Սույն թվականի փետրվարին Ավստրիայի Վիեննա քաղաքում կայացավ Բժշկական Սեքսոլոգիայի Եվրոպական Միության (ESSM) 26-րդ համագումարը:  Հայաստանը ներկայացրեց Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան, ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի  բժիշկ-սեքսոլոգներ ՝ պրոֆեսոր Արամ Հակոբյանը, բ․գ․թ․ Ռուզաննա Ազատյանը և Սաթենիկ Սահակյանը։

ESSM-ի համագումարը տարիների ընթացքում անվերապահորեն աճել է և այսօր ներկայացնում է սեռական բժշկության ոլորտում առաջատար իրադարձություններից մեկը:    

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեց ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի կողմից կատարված աշխատանքի համառոտագիրը՝ «Սեռական դաստիարակության տարբեր տեսակներով պայմանավորված սեռական խանգարումները»։     Աշխարհի տարբեր երկրների փորձագետների մասնակցությունը նպաստում է սեռական բժշկության ոլորտում իրավիճակի մասին հիմնական գաղափարների գլոբալ տեսլականի ձևավորմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց և տղամարդկանց սեռական առողջությանը։

Այս տարվա համագումարին կար ավելի քան 650 մասնակից աշխարհի տարբեր երկրներից։ Հագեցած գիտական ծրագիրը մասնակիցներին ծանոթացրեց գիտության վերջին հետազոտության արդյունքներին և նորություններին:
  
Համագումարը մուլտիդիսցիպլինար էր՝ սեքսոլոգիա, ուրոլոգիա, գինեկոլոգիա, օնկոսեքսոլոգիա, հոգեբանություն, հոգեբուժություն։Միջազգային մակարդակի ճանաչում ունեցող ոլորտի առաջատար մասնագետներն ու գիտնականները կիսվեցին իրենց գիտական աշխատանքներով, հետազոտություններով և փորձով։