Խորը վշտով հայտնում ենք Հայաստանում սեքսոպաթոլոգիայի ոլորտում առաջին մասնագետներից, Սեքսոլոգների Հայկական Ասոցացիայի պատվավոր անդամ՝ սեքսապաթոլոգ, անդրոլոգ, բ․գ․թ Ռոբերտ Միսակի Դավթյանի մահվան լուրը: 

Ռոբերտ Դավթյանն այն գիտնականներից է, որոնց տեսակի, ապրած կյանքի ու վաստակի մասին ֆիլմեր են նկարահանվում: Ուղնուծուծով քաղաքացի այս գիտնականն արմատներով Վանից էր, ծնունդով` Երևանից

Բժիշկ Դավթյանը մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանում սեքսոլոգիայի զարգացմանը։ Նվիրված լինելով իր աշխատանքին մինչ կյանքի վերջին օրերը իր արժեքավոր ներդրումն է ունեցել սեքսոլոգիայի ամբիոնի գիտական, ուսումնական և կլինիկական գործունեության մեջ։

Ռոբերտի ընտանիքին և հարազատներին խնդրում ենք ընդունել մեր անկեղծ ցավակցությունները: 

Մենք խորապես վշտացած ենք Ձեր և Ձեր ընտանիքի կրած կորստով: 

Թող Աստված նրան հավերժական խաղաղություն տա ու ուժ ընտանիքին, որպեսզի դիմանան այս մեծ ցավին ...

Մեր օրհնություններով, հոգատարությամբ և սիրով՝ 

Սեքսոլոգների հայկական ասոցիացիա


Նկարում՝ Ռոբերտ Դավթյանը գործընկերների հետ նշում է Սեքսոլոգիայի կլինիկայի 15ամյակը (17․05․2019)