Հոկտեմբերի 30-ին Գրանդ Հոթել Երևանում տեղի ունեցավ նոր բժշկական գրքի շնորհանդեսը։ Այս ուսումնական ձեռնարկը  տղամարդկանց մոտ առավել հաճախ հանդիպող սեռական խնդրի մասին է «Վաղաժամ սերմնաժայթքում», գրքի հեղինակներն են սեքսոլոգներ Արսեն ԳրիգորյանըԱրամ ՀակոբյանըՌուզաննա Ազատյանն ու Սաթենիկ ՍահակյանըՄիջոցառմանը մասնակցեցին բժիշկներ, բժշկական համալսարանների դասախոսներ, ոլորտի մասնագետներ, ուսանողներ։

    

Այս գիրքը ներառում է կլինիկական մոտեցումներ և ուսումնական նյութեր, որոնք նպատակ ունեն աջակցել ինչպես օրդինատորներին, այնպես էլ պրակտիկ բժիշկներին մասնագիտական գիտելիքների խորացման գործում։ Դրա առանձնահատուկ նշանակությունը կայանում է նրանում, որ հայերեն լեզվով բժշկական գրականությունը հատկապես ժամանակակից և ապացույցների վրա հիմնված բժշկագիտության ոլորտում բավականին սահմանափակ է։ Այս գիրքը կարևոր քայլ է այդ բացը լրացնելու և հայկական բժշկական համայնքին որակյալ, գիտականորեն հիմնավորված գիտելիքներ տրամադրելու ուղղությամբ։
                   

Ներկայացման ընթացքում Արսեն Գրիգորյանը ներկայացրեց գրքի կառուցվածքը, ստեղծման ընթացքը և այն նոր մոտեցումները, որոնք այն առաջարկում է բժշկական կրթության ոլորտում։ 

Գիրքը միտված է նպաստելու բժշկական կրթության որակի բարձրացմանը և նոր սերնդի մասնագետների պատրաստմանը, հատկապես հաշվի առնելով, որ հայերեն լեզվով առկա է բաց՝ արդի բժշկագիտություն և ապացույցների վրա հիմնված գրականության ոլորտում», — նշեցին հեղինակները։
Միջոցառման ավարտին կազմակերպվեց հարցուպատասխան և գրքի ստորագրման արարողություն։