Ս/թ հունիսի 26-28-ը տեղի ունեցավ «МУЖСКОЕ ЗДОРОВЬЕ» XVI միջազգային ամենամյա կոնգրեսը, որին բարի ավանդույթի սկզբունքով գիտական զեկուցմամբ մասնակցեց նաև Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան՝ ի դեմս ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ, Ռուսաստանի սեքսոլոգների գիտական միության անդամ, բ.գ.թ., դոց. Վրեժ Շահրամանյանի։
Այս տարի կոնգրեսը անցավ առցանց (online) տարբերակով։ Բարի ավանդույթ դարձած միջազգային ամենամյա գիտաժողովը գիտական լրջագույն հարթակ է, որտեղ ամեն տարի հավաքվում են ոլորտի առաջատար մասնագետներ՝ ուրոլոգներ, անդրոլոգներ, սեքսոպաթոլոգներ, գինեկոլոգներ, էնդոկրինոլոգներ։ Վրեժ Շահրամանյանի զեկուցումը նվիրված էր սեռական առողջության արդի խնդիրներից մեկին՝ սեռական խանգարումներին՝ պայմանավորված դեպրեսիայով և անդրոգենոդեֆիցիտով («Депрессивный синдром и андрогенодефицит в структуре сексуальных расстройств»). Աշխատանքը ամբողջական տեսքով տպագրվել է գիտաժողովի ժողովածուում: