ԵՐԱԶԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ
Երազախաբությունը (պոլյուցիա) ակամա սերմնահոսությունն է, անկախ սեռական ակտից, քնած և էրոտիկ բնույթի երազների ժամանակ, որը առավել հաճախ նկատվում է պատանեկան տարիքում:
Սովորաբար դադարում է կանոնավոր սեռական կյանք սկսելուց հետո։ Երազախաբությունը բնականոն վիճակից շեղում չէ, այն վկայում է սեռական գեղձերի կանոնավոր հորմոնային ակտիվության մասին։ Երազախաբության հաճախացումը (եթե առաջանում է ամեն օր կամ օրվա մեջ մի քանի անգամ), առանց վերը նշված պատճառների և սեռական կյանքի սովորական ռիթմի պայմաններում, վկայում է սեռական ոլորտի խանգարման մասին։ Այդ դեպքում պետք է դիմել մասնագետ բժշկի։
ՑԱՎՈՏ ՍԵՔՍ
Պատուհանից այն կողմ հետզհետե մթնում է, սիրելիդ նայում է քեզ ու ժպտում' կանխազգալով այն վայելքները, որ քիչ անց տեղի են ունենալու ձեր ննջարանում: Բայց ուրախանալու փոխարեն դու սկսում ես նյարդայնանալ ու վախենալ, որովհետև վերջին մի քանի սեռական ակտերի ընթացքում միայն ցավ ես զգացել: Սակայն նույնքան ցավալի է նրան մերժել...
Եվ սկսվում են սթրեսները, նևրոզները, ընտանեկան վեճերը և այլն: Ժամանակակից տվյալներով` նման խնդրի հետ բախվում են ակտիվ սեռական կյանք ունեցող կանանց 60%-ը: Սակայն բոլոր խնդիրներն էլ կարելի է լուծել` դրանք ժամանակին բացահայտելով: Այնպես որ, սկզբում փորձիր պարզել, թե կոնկրետ որ մասում ես ցավ զգում:
ԶԻԳՄՈՒՆԴ ՖՐՈՅԴ
♦ Ավստրիացի գիտնական, նյարդաբան
♦ Հոգեվերլուծության հիմնադիր Աշխատությունները
♦ «Հիստերիայի մասին ակնարկ» (1895թ)
♦ «Երազատեսությունների մեկնաբանությունը» (1899թ)
♦ « Հաճույքի սկզբունքից այն կողմ» (1920թ)
ՍԵՌԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ ԵՐԿԱԹԻ ԴԵՖԻՑԻՏԻ ԺԱՄԱՆԱԿ
Հետազոտությունները ցույց են տալիս, որ պոպուլյացիայի 40-45% -ը ունեն այս կամ այն տիպի սեռական խանգարում։ Ցավոք, մարդիկ ովքեր ունեն սեռական խանգարում, միայն 10%-ն է ճիշտ կողմնորոշվում բուժման հարցում։ Իսկ արտամղելով սեռական խնդիրները առաջին հերթին ընկնում է կյանքի որակը, առաջանում է հոգե-սոցիալական ադապտացիայի խանգարում և հետագայում կարող է դրսևորվել այլ երկրորդային հիվանդություններով։
‹‹Հրաշագործ միջոցները››
Այսօր ամենատարբեր գովազդային նյութերից հաճախ ենք լսում ու կարդում, որ այս կամ այն միջոցը՝ լինի դա հաբ, քսուկ կամ որևէ թուրմ, երկու անգամ ավելացնում է սեռական հաճույքի զգացողությունը կամ մի քանի անգամ լավացնում է էրեկցիայի ֆունկցիան կամ չորս անգամ երկարացնում է սեռական ակտի տևողությունը կամ օրինակ 4-6 սմ-ով մեծացնում է անդամը և դա ընդամենը տասը օրում:
Սեռական առեղծվածային հաճույքի աղբյուր. Հետաքրքիր փաստեր
Անատոմիայի պատմության մեջ ծլիկը (clitoris) վաղուց անտեսվել և սխալ է ընկալվել: Մոտ 2000 տարի պահանջվեց գիտությանը, որպեսզի բացահայտի այն։
Ցածր սեռական ցանկություն
Լիբիդոն՝ սեռական ցանկությունը, ուրաքանչյուր մարդու մոտ տարբեր է և չկա «նորմալ » լիբիդո հասկացություն: Անգամ նույն մարդու մոտ տարբեր տարիքներում, իրավիճակներում այն տատանվում է։ Այն, ինչը կարող է «նորմալ» թվալ մեկի համար, մյուսի համար «նորմալ» չի կարող լինել:
Բայց եթե գտնում եք, որ սեռական ցանկության պակասը անհանգստացնում է Ձեզ կամ ազդում է ձեր հարաբերությունների վրա, ուրեմն արժե դիմել մասնագետի։
ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ «ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 15 ԱՄՅԱԿ
ՍԵՌԱԿԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Սեռական ցանկությունը, կամ այլ կերպ ասած լիբիդոն (լատ.libido-կիրք ձգտում), չգիտակցված ցանկություն է, ձգտում բավարարելու սեռական պահանջը, որը անձին մղում է սեռական մտերմության ՝ ռեալիզացնելու համար սեռական բնազդը, որի մեջ մտնում են սեռական վարքը և սերնդաշարունակությունը:
Ի՞ՆՉ Է ՎՈՒԼՎՈԴԻՆԻԱՆ
Դեռևս 1880-ականներից բժշկական ձեռագրերում նշվել է այս հիվանդության մասին։
« Այս հիվանդությունը բնութագրվում է վուլվայի գերզգայունությամբ... տեսանելի չեն ոչ կարմրություն և ոչ էլ հիվանդության այլ արտաքին դրսևորումներ...երբ հետազոտելու նպատակով բժշկի մատը հպվում է գերզգայուն հատվածին, կինը գանգատվում է ցավից, որը երբեմն այնքան ուժեղ է լինում, որ նա գոռում է։
ՑԱՎՈՏ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Ամուր և ներդաշնակ ընտանիքի հիմքը առողջ սեռական կյանքն է, որը մարդու ընդհանուր առողջության անքակտելի մասն է:
Զույգերի ‹‹առողջ›› միջանձնային հարաբերությունները, սեռական ներդաշնակությունը և իհարկե փոխադարձ վստահելի հարաբերությանները վերոնշյալի կարևորագույն մասն են: Սակայն որոշ դեպքերում