Գիտաժողովը տեղի կունենա 2024 թ. դեկտեմբերի 13-14-ին՝ ԵՊԲՀ Նիստերի դահլիճում:
ԾՐԱԳԻՐ
✔️ I օր, 13 դեկտեմբերի – ԵՊԲՀ Նիստերի դահլիճ (Կարմիր դահլիճ)
08.30-09.45 – Գրանցում
09.45-10.00 – Բացման արարողություն
✅ Ա.Ա. Մուրադյան – ԵՊԲՀ ռեկտոր
✅ Ա.Է. Հակոբյան – Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի նախագահ
✅ 10.00-10.30 «Ժամանակակից տղամարդու առողջության և կյանքի որակը» (Ա.Ա. Մուրադյան, ԵՊԲՀ ռեկտոր, ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր)
ԸՆԴՄԻՋՈՒՄ՝ 10.30-10.45
__________________________________________________________________
ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱԿՏՈՒԱԼ ՀԱՐՑԵՐԸ
(Նախագահողներ՝ Ս.Յու. Կալինչենկո, Լ․Օ․ Վորսլով, Զ․Ս․ Մարշանիա)
✅ 10.45-11.30 «Էրեկցիոն դիսֆունկցիան՝ որպես էնդոթելիալ դիսֆունկցիայի դրսևորում. Էստրոգենների դերը տղամարդկանց սեռական և վերարտադրողական առողջության պահպանման գործում» (Լ.Օ. Վորսլով, բ.գ.թ., ՄՀԿԲԱ էնդոկրինոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր)
✅ 11.30-12.15 «Տղամարդկանց սեռական առողջությունը 21-րդ դարում. ինչո՞ւ է «երիտասարդացել» էրեկցիայի խանգարումը և ի հայտ են եկել ասեքսուալներ։ Ով է մեղավոր և ինչ անել» (Ս.Յու. Կալինչենկո, բ.գ.դ., պրոֆեսոր, ՄՀԿԲԱ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կալինչենկոյի կլինիկայի գիտական ղեկավար, ՌԴ, ք. Մոսկվա)
✅ 12.15-13.00 «Էրեկցիայի խանգարման բուժման խնդիրներն ու հեռանկարները․ սեքսոլոգի տեսակետը» (Զ․Ս․ Մարշանիա, բ․գ․դ․, պրոֆեսոր, Վրաստանի բժշկական սեքսոլոգիայի միության նախագահ)
ԸՆԴՄԻՋՈՒՄ՝ 13.00-13.30
______________________________________________________
ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՐԱԿԻՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ
(Նախագահողներ՝ Մ.Զ. Նարիմանյան, Հ.Մ. Մանվելյան, Գ․Խ․ Գասպարյան)
✅13.30-14.00 «Սեքսոլոգիայի ուսուցման հարցերը ընտանեկան բժիշկների հետդիպլոմային կրթական ծրագրում» (Մ.Զ. Նարիմանյան, բ.գ.դ., պրոֆեսոր, ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ)
✅14.00-14.30 «Փոքր կոնքի ցավային համախտանիշ և սեռական դիսֆունկցիա» (Հ.Մ. Մանվելյան, բ.գ.դ., պրոֆեսոր, ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ, «Աստղիկ» բ/կ նյարդաբանության ծառայության ղեկավար)
✅14.30-15.00 «Հոգեկան խանգարումների դերը սեռական դիսֆունկցիաների առաջացման գործընթացում» (Մ.Յ. Թադևոսյան, բ.գ.թ., դոցենտ, ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի դոցենտ)
✅15.00-15.30 «Հոգեբանական տրավմա և սեռականություն» (Գ.Վ. Գասպարյան, հ.գ.թ., դոցենտ, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ)
✅15.30-16.00 «Կենսակերպի բժշկությունը սեռական առողջության համար․ որ դռները կարող ենք բացել» (Իրինա Դանիելյան, բ․գ․թ․, դոցենտ, ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի դասախոս)
✅16.00-16.30 «Սեռական ֆունկցիան ռադիկալ պրոստատէկտոմիայից հետո» (Ռ․Հ․ Հովհաննիսյան, բ․գ․թ․, Հայկական Ուրոլոգիական Ասոցիացիայի նախագահ, «Նաիրի» բ/կ ուրոլոգիական ծառայության ղեկավար)
✅16.30-17.00 «Ալերգիկ ռեակցիան՝ սեռական խանգարումների պատճառ» (Ա․Վ․ Հակոբյան, «Հերացի» N 1 համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ)
✅17.00-17.30 «Կոնքային ցավը՝ որպես կանանց սեռական խանգարումների պատճառ» (Ա․Գ․ Հարությունյան, բ․գ․դ․, պրոֆեսոր, ԵՊԲՀ Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ «Բեգլարյան» բ/կ)
✅17.30-18.00 «Ուրոլոգիա և սեքսոլոգիա․ խոլիստիկ մոտեցում» (Ա․Մ․ Գրաբսկի, բ․գ․դ, «Իզմիրլյան» բ/կ ուրոլոգիական կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր խորhրդատու ուրոլոգիայի գծով)
✅18.00-18.30 «Քունը, շնչառությունը և էրեկցիոն ֆունկցիան» (Մ․Ա․ Պետրոսյան, բ․գ․դ., պրոֆեսոր, թոքաբան, «Իզմիրլյան» բ/կ)
✔️ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ
✔️ ✔️ II օր, 14 դեկտեմբերի – ԵՊԲՀ Նիստերի դահլիճ (Կարմիր դահլիճ)
09.00-10.00 – Գրանցում
ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
(Նախագահողներ՝ Ա.Է. Հակոբյան, Մ.Հ. Զաքարյան, Ա․Դ․ Գրիգորյան)
✅10.00-10.30 «Տղամարդու անպտղություն․ սիմպտոմատիկ և էթիոպաթոգենետիկ ժամանակակից վերլուծություն» (Ա.Է. Հակոբյան, բ.գ.դ., պրոֆեսոր, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի նախագահ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ)
✅10.30-11.00 «Սեռական խանգարումներ՝ պայմանավորված փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններով» (Վ.Ա. Շահրամանյան, բ.գ.թ., դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար)
✅11.00-11.30 «Վաղաժամ սերմնաժայթքում. բուժման ժամանակակից մոտեցումները» (Ա.Դ. Գրիգորյան, բ.գ.թ., ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս)
✅11.30-12.00 «Սեռական ցավային խանգարում» (Ռ.Է. Ազատյան, բ․գ․թ․, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի ասիստենտ, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ)
✅12.00-12.30 «Ցավի սեքսոլոգիական ասպեկտները» (Մ.Հ. Զաքարյան, բ.գ.թ., դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դոցենտ)\
ԸՆԴՄԻՋՈՒՄ՝ 12.30-13.00
ՍԵՌԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ
(Նախագահողներ՝ Վ.Ա. Շահրամանյան, Ռ.Է. Ազատյան)
✅13.00-13.30 «Կանանց սեռական առողջությունը միջին տարիքում և դաշտանադադարում» (Ս.Ա. Սահակյան, «Միքայելյան» հիվանդանոցային համալիրի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ)
✅13.30-14.00 «Կանանց անօրգազմիա» (Ա․Տ․ Մալխասյան, «Միքայելյան» հիվանդանոցային համալիրի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ)
✅14.00-14.30 «Սեռական խանգարումների ժամանակակից հասկացությունները և դրանց արտացոլումը թերապևտիկ պրակտիկայում» (Ա․Ի․ Ֆեդորովա, գինեկոլոգ, սեքսոլոգ, բ․գ․դ․, պրոֆեսոր, Ի.Ի. Մեչնիկովի անվան Հյուսիս-արևմտյան պետական բժշկական համալսարանի հոգեթերապիայի, բժշկական հոգեբանության և սեքսոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր)
✅14.30-15.00 «Հոգեսեռական զարգացման մարմնական բաղադրիչը և դրա հետ աշխատանքը սեռական դիսֆունկցիաների բուժման ժամանակ» (Ս․Վ․ Վիխոդցև, սեքսոլոգ, ուրոլոգ բ․գ․թ․, Ի.Ի. Մեչնիկովի անվան Հյուսիս-արևմտյան պետական բժշկական համալսարանի հոգեթերապիայի, բժշկական հոգեբանության և սեքսոլոգիայի ամբիոնի դոցենտ)
✅15.00-15.45 «Սեռական առողջությունը էնդոկրինոլոգի և սրտաբանի դիտանկյունից» (զույգային դասախոսություն՝ Ս.Յու. Կալինչենկո, Լ.Օ. Վորսլով)
ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ՓԱԿՈՒՄ
✅ 17.30-18.00 ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ԱՄՓՈՓՈՒՄ
Գրանցման համար անցնել հետևյալ հղումով⇒ Գրանցում։
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝
093-47-07-07 Վ․Ա․ Շահրամանյան
094-42-66-28 Ռ․Է․ Ազատյան
✔️ Հարգանքով՝ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ