Հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու «ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄՈՒԼՏԻԴԻՍՑԻՊԼԻՆԱՐԱՅԻՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ» միջազգային գիտաժողովին՝ նվիրված Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի հիմնադրման 25-ամյակին:
Հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու «ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄՈՒԼՏԻԴԻՍՑԻՊԼԻՆԱՐԱՅԻՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ» միջազգային գիտաժողովին՝ նվիրված Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի հիմնադրման 25-ամյակին:
Գիտաժողովը տեղի կունենա 2024 թ. դեկտեմբերի 13-14-ին՝ ԵՊԲՀ Նիստերի դահլիճում:
Սույն թվականի հոկտեմբերին Մայամիյում կայացավ Բժշկական Սեքսոլոգիայի Միջազգային Ասոցիացիայի (ISSM) 23-րդ և Հյուսիսային Ամերիկայի Բժշկական Սեքսոլոգիայի Ասոցիացիայի (SMSNA) 23-րդ ամենամյա աշնանային գիտաժողովը: Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ և Միքայելյան համալսարանական հիվանդանոցի սեքսոպաթոլոգիայի բաժնի բժիշկ-սեքսոլոգ Սաթենիկ Սահակյանը շահել էր դրամաշնորհ`ISSMSMSNA2022 գիտաժողովին մասնակցելու և հոդվածի համառոտագիրը ներկայացնելու նպատակով:
Խորը վշտով հայտնում ենք Հայաստանում սեքսոպաթոլոգիայի ոլորտում առաջին մասնագետներից, Սեքսոլոգների Հայկական Ասոցացիայի պատվավոր անդամ՝ սեքսապաթոլոգ, անդրոլոգ, բ․գ․թ Ռոբերտ Միսակի Դավթյանի մահվան լուրը:
Սույն թվականի ապրիլի 7-ին, Իբիս Երևան Սենթր հյուրանոցում տեղի ունեցավ «ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ․ ԻՆՏԵԳՐԱԼ ՄՈՏԵՑՈՒՄ» խորագիրով մուլտիդիսցիպլինարային գիտագործնական սեմինար:
Տեղեկեցանում ենք, որ Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի հետ համատեղ իրականացրած հետազոտության արդյունները կներկայացվի ԱՄՆ, Մայամիում Բժշկական Սեքսոլոգիայի Միջազգային կոնգրեսում (ISSM 2022): Գիտաժողովի ընթացքում ելույթ կունենա Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Սեքսոպաթոլոգիայի բաժնի բժիշկ սեքսոլոգ Սաթենիկ Սահակյանը և կներկայացնի «COVID 19 սահմանափակումների ազդեցությունը ընտանեկան բռնությունների տարածվածության վրա ՀՀ - ում» թեման։
«Սեռական առողջության պաշտպանություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հյուրընկալվել էին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատվավոր հյուպատոսի գրասենյակում՝ նշելու պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքի անդամների հոգեսոցիալական աջակցություն ցուցաբերելու մի կարևոր ծրագրի մեկնարկը:
ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ․ ԻՆՏԵԳՐԱԼ ՄՈՏԵՑՈՒՄ
Մուլտիդիսցիպլինար գիտագործնական սեմինար
Ապրիլ 07. 2023թ․
Իբիս Երևան Սենթր հյուրանոց
Ծրագիր
Հուլիսի 8-9-ին տեղի ունեցավ «Սթրեսոլոգիա» խորագրով գիտաժողովը, որը կազմակակերպել էին Երևանի պետական բժշկական համալսարանը և Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան։ Գիտաժողովը նվիրված էր մեր երկրում սթրեսաբանության հիմնադիր, անվանի հոգեբույժ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանի մասնագիտական գործունեության 60-ամյակին։
Մեծագույն ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ս/թ մարտի 21-ին կայացավ «ՈՐԱԿԻ ՆՇԱՆ – 2020» մրցանակաբաշխությունը, որին «Տարվա սեքսոպաթոլոգ, հոգեթերապևտ» անվանակարգի մրցանակը շնորհվեց Հայկական Սեքսոլոգների Ասոցիացիայի անդամ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դոցենտ Մարատ Հարությունի Զաքարյանին։
Տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի ապրիլի 7-ին, Իբիս Երևան Սենթր հյուրանոցում տեղի կունենա մուլտիդիսցիպլինարային գիտագործնական սեմինար, որը կրում է «ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ․ ԻՆՏԵԳՐԱԼ ՄՈՏԵՑՈՒՄ» խորագիրը։
2021թ-ի մայիսի 24-ին Հայկանան Սեքսոլոգների Ասոցիացիայի անդամներ՝ Լուսինե Ստեփանյանը և Հովսեփ Հովհաննիսյանը արժանացան պետական պարգևի
Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով արդի հետպատերազմական ծանր ժամանակաշրջանում հանրության մոտ հետտրավմատիկ սթրեսային իրավիճակի առկայությունը, մեր մասնագիտական խումբը նախաձեռնել է անց կացնել հարցում, որի նպատակն է ուսումնասիրել պատերազմի մասնակիցների հոգեհուզական խնդիրների բնույթը, որն էլ կօգնի հետագայում մշակել այդ խնդիրների կարգավորմանն ուղղված ծրագիր։
Սույն թվականի փետրվարին Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում կայացավ Բժշկական Սեքսոլոգիայի Եվրոպական Միության (ESSM) 24-րդ համագումարը: Հայաստանը ներկայացրեց Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան, ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի, Միքայելյան համալսարանական հիվանդանոցի սեքսոպաթոլոգիայի բաժնի բժիշկ-սեքսոլոգները՝ պրոֆեսոր Արամ Հակոբյանը, բ․գ․թ․ Արսեն Գրիգորյանը, Ռուզաննա Ազատյանը և Սաթենիկ Սահակյանը։
Սույն թվականի հոկտեմբերի 28-29 տեղի ունեցավ Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի և ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի համատեղ ջանքերով կազմակերպված ‹‹Սեռական առողջության հոգեկան և սոմատիկ ասպեկտները›› թեմայով գիտաժողովը։
Մեծ ափսոսանքով հայտնում ենք մեր հայրենակից գործընկերներից մեկի՝ բժիշկ Պիեռ Ասալյանի մահվան մասին:
Սույն թվականի փետրվարին Իտալիայի Բարի քաղաքում կայացավ Բժշկական Սեքսոլոգիայի Եվրոպական Միության (ESSM) 25-րդ համագումարը: Հայաստանը ներկայացրեց Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան, Միքայելյան համալսարանական հիվանդանոցի սեքսոպաթոլոգիայի բաժնի բժիշկ-սեքսոլոգ Սաթենիկ Սահակյանը։
Հարգելի գործընկեր,
Խնդրում ենք լրացնել այս անանուն առցանց հարցաշարը, որը կտևի մոտ 15-30 րոպե։
Այս միջազգային հետազոտության նպատակն է ուսումնասիրել COVID-19 համավարակի ազդեցությունը մարդկանց ընդհանուր բարեկեցության, վերարտադրողական և սեռական առողջության վրա։
Ս/թ հունիսի 26-28-ը տեղի ունեցավ «МУЖСКОЕ ЗДОРОВЬЕ» XVI միջազգային ամենամյա կոնգրեսը, որին բարի ավանդույթի սկզբունքով գիտական զեկուցմամբ մասնակցեց նաև Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան՝ ի դեմս ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ, Ռուսաստանի սեքսոլոգների գիտական միության անդամ, բ.գ.թ., դոց. Վրեժ Շահրամանյանի։
Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյա քարոզարշավը սկսվեց միջազգային գիտաժողովի մեկնարկով, որը կազմակերպել էր Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան Ասիական Զարգացման Բանկի հետ համատեղ:
Սույն թվականի մայիսի 15-ին Best Western Aghveran հյուրանոցում տեղի ունեցավ ՍԵՔՍՈԼՈԳՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ կողմից կազմակերպված ‹‹ՀԵՏՏՐԱՎՄԱՏԻԿ ՍԹՐԵՍՈԳԵՆ ՍԵՌԱԿԱՆ և ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ›› թեմայով սեմինարը։