«Սեռական առողջության պաշտպանություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հյուրընկալվել էին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատվավոր հյուպատոսի գրասենյակում՝ նշելու պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքի անդամների հոգեսոցիալական աջակցություն ցուցաբերելու մի կարևոր ծրագրի մեկնարկը:
Ծրագրի նպատակն է բացահայտել մարտական գործողությունների մասնակիցների հետպատերազմյան հոգեբանական խնդիրների բնույթը, որոնք ըստ մասնագետների հնարավոր է ունենան միջանձնային, սեռական խնդիրներ և դժվարություններ հոգե-սոցիալական ադապտացիայի հետ կապված: Ոլորտի առաջատար մասնագետները կտրամադրեն մասնագիտական խորհրդատվություն վերարտադրողական, սեռական և հոգեկան առողջությունը պահպանելու և բարելավելու նպատակով։
Պատվավոր հյուպատոսը իր երախտագիտությունը հայտնեց «Սեռական առողջության պաշտպանություն» ՀԿ-ին մեր օրերում կարևորագույն ծրագրի նախաձեռնության համար։ ՀԿ-ի նախագահ՝ պրոֆեսոր Արամ Հակոբյանը, շնորհակալագիր հանձնեց հյուպատոսին՝ կազմակերպչական հարցերում ցուցաբերած աջակցության համար: