• Հեռ.: +374 33 42 66 46
  • Email: info@sexology.am

Main Menu

  • Գլխավոր
  • Մեր Մասին
    • Անձնակազմ
    • Ֆոտոգալերեա
    • Մեր առաքելությունը
  • Հոդվածներ
    • Հետաքրքիր հոդվածներ
    • Գիտական հոդվածներ
  • Նորություններ
    • Մամուլը մեր մասին
  • Հարց բժիշկին
  • Որոնում
Հայերեն
  • Pусский Pусский
  • English (UK) English (UK)
  • Հայերեն Հայերեն
Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիա Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիա
  • Գլխավոր
  • Մեր Մասին
    • Անձնակազմ
    • Ֆոտոգալերեա
    • Մեր առաքելությունը
  • Հոդվածներ
    • Հետաքրքիր հոդվածներ
    • Գիտական հոդվածներ
  • Նորություններ
    • Մամուլը մեր մասին
  • Հարց բժիշկին
  • Որոնում

ՍԵՌԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Մանրամասները
Posted in Հետքրքիր նյութեր
Published on September 23 2011
Դիտումները՝ 12838
  •  Տպել 
  • Ուղարկել էլ. փոստով

Սեռական համատեղելիություն և ներդաշնակությունՀաճախ լսում ենք այն թյուր կարծիքը, որ սեռական ներդաշնակությունը որոշակի կնոջ և որոշակի տղամարդու սեռական համապատասխանությունն է, ինչպես ասենք բանալին համապատասխանում է իր կողպեքին: Եթե կնոջ և տղամարդու սեռական կյանքը երկկողմանի բավարարություն չի պատճառում, ուրեմն նրանք ուղղակի սեռապես համատեղելի չեն: Ստացվում է, որ սեռական ներդաշնակությունը ի սկզբանե տրված և կայացած մի բան է, որը կամ կա, կամ չկա ու չի էլ կարող լինել:


Այս տեսակետից բխում են որոշ հասարակական դրսևորումներ: Երիտասարդ տղան ամեն կերպ ձգտում է սեռական հարաբերություն ունենալ աղջկա հետ նախքան ամուսնանալը, քանի որ ուզում է համոզված լինել, որ սեռապես համատեղելի է նրա հետ: Նրան սարսափ է ներշնչում այն միտքը, որ ամուսնանալուց հետո ինքը կարող է կանգնել “փաստի առջև” և արդեն ուշ կլինի որևէ բան փոխելը ու ստիպված կլինի ամբողջ կյանքը բավարարվել “միջակ սեքսով”: Փոխելով զուգընկերոջը/ուհուն հույսեր են տածվում ավելի մեծ սեռական բավականություն ստանալու, քան իրականում առկա է ներկա հարաբերության մեջ:
Այսպիսով հետապնդելով սեռական ներդաշնակությունը պատրաստի վիճակում ինչ-որ տեղ գտնելու անհիմն փափագը, անցնում են տարիներ, մեկը մյուսի հետևից հերթափոխվում են սեռական զուգընկերներ/ուհիներ և այդպես էլ սայլակը տեղից չի շարժվում:
Մինչդեռ իրականում սեռական համատեղելիությունը զույգի համատեղ ջանքերով ստեղծված իրողություն է: Այն չի տրված պատրաստի վիճակում, այլ սերմ է, որը պահանջում է հետևողական խնամք, որպեսզի ծլի ու ծաղկի և ամուսնական կյանքի տարիների ընթացքում տա իր արժանի պտուղները: Այս ճանապարհին զույգը հանդիպում է որոշակի դժվարությունների և խոչընդոտների, այդ թվում և բժշկական, որոնց հաղթահարումը սեռական ներդաշնակության հասնելու նախապայման է: Փախուստը այդ դժվարություններից խոսում է անձնային խնդիրների մասին: Ամեն անգամ դիմելով փախուստի անձը մնում է նույն կետում կանգնած, որը շատ հեռու է սեռական ներդաշնակությունից:

 

 

Tweet

  • "Սեքսուալ առողջության պաշտպանության" ՀԿ
  • Աբովյան, 58 Հայաստան 0010 Երևան
  • +374 33 42 66 46
  • Էլ.փոստ: info@sexology.am