Սույն թվականի հունիսի 21-ին, «ԱՆԻ ՊԼԱԶԱ» հոթելում  տեղի ունենացավ միջդիսցիպլինարային գիտաժողով՝ «ՍԵՌԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ԱՆԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ» խորագիրով։

Գիտաժողովի շրջանակոմ ինտեգրալ համատեքստոււմ քննարկվեցին սեռական խանգարումների ախտաֆիզիոլոգիական մեխանիզմները, ինչը սեռական խանգարումների կանխարգելման, ախտորոշման և բուժման համար արդյունավետ մեթոդների մշակման հնարավորություն տվեց։

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին սեռական խանգարումների զարգացման առանձնահատկությունները մուլտիդիսցիպլինար համատեքստում՝ մասնավորապես վերջինիս  էնդոկրինոլոգիական և անդրոլոգիական ասպեկտները:

 
Ողջյունի խոսքով և «Շաքարային դիաբետ և սեռական խանգարումներ» զեկույցով հանդես եկավ Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի նախագահ, բ․գ․դ․, պրոֆեսոր Արամ Հակոբյանը։

«Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոնի բժիշկ-էնդոկրինոլոգ, Ճարպակալման կանխարգելման հայկական ասոցիացիայի նախագահ Հ․Յու․ Համբարձումյանը ներկայացրեց «Հիպոգոնադիզմ և սեռական խանգարումներ» թեման։ 
«Ավագյան» Բ/Կ-ի ուրոլոգ Գ․Վ․ Գրիգորյանը հանդես եկավ «Փոքր անդամի անդրոլոգիական ասպեկտները և բուժման մեթոդները» զեկույցով։ 

 

 

«Երկաթ-դեֆիցիտային անեմիա և սեռական խանգարումներ» թեման ներկայացրեց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի ասիստենտ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ․գ․թ․ Ռ․Է․ Ազատյանը։   

«Ջի․ կլինիկ» բժշկական կենտրոնի բժիշկ-սեքսոպաթոլոգ Ս․Ա․ Սահակյանը հանդես եկավ  «Սեռական ցանկության  խանգարման փսիխոէնդոկրին ասպեկտներ» զեկույցով։ Վանաձորի առողջարանի բժիշկ-սեքսոպաթոլոգ Հ․Հ․ Հովհաննիսյանը ներկայացրեց «Ուշացած սերմնաժայթքման ժամանակակից բուժման սկզբուքները»։


ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար բ․գ․դ․, պրոֆեսոր Ե․Մ․ Աղաջանովան ներկայացրեց «Երեխաների և դեռահասների հիպոգոնադոտրոպային հիպոգոնադիզմ» թեման։  ԵՊԲՀ  էնդոկրինոլոգիայի կլինիկայի էնդոկրինոլոգ Գ․Մ․ Բայբուրդյանի զեկոյցի թեման էր «Կլայնֆելտերի համախտանիշ․ անսպասելի ախտորոշում»։
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ուրոլոգիայի և անդրոլոգիայի կլինիկայի ուրոլոգ, ԵՊԲՀ ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի ասիստենտ Ե․Ա․ Կիրակոսյանի զեկույցի թեման էր «Տարիքային հիպոգոնադիզմի ախտորոշման և բուժման արդի մոտեցումներ»։
 

«Միքայելյան» հիվանդանոցային համալիրի բժիշկ-սեքսոպաթոլոգ Լ․Ն․ Ստեփանյանը հանդես եկավ «Պոստկոիտալ ցիստիտ և սեռական խանգարումներ» զեկույցով։

 


«Էնդոկրին խանգարումների սեռական դրսևորումները» թեման ներկայցրեց «Էկո սենս» ախտորոշիչ կենտրոնի և «Ջի կլինիկի» էնդոկրինոլոգ Հ․Վ․ Աղաբաբյանը։ 


 

 


«Միքայելյան» հիվանդանոցային համալիրի բժիշկ-սեքսոպաթոլոգ Ա․Տ․ Մալխասյանի զեկույցի թեման էր «Կանանց սեռական խանգարումներ դաշտանադադարի ժամանակ»։

 

 

 



Հայկական Ուրոլոգիական Ասոցիացիայի նախագահ ուրոլոգ, բ․գ․թ․ Ռ․Հ․ Հովհաննիսյանը ներկայացրեց «Սեռական ֆունկցիան պրոստատէկտամիայից հետո» զեկույցը։ 


ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, համալսարանական կլինիկայի ղեկավար  բ․գ․թ․, դոցենտ Վ․Ա․ Շահրամանյանի զեկույցի թեման էր «Քրոնիկ պրոստատիտի գերախտորոշումը սեռական խանգարումների գենեզում»։