• Հեռ.: +374 33 42 66 46
  • Email: info@sexology.am

Main Menu

  • Գլխավոր
  • Մեր Մասին
    • Անձնակազմ
    • Ֆոտոգալերեա
    • Մեր առաքելությունը
  • Հոդվածներ
    • Հետաքրքիր հոդվածներ
    • Գիտական հոդվածներ
  • Նորություններ
    • Մամուլը մեր մասին
  • Հարց բժիշկին
  • Որոնում
Հայերեն
  • Pусский Pусский
  • English (UK) English (UK)
  • Հայերեն Հայերեն
Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիա Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիա
  • Գլխավոր
  • Մեր Մասին
    • Անձնակազմ
    • Ֆոտոգալերեա
    • Մեր առաքելությունը
  • Հոդվածներ
    • Հետաքրքիր հոդվածներ
    • Գիտական հոդվածներ
  • Նորություններ
    • Մամուլը մեր մասին
  • Հարց բժիշկին
  • Որոնում

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՍԵՌԱԿԱՆ ԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Մանրամասները
Posted in Հետքրքիր նյութեր
Published on September 23 2011
Դիտումները՝ 14089
  •  Տպել 
  • Ուղարկել էլ. փոստով

Հաճախ մեզ հարցնում են` իսկ վնասակար չէ՞ արդյոք սեռական կյանքի բացակայությունը կնոջ կյանքում: Եվ հատկապես այս հարցն ուղղում են կանայք, ովքեր գտնվում են հասուն տարիքում և դեռ ամուսնացած չեն: Ինչու՞ է տրվում այս հարցը. արդյոք այն պատճառով, որ այդ կանայք տանջվում են սեռական ցանկությունից, թե ուղղակի արգելված պտուղը քաղցր է թվում: Չէ՞ որ հասարակական անգիտակցականում նախքան ամուսնանալը սեռական հարաբերությունը համարվում է միայն տղամարդկանց տրված արտոնություն…

 

Իսկապես, եթե չամուսնացած, սեռահասուն տարիքի կինը վերապրում է սեռական մերձեցման ուժգին պահանջ ու չի բավարարում այն, ապա վնասակա՞ր է արդյոք այդ  պահանջի հետ մղումը ու սեքսուալ գրգռվածության դեմ.... պայքարելը: Այս հարցին պատասխանելու համար հարկ է որոշակի պատկերացում ունենալ կնոջ սեքսուալության ֆիզիոլոգիայի վերաբերյալ: Սեքսուալ առողջ կնոջը բնորոշ է սեռական գրգռմանն ի պատասխան   մարմնապես  արձագանքելը: Այդ արձագանքը դրսևորվում է սեռական օրգանների արյունալեցմամբ, որի հիմնական արտաքին նշանը հեշտոցի խոնավացումն է: Գոյություն ունի նաև սեքսուալ գրգռման ներքին սուբյեկտիվ վերապրում, որը նորմայում զուգուրդվում է մարմնական պատասխանի հետ: Սակայն սեռական գրգռման վերապրումը դեռևս չի նշանակում, որ կինը պատրաստակամ  է սեռական հարաբերություն ունենալ:  Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կինը սեռական մերձեցման օգտին խոսող հիմնավոր մոտիվացիա ունենա:  Միայն եթե կողմ և դեմ մոտիվացիաների համադրումը խոսում է ի օգուտ առաջինի, սեռական մերձեցումը կայանում է:

Այժմ, պատկերացնենք, որ ի պատասխան սեքսուալ գրգիռի, կնոջ մոտ ի հայտ է եկել սեռական գրգռվածության ներքին վերապրում, սակայն սեռական հարաբերության օգտին խոսող «կողմերը» ծանրակշիռ չեն: Ի՞նչ է անում կինը:  Դե իհարկե, բռնանում է սեփական մարմնի վրա, դիմադրելով սեռական գրգռման բնականոն և միանգամայն առողջ դրսևորմանը: Իսկ ո՞րն է հետևանքը: Եթե այդպիսի “բռնությունը” հաճախակի և պարբերաբար կրկնվող իրողություն է, հետևանքը` նյարդային մեխանիզմներով սեռական գրգռման առողջ ռեֆլեքսի ապաարգելակումն է: Աստիճանաբար սեքսուալ գրգիռները դառնում են անտարբեր, կինը հանգիստ կարող է պահպանել լիակատար սեռական սառնություն անգամ ամենաիմաստուն սեռական գրգռման պարագայում: Այսպիսի ելքը կարող է դրամատիկ դեր խաղալ ապագայում, երբ պարզվում է, որ սիրելի ամուսնու հետ ցավոք, ոչինչ չի ստացվում:

Ուրեմն ի՞նչ: Ինչպե՞ս վարվել խելամտորեն, որպեսզի կոնֆլիկտ չունենալ բազմամյա ավանդության հետ և պահպանել առողջ սեքսուալությունը:  Պատասխանը շատ պարզ է` պատասխանատու լինել սեփական մարմնի նկատմամբ: Իսկ դա նշանակում է ճանաչել մարմինը և հաշվի նստել մարմնական դրսևորումների հետ, նախքան սեռական բնույթի որևէ գործողություն ձեռնարկելը` կշռադատել ու գիտակցել մարմնի վրա սեռական վարքի բոլոր հնարավոր հետևանքերը:

 

Tweet

  • "Սեքսուալ առողջության պաշտպանության" ՀԿ
  • Աբովյան, 58 Հայաստան 0010 Երևան
  • +374 33 42 66 46
  • Էլ.փոստ: info@sexology.am