Կլիմաքսը` ֆիզիոլոգիական տարիքային փոփոխություններն են կնոջ օրգանիզմում, որոնք տանում են կնոջ օրգանիզմը դեպի ծերություն: Այն ուղեկցվում է դաշտանային ֆունկցիայի մարմամբ”,- “Զարուհուհետ զրույցում ասաց մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Պապյանն, երբ հարցրեցինք, թե ի՞նչ է կլիմաքսն: Ըստ նրա, կլիմաքսը պայմանավորված է կնոջ օրգանիզմի սեռական հորմոնների արտադրության անկմամբ, մասնավորապես, ձվարանային հորմոնների սինթեզի իջեցմամբ: Սովորաբար, իգակական սեռական հորմոնները (էստրոգենները) կնոջ օրգանիզմում ապահովում են բազմաթիվ ֆունկցիաներ, օրինակ, կարգավորում են սեռական վարքն ու ցանկությունները, մասնակցում են հոգե-հուզական ոլորտի կարգավորմանն, ինչպես նաեւ կարգավորում են որոշակի նյութափոխանակային պրոցեսներ, ապահովում են հեշտոցի պատերի առաձգականությունը, նպաստում են հեշտոցային արտազատուկների արտադրմանն, որոնք խոնավեցնում են սեռական ուղիները` նպաստելով սեռական ակտի լիարժեքությանը:

 

Սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը հետեւյալ կերպ ձեւակերպեց կանանց ֆիզիոլոգիական տարիքային փոփոխությունները: “Ըստ էության, կլիմքսը ավելի շատ իր մեջ ընգրկում է հոգե-հուզական ֆոնի փոփոխություններ, որոնք որ տարբեր կանանց մոտ կարող են դրսեւորվել տարբեր կերպ: Պատկերացրեք, թե ինչքան սթրեսոգեն իրավիճակ է կնոջ մոտ ստեղծում դաշտանի բացակայությունը կլիմաքսի ժամանակ: Այն շատ կանանց մոտ ընկալվում է կարծես թե կանացիության վերջաբան, որպես կնոջ իր գործառույթների կամ ֆունկցիոնալ, ի սկզբանե, ի վերուստ տրված նշանակության ավարտ: Եվ սա ինքնին առաջ է բերում որոշակի նաեւ սեքսուալ բնույթի, խանդի պրոցեսի առաջեցմամբ, ինչպես նաեւ ամուսնու նկատմամբ որոշակի խանդի վերաբերմունքի զարգացմամբ: Սխալ պատկերացումների, սեռական կյանքի մասին դիզինֆորմացիայի պատճառով կանանց մոտ կարող են նույնիսկ դրսեւորվել անդառնալի սեքսուալ ֆունկցիայի կորուստներ մինչեւ անօրգազմիա եւ սեռական ցանկության բացակայություն, նույնիսկ սեքսուալ ավերսիա:

Հետաքրքրվեցինք մասնագետներից, թե որ տարիքում է կլիմաքսն իր մասին զգացնել տալիս եւ արդյոք կան արտառոց դեպքեր:

Կլիմաքսը իր մասին զգացնել է տալիս, սովորաբար 45-ից բարձր տարիք ունեցող կանանց մոտ”,- պարզաբանեց է Կ. Պապյանն, իսկ սեքսոպաթոլոգ Ս. Հակոբյանն անրադարձավ արտառոց դեպքերին, որոնք, ըստ բժշկի, եւս հանդիպում են կլինիկայում. “Եթե 35-ից է սկսվում կլիմաքսը, այն կարելի դիտարկել որպես վաղաժամ կլիմաքս: Կլինիկայում հաճախ ենք հանդիպում նման դեպքերի: Այն պայմանավորված է որոշակի էկոլոգիական գործոններից, կյանքի սթրեսոգեն ընթացքի բարձրացմամբ եւ այլն: Կլինիկական դրսեւորումները միանշանակ անհատական են այս դեպքում: Այն կանայք, որոնք ունեն ներդաշնակ սեքսուալ փոխհարբերություններ, ըստ էության նրանց մոտ հազվադեպ է հանդիպում վաղաժամ կլիմաքս:

Հարցին, թե որոնք են կլիմքասի նախանշանները, բժիշկների պատասխանը հետեւյալն էր: Կ. Պապյանն նշեց. “Կլիմաքսը դրսեւորվում է հետեւյալ նախանշաններով` հոգե-հուզական, անոթային-վեգետատիվ, նյութափոխանակային էնդոկրին խանգարումներով: Ամենավաղ նախանշանը, որն ի հայտ է գալիս կլիմաքսի ժամանակ` ջերմահորդանքի զգացմունքն է, որը պատկանում է անոթային-վեգետատիվ խանգարումներին: Կանանց սեռական հորմոնները կարգավորում են նաեւ օրգանիզմի ջերմակարգավորման պրոցեսներն եւ նրանց քանակի անկումը բերում է այդ պրոցեսների խաթարման, որի հետեւանքով էլ դրսեւորվում է ջերմահորդանքի զգացողությունը: Այդ պահին կինը զգում է ուժեղ ջերմություն դեմքի, պարանոցի շրջանում, դիտվում է առատ քրտնարտադրություն, դեմքը կարմրում է` առաջացնոլով դիսկոմֆորտ: Կարող է դիտվել նաեւ զարկերակային ճնշման տատանումներ, հիպերտոնիկ կրիզ: Հոգե-հուզական ախտանիշներից կլիմաքսի ժամանակ դիտվում են` տրամադրության փոփոխականություն, աշխատունակության անկում, գլխացավեր, դյուրագրգիռ վիճակ, որի ժամանակ ցանկացած մանրուք կարող է նպաստել սթրեսի առաջեցմանը, տագնապի զգացողության, անքնության, որոնք բացասական են անդրադառնում կնոջ ապրելակերպի վրա: Նյութափոխանակային խանագարումներից հարկ է նշել ճարպակալումը, շաքարային դիաբետի առաջացումն, ատերոսկլերոզի առաջացումն, ինչպես նաեւ օստեոպորոզի զարգացումն: Դիտվում է մաշկի, լորձաթաղանթների, այդ թվում, նաեւ հեշտոցի լորձաթաղանթի չորություն: Այն դժվարեցնում է սեռական ակտը: Այն դառնում է ցավոտ եւ տհաճ կնոջ համար, եւ կինը սկսում է խուսափել սեռական մերձեցումներից:

Ս.Հակոբյանը համոզմամբ, կլիմաքսը մեծամասամբ ընգրկրում է սեքսուալ սֆերան. “Հատկանշական է, որ սեքսուալ համակարգի նշանները ոչ հաճախ են լինում արտահայտված, քանզի կան կանայք, որոնք կարողանում են սքողարկել էմոցիոնալ վիճակը: Միանգամից պետք է ասեմ, որ կլիմաքս ասելով պետք չէ հասկանալ, որ այն սեքսուալ կյանքի վերջն է, ընդհակառակը, շատ հաճախ տարբեր գիտնականների տվյալներով կանանց մոտ կլիմաքսից հետո արթնանում է երկրորդ սեքսուալությունն, որն որ ավելի հասուն է, ավելի կատարյալ պսիխոսեքսուալ բավարարություն ստանալու իրավիճակ է ստեղծում կնոջ մոտ: Ինքնին կլիմաքսը ենթադրում է որոշակի փոփոխություններ սեքսուալ վարքագծում:

Հորմոնալ տեղարշժերը միանգամից ազդում են կնոջ հոգե-հուզական եւ նյարդային լարվածության վրա` առաջ բերելով որոշակի սենսիբիլիզացիա` այսինքն նյարդային համակարգի գերզգայունություն: Կինը դառնում է ավելի զգայուն, ավելի սենզիտիվ տարբեր, առաջներում սովորական գրգիռների նկատմամբ: Դա կարող է լինել սովորական կենցաղայինից վերցրած մինչեւ բոլոր սթրեսոգեն այլ գործոններ:

Սեքսոպաթոլոգից հետաքրքվեցինք նաեւ, թե ինչպիսի ֆիզիոլոգիական տարիքային փոփոխությունների է ենթարկվում տղամրդը:

Տղամարդկանց մոտ կլիմիքասի պրոցեսը կախված է հորմոնալ փոփոխություններով, ինչպես կանանց մոտ: Այդ շրջանում տղամարդկանց մոտ որոշակիորեն իջնում է արական հորմոնների քանակը: Եվ այդ անդրոգեն դիֆիցիտային ֆոնի վրա տեղի է ունենում որոշակի սեքսուալ խնդիրների ի հայտ գալը: Դա դրսեւորվում է սեռական ցանկության նվազմամբ, ինչպես նաեւ ճարպային հյուսվածքների, մետաբոլիկ պրոցեսների դանադաղեցմամբ` այսինքն նյութափոխանկաության պրոցեսների դանդաղեցմաբ եւ, ըստ էության, նաեւ արթնանում են ինֆեկցիոն պրոցեսները, ազդում է նաեւ էրեկտիլ դիսֆունկցիայի վրա: Ի դեպ, նախկինում տղամարդկանց այդ տարիքային փոփոխություններին որեւէ նշանակություն չեր տրվում, բայց ներկայիս արդեն հետազոտություններն ապացուցեցին, որ դա որոշակի ընգծված բնույթ է կրում եւ ինքնին ուսումնասիրման եւ հետազոտման կարիք ունի: Տղամարդու կլիմաքս հասկացողությունն, ըստ էության, որոշ գիտնականներ նաեւ ժխտում են, չեն ընդունում: Այլ նշում են, որպես տարիքային անդրոգեն դիֆիցիտային իրավիճակ: Պետք է ասել, որ արական սեռական հորմոնների ոչ միայն ընդհանուր բացարձակ քանակությունն է իջնում, այլ տեստոստերոնի արական սեռական հորմոնի ակտիվ ֆրակցիայի չափաբաժինն է իջնում շրջանառող արյան մեջ, օրգանիզմում, որն ինքնին կարող է պատճառ հանդիսանալ տեստոստերոնով պայմանավորված սեռական համակարգի որոշակի գործառույթների նվազմամբ կամ նույնիսկ բացակայությամբ”:

Խնդրեցինք բժշկներին խորհուրդներ տալ ֆիզիոլոգիական տարիքային փոփոխությունները հեշտությամբ հաղթահարելու, մեղմելու համար:

Կ. Պապյանը խորհուրդներին անդրադառնալուց առաջ, նախ հայտնեց, որ հաճախ կանանց մոտ հանդիպում է կլիմակտերիկ արյունահոսություններ. “Այն պայմանավորված են ձվարանային հորմոնների սեկրեցիայի իջեցմամբ եւ դրսեւորվում է առատ արյունային արտադրությունով, որոնք կարող են ուղեկցեվել նաեւ ցավերով: Երկարատեւ արյունահոսությունը կարող է բերել սակավարյունության առաջացմանը: Այս պարագայում հարկ է դիմել բժշկի անհապաղ օգնությանը: Կլիմաքսի դրսեւորումները մեղմելու համար առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել հանգստի եւ քնի ճիշտ ռեժիմի կազմակերպման, չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության, ինչպես նաեւ սննդի ճիշտ կազմակերպմանը: Սնունդը պետք է լինի լիարժեք, պարունակի, ինչպես բուսական, այնպես էլ կենդանական ծագման սպիտակուցներ (կաթնաշոռ, միս, ձուկ, լոբազգիների ընտանիքի բույսեր) եւ չհագեցած ճարպաթթուներ, որոնցով հարուստ են ձկան յուղը եւ բուսական այլ յուղեր, հանքային աղեր: Հարկ է նշել, որ լոբազգիների շարքին պատկանող բույսերը պարունակում են, այսպես կոչված, ֆիտո-էստրոգեններ, որոնք մեմղմացնում են կլիմաքսի արտահայտությունները:

Կլիմակտերիկ դրսեւորումների ծանր ընթացքի դեպքում անհրաժեշտ է դիմել բժիշկ- գինեկոլոգի եւ ստանալ համապատասխան դեղորայքային շտկում: Մեծ նշանակություն ունի կնոջ համար այդ շրջանում դրական լիցքերի ստանալը շրջապատի եւ ընտանիքի անդամների կողմից”:

Ս.Հակոբյանն այն կարծիքին է, որ կլիմակտերիկ պրոցեսների ժամանակ շատ հաճախ լինում է նաեւ բժշկական միջամտությունների անհրաժեշտություն. “Երբեմն կարիք է լինում որոշակի հոգեմեդ դեղորայքի նշանակում, որոշակի ավտոթրեյնինգ, հոգեթերապիայի որոշակի մեթոդների կիրառում, ինչպես նաեւ ընտանեկան պսիխոթերապիայի կիրառում` այսիքն բոլոր այն ապահովագրող միջոցառումներ, որոնք կարող են կնոջն էլ ավելի պաշտպանված եւ ավելի զերծ պահել որոշակի շրջակա միջավայրի բացասական ազդեցություններից: Ըստ անհրաժեշտության արդեն համապատասխան ցուցումներով պետք նշանակվի հոգեմեդ դեղորայք հաղթահարելու սթրեսոգեն իրավիճակները:

Ասեմ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն, որն որ ուղեկցվում է փսիխո-սեքսուալ բավարարություն է պատճառում կնոջը լավագույն նախապայմանն է հորմոնալ ակտիվ պրոցեսնեի տեւական փոխանակման իրականացման համար: Այն լավագույն նախապայմանն է խնամքը օրգանիզմի նկատմամբ:

Ընդհանարպես կլիմակտերիկ խանգարումների փուլը տարբեր է լինում: Հաղթահարումը խիստ անհատական է: Այն կանայք, ովքեր ունեն իրենց կողքին սիրող ամուսին ամուր ընտանք հեշտությամբ կարող են հաղթահարել այդ պրոցեսը: Սա այն ժամանակահատվածն է կնոջ կյանքում, որտեղ իր սիրելի ամուսնու անվերապահ օգնությունն է պետք, որպեսզի կինն իրեն արժեւորված զգա ու հեշտությամբ կարողանա հաղթահարել այն բոլոր հոգե-հուզական փոփոխություններն, որոնք առաջանում են կլիմաքսի ժամանակ”:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ