2021թ-ի մայիսի 24-ին Հայկանան Սեքսոլոգների Ասոցիացիայի անդամներ՝ Լուսինե Ստեփանյանը և Հովսեփ Հովհաննիսյանը արժանացան պետական պարգևի
44-օրյա պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և խաղաղ բնակչությանը անհրաժեշտ բժշկական և մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում ներդրած ավանդի, դրսևորած անձնվիրության համար և ՀՀ նախագահ՝ Արմեն Սարգսյանի հրամանով պարգևատրվեցին Մխիթար Հերացու մեդալով։
Հայկական Սեքսոլոգների Ասոցիացիայի նախագահ պրոֆ․ Ա․Է․ Հակոբյանը ևս պատվոգրեր շնորհեց՝ գնահատելով երիտասարդ բժիշկների հայրենիքին մատուցած անմնացորդ և անձնվեր ծառայությունը: