում, վագինիզմ, որի բուժման համար անհրաժեշտ է սպեցիֆիկ մասնագիտական միջամտություն` ուղեկցվելով անհատական և զույգային թերապիայով:
-Եթե անպտղություն, ապա կնոջ մոտ է խնդիրը:
Ամուսնական զույգ, ամուսնացած են արդեն 6 տարի, չունեն երեխա: Հարսին անվերջ տանում են բժշկի. <<փաստորեն հարսը չբեր է,- այս անգամ պնդում են տղայի ծնողները>>, և նույնիսկ մտքներով չի անցնում մի անգամ էլ տղային խորհուրդ տալ դիմել բժշկի, գոնե մի անգամ հետազոտել սերմնահեղուկը: Մինչդեռ ինչպես վկայում են վիճակագրական տվյալները` անպտղության մոտ 48%-տղամարդկանց այս կամ այն հիվանդության հետևանք է, բայց չգիտես ինչու` առաջինը կնոջն են տանում բժշկի:
Կարծես առաջնային է դառնում ոչ թե բուն խնդրի պատճառների և ախտածագման հայտնաբերումը և համատասխան բուժօգնության ցուցաբերումը այլև մեղավորներ փնտրելը: