Ինչու՞ են դավաճանում ամուսինները
Կանանց և տղամարդկանց դրդապատճառները կարող են լինել տարբեր, բայց կարող ենք համոզված լինել, որ առկա են աններդաշնակության խնդիրներ և իրենց ընտրյալները չեն համապատասխանում իրենց սպասելիքներին և երազանքներին: Կան ամուսիններ, որոնք գիտեն, որ իրենց դավաճանում են և համակերպվում են այդ մտքի հետ, մյուսները շատ վատ են տանում այդ իրադրությունը: Իհարկե անվերջ կարելի է քննադատել այդ հարցում ամուսնուն, բայց միգուցե խնդիրը Ձեր մեջ է և դուք շատ եք նախատում, պահանջում ավելի շատ քան կարող է տալ ամուսինը, կարող է դուք կոնֆլիկտային անձնավորություն եք, կամ շատ կաշկանդված եք սեքսում և չեք սիրում էքսպերեմենտներ կամ էլ խանդի տեսարաններից Ձեր զուգընկերոջ կյանքը նմանվել է դժողքի:
Դավաճանությունների մեջ կարելի է տղամարդու և կնոջ միջև տեսնել բիոլոգիական սկզբունքը, օրինակ տղամարդը իր էությամբ պոլիգամ է, իսկ կինը մոնոգամ, բայց այդ տարբերությունը դարեր շարունակ փորձում է շտկել հասարակությունը և կրոնը: Տղամարդիկ ավելի հաճախ են դավաճանում, նրանց սեռական կապերը լինում են հարաբերական կարճաժամկետ, նրանք աշխատում են չխորացնել իրենց հարաբերությունները երկրորդ ամուսնության մակարդակի և ավելի շատ հակված են ստանալու այն սեքսուալ զգացմունքները, որոնք չեն ստանում իրենց կնոջից և հակված են ընտրել ավելի երիտասարդ ընկերուհի: Կանայք սիրում են ավելի երկարաժամկետ կապեր, ավելի շատ են նվիրվում իրենց զուգընկերներին, սիրում են ռոմանտիզմ այդ հարաբերություններում, հաճախ պատրաստ են ավելի խոր և ռադիկալ քայլերի և հիմանականում ընտրում են տարիքով իրենցից ավելի մեծ զուգընկեր: Տղամարդկանց մեծ մասը ընդունում է, որ իրենց հարաբերությունները այլ կանանց հետ չի խանգարի իրենց ամուսնական կյանքին, իսկ կանայք հիմնականում գտնում են, որ ամուսնական կյանքը իրենց մոտ արդեն կրում է ձևական բնույթ: Եթե համակարգենք հիմանական հոգեբանական և սեքսուալ պատճառները տղամարդկանց և կանանց դավաճանությունների մենք կունենանք հետևյալ տարբերակները.
Իհարկե դավաճանության դաշտում տղամարդիկ և կանայք գտնվում են ոչ հավասար պայմաններում, որովհետև կան երկակի ստանդարտներ հասարակությունում: Որոշ դեպքերում նույնիսկ տղամարդու դավաճանությունները “ողջունելի” է, իսկ կնոջը` քննադատելի: Ամուսնացած տղամարդիկ ունեն ավելի շատ ժամանակ դավաճանության համար, ավելի ազատ են ընտանեկան հոգսերից, երեխաների դաստիարակությունից և այլն: Բացի դրանից կանայք ավելի շատ են ապրում հիասթափություն դավաճանությունններից քան տղամարդիկ և ի վերջո տղամարդը ավելի խանդոտ են և ցավալի են ընդունում կնոջ դավաճանությանը, որը հղի է դառը հետևանքներով:
Մի խոսքով եթե դուք Ձեզ ծրագրել եք դավաճանության, ապա դուք գողանում եք Ձեր երկրորդ կեսի երջանկությունը: Ձեզ ես առաջարկում եմ լինել ազնիվ նայել մի քանի քայլ առաջ և չփոխել կարճաժամկետ հաճույքները ընտանեկան արժեքների հետ: