Մաս Բ ՆՎԻՐՈՒՄ: ՓՈՒՉԻԿԻ ԵՎ ԿԱԿՏՈՒՍԻ ՀԱՄԱՏԵՂ ԿՅԱՆՔԸ
Փուչիկին շատ էր տանջում Կակտուսի ծարավը, արդեն քանի շաբաթ է՝ իր սիրելին տքնում է ամառային արևի տակ, չորությունից ցամաքել ու նվաղել է ծարավից։ Փուչիկի համար աշխարհում հիմա միայն մեկ տարերք գոյություն ունի՝ ջուրը, միայն մեկ նպատակ՝ այդ ջուրը Կակտուսին հասցնելը։
