Սույն թվականի մայիսի 15-ին Best Western Aghveran հյուրանոցում տեղի ունեցավ ՍԵՔՍՈԼՈԳՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ կողմից կազմակերպված ‹‹ՀԵՏՏՐԱՎՄԱՏԻԿ ՍԹՐԵՍՈԳԵՆ ՍԵՌԱԿԱՆ և ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ›› թեմայով սեմինարը։

Սեմինարին մասնակցում էին Սեքսոլոգիայի ասոցիացիայի անդամները և հարակից մասնագետները։ Սեմինարի ընթացքում ամփոփվեց ‹‹Մարտական գործողությունների մասնակիցների հոգեսոցիալական ադապտացիայի և սեռական առողջության գնահատման ծրագիրը››, որին ներկա էր Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատվավոր հյուպատոսը։



Ստորև ներկայացված է սեմինարի ծրագիրը։

Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի 2020 թ. գործունեության ամփոփում  /Ա․Է. Հակոբյան/ 

Քովիդ-19 և սեռական խանգարումներ  /Ա․Է. Հակոբյան/

Քովիդ-19, սթրես և անպտղություն   /Վ.Ա. Շահրամանյան/

Մարտական գործողությունների մասնակիցների հոգեսոցիալական ադապտացիայի և սեռական առողջության գնահատման ծրագրի ամփոփում /Ա․Դ. Գրիգորյան/

Քովիդ 19-ով պայմանավորված մեկուսացման ազդեցությունը կանանց հոգեբանական և ֆիզիկական բռնության վրա /Ռ.Է. Ազատյան/