• Հեռ.: +374 33 42 66 46
  • Email: info@sexology.am

Main Menu

  • Գլխավոր
  • Մեր Մասին
    • Անձնակազմ
    • Ֆոտոգալերեա
    • Մեր առաքելությունը
  • Հոդվածներ
    • Հետաքրքիր հոդվածներ
    • Գիտական հոդվածներ
  • Նորություններ
    • Մամուլը մեր մասին
  • Հարց բժիշկին
  • Որոնում
Հայերեն
  • Pусский Pусский
  • English (UK) English (UK)
  • Հայերեն Հայերեն
Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիա Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիա
  • Գլխավոր
  • Մեր Մասին
    • Անձնակազմ
    • Ֆոտոգալերեա
    • Մեր առաքելությունը
  • Հոդվածներ
    • Հետաքրքիր հոդվածներ
    • Գիտական հոդվածներ
  • Նորություններ
    • Մամուլը մեր մասին
  • Հարց բժիշկին
  • Որոնում

Հոդվածներ

ՁԵՌՆԱՇԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՈՒՆ ՏԱՐԻՔՈՒՄ

Մանրամասները
Posted in Հոդվածներ
Published on September 23 2011
Դիտումները՝ 26713
  •  Տպել 
  • Ուղարկել էլ. փոստով

Ձեռնաշարժությունը հասուն տարիքումՀասուն տարիքում ձեռնաշարժությունը հանդիպում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Ի տարբերություն տղամարդկանց, ովքեր ձեռնաշարժությամբ սկսում են զբաղվել դեռևս պատանեկան հասակից, կանայք այդ միջոցին դիմում են ավելի ուշ տարիքում, հիմնականում սեռական կյանքի փորձ ձեռք բերելուց հետո: Հասուն տարիքում ձեռնաշարժությունը լինում է մի քանի տեսակի: Ամենահաճախ հանդիպող տեսակը դա այսպես կոչված փոխարինող ձեռնաշարժությունն է: Ձեռնաշարժությունը այս դեպքում կարծես թե փոխարինում է սեռական զուգընկերոջը/ուհուն, երբ վերջինս ինչ-ինչ պատճառներով հասանելի չէ: Սովորաբար այս տեսակի մաստուրբացիան բնորոշ է ուժեղ սեռական կոնստիտուցիա ունեցող անձանց, ովքեր ծանր են տանում սեռական ձեռնպահությունը, այսինք սեռական կյանքի բացակայությունը: Բժշկական տեսանկյունից այս տեսակի մաստուրբացիան համարվում է ֆիզիոլոգիական, այնպես որ որևէ տեսակի բուժական միջամտության կարիք այստեղ չկա:


Հասուն տարիքում հանդիպող հաջորդ տեսակի ձեռնաշարժությունը կպչուն-սևեռուն ձեռնաշարժությունն է:  Սրա բնորոշ կողմը կպչունությունն է, այսինքն կամքին հակառակ ներքին հարկադրող մղում կա, որը ստիպում է անձին զբաղվել ձեռնաշարժությամբ: Նույնիսկ ամուսնանալուց հետո ձեռնաշարժությունը չի դադարում և անգամ սեռական ցանկության, էրեկցիայի և օրգազմի բացակայությունը պատճառ չի դառնում դրանից ազատվելու: Հիվանդը զբաղվում է ձեռնաշարժությամբ ինքն էլ չհասկանալով թե ինչու, ինչի համար: Այս տեսակի ձեռնաշարժությունը համարվում է հիվանդագին և հանդիպում է փսիխոտիկ խանգարումների ժամանակ իբրև հիմնական հիվանդության նշաններից մեկը:
Ամուսնացած տղամարդկանց և հատկապես կանանց ձեռնաշարժությունը միշտ չէ, որ հիվանդագին բնույթ է կրում: Այսպես, օրինակ, կանայք, ովքեր սեռական հարաբերության ընթացքում չեն հասնում օրգազմի, սեռական լարվածության ծանր զգացումից ազատվելու նպատակով դիմում են ձեռնաշարժության և այս դեպքում այդ ձեռնաշարժությունը ոչ մի դեպքում հիվանդագին համարել չի կարելի: Կամ օրինակ, սեռական կոնստիտուցիաների անհամապատասխանության դեպքում բարձր սեռական կոնստիտուցիա ունեցող զուգընկերը դիմում է ձեռնաշարժության, որպեսզի լրացնի սեռական պահանջի «ավելցուկը»: Սա նույնպես հիվանդագին չէ:
Կանայք, ովքեր դիմում են ձեռնաշարժության` սեփական սեքսուալությունը հայտնաբերելու կամ սեքսուալ ինքնության ինքնաբացահայտման նպատակով դարձյալ ֆիզիոլոգիական սահմանների մեջ են:

 

Tweet

  • "Սեքսուալ առողջության պաշտպանության" ՀԿ
  • Աբովյան, 58 Հայաստան 0010 Երևան
  • +374 33 42 66 46
  • Էլ.փոստ: info@sexology.am