Սույն թվականի փետրվարին Իտալիայի Բարի քաղաքում կայացավ Բժշկական Սեքսոլոգիայի Եվրոպական Միության (ESSM) 25-րդ համագումարը: Հայաստանը ներկայացրեց Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան, Միքայելյան համալսարանական հիվանդանոցի սեքսոպաթոլոգիայի բաժնի բժիշկ-սեքսոլոգ Սաթենիկ Սահակյանը։
Սաթենիկ Սահակյանը ներկայացրեց Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի և ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի հետ համատեղ իրականացրած հետազոտության համառոտագիրը՝ «Պատերազմի մասնակիցների հոգեսոցիալական ադապտացիայի և սեռական առողջության գնահատում»։
ESSM-ը համախմբում է աշխարհի տարբեր երկրներից սեռական բժշկության մեջ ներգրավված գիտնականների և բժիշկների: Այս տարվա համագումարին կար ավելի քան 650 մասնակից աշխարհի տարբեր երկրից։ Հագեցած գիտական ծրագիրը մասնակիցներին ծանոթացրեց գիտության վերջին նորություններին:
Համագումարը մուլտիդիսցիպլինար էր՝ սեքսոլոգիա, ուրոլոգիա, գինեկոլոգիա, օնկոսեքսոլոգիա, հոգեբանություն, հոգեբուժություն։Միջազգային մակարդակի ճանաչում ունեցող ոլորտի առաջատար մասնագետներն ու գիտնականները կիսվեցին իրենց գիտական աշխատանքներով, հետազոտություններով և փորձով։

Միջազգային գիտաժողովներում մասնակցելը և շփումը աշխարհի տարբեր երկրների մասնագետների հետ հնարավորություն է տալիս լինել տեղեկացված բժշկության վերջին զարգացումներին, ինչպես նաև ստեղծել նոր գիտական և գիտահետազոտական կապեր ամբողջ աշխարհում:
