Բազմաթիվ կանայք, եթե ոչ գրեթե բոլորը, ունեն էրոտիկ զգայունություն ապահովող մեխանիզմներ, որոնց խթանումը առաջացնում է հաճույք և սեռական գրգռում: Կանանց մի մասի մոտ այդպիսի զգայունությամբ օժտված են հեշտոցի առաջային պատը` հեշտոց-միզուկային գոտին, Հալբանի թաղանթը և ծլիկային հյուսվածքը: Հեշտանքի զգացումը սեռական հաճույքի ևս մեկ աղբյուր է:
Մեծ թվով կանանց մոտ միայն հեշտոցային գրգռումը բավարար չէ գրգռման և հեշտանքի հասնելու համար, այսպիսի կանայք կարիք ունեն լրացուցիչ ծլիկային գրգռման: Մինչդեռ կնոջ սեռական օրգանների անատոմիան այնպիսին է, որ ծլիկը չի ընդգրկվում գրգռման մեջ հեշտոցային ներթափանցումից:
Եթե ծլիկը շատ կողմերով համանման է տղամարդու առնանդամին, ապա հեշտոցը զուտ կանացի օրգան է: Եվ եթե կնոջ մոտ առկա է հեշտոցի խոնավացում` լյուբրիկացիա, ապա դեռևս կնոջ սեռական գրգռման մասին չի կարելի խոսել: Հեշտոցի խոնավացման առաջացումը ուղղակիորեն կապ չունի կնոջ սեռական գրգռման հետ: Լյուբրիկացիան մեխանիկորեն առաջացող արձագանք է, որը կարող է դրսևորվել անգամ ոչ էրոտիկ, նույնիսկ զզվանք հարուցող գրգիռներից:
Հեշտոցի էրոտիկ զգայունության առանձնահատկություններից մեկն այն է, որ այն դրսևորվում է ոչ թե էրոտիկ հպումներից կամ հարումներից, այլ գործադրած տակտիլ ճնշումից: Նյարդային զգայուն ռեցեպտորները, որոնցով հարուստ է հեշտոցի առաջային պատը, պատասխան են տալիս հենց այս տեսակի գրգռմանը, այլ ոչ թե շփումներին: