Սույն թվականի հոկտեմբերին Մայամիյում կայացավ Բժշկական Սեքսոլոգիայի Միջազգային Ասոցիացիայի (ISSM) 23-րդ և Հյուսիսային Ամերիկայի Բժշկական Սեքսոլոգիայի Ասոցիացիայի (SMSNA) 23-րդ ամենամյա աշնանային գիտաժողովը: Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ և Միքայելյան համալսարանական հիվանդանոցի սեքսոպաթոլոգիայի բաժնի բժիշկ-սեքսոլոգ Սաթենիկ Սահակյանը շահել էր դրամաշնորհ`ISSMSMSNA2022 գիտաժողովին մասնակցելու և հոդվածի համառոտագիրը ներկայացնելու նպատակով:
Ներկայացվել է Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի և ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի հետ համատեղ իրականացրած հետազոտության համառոտագիրը, որը ներառում էր COVID-19 համավարակի ժամանակ Հայաստանում ընտանեկան բռնության տարածվածության վերաբերյալ վիճակագրական վերլուծություններ։ Նշենք, որ Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում և ներկայանում գիտական աշխատանքով ISSM -SMSNA-ի համաժողովին։
Միջազգային գիտաժողովներում մասնակցելը և շփումը աշխարհի տարբեր երկրների մասնագետների հետ հնարավորություն է տալիս լինել տեղեկացված բժշկության վերջին զարգացումներին, ինչպես նաև ստեղծել նոր գիտական և գիտահետազոտական կապեր ամբողջ աշխարհում: