Մեծագույն ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ս/թ մարտի 21-ին կայացավ «ՈՐԱԿԻ ՆՇԱՆ – 2020» մրցանակաբաշխությունը, որին «Տարվա սեքսոպաթոլոգ, հոգեթերապևտ» անվանակարգի մրցանակը շնորհվեց Հայկական Սեքսոլոգների Ասոցիացիայի անդամ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դոցենտ Մարատ Հարությունի Զաքարյանին։
Հանրահայտ և սիրված բժիշկ Մարատ Զաքարյանը մեծագույն դերակատարում ունի մեր երկրում սեքսոպաթոլոգիայի զարգացման գործում։ Դեռ հեռավոր 90-ականներին նա առաջինը պատրաստակամություն հայտնեց հեռուստահաղորդումների, մամուլի և ռադիոյի միջոցով վերհահանել սեքսոպաթոլոգիայի խնդիրները՝ փորձելով վերացնել հասարակության մեջ արմատած կարծրատիպերը, սեռական անգրագիտության հետևանքով առաջացած խոչընդոտները։ Բ.գ.թ., դոցենտ Մ. Զաքարյանը պրակտիկ գործունեությանը զուգահեռ կարևոր նշանակություն է տալիս նաև գիտական աշխատանքին։ Բժիշկ-գիտնականը ավելի քան 50 գիտական աշխատանքների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է, որոնք նախատեսված են ապագա մասնագետների համար։ Նրա շնորհիվ այսօր արդեն անցյալում են բազմաթիվ անհատների և ընտանիքների հոգեկան և սեռական խնդիրներ։
Հայկական Սեքսոլոգների Ասոցիացիայի անունից շնորհավորում ենք Մարատ Զաքարյանին՝բարձրակարգ մրցանակին արժանանալու առիթով՝ մաղթելով միշտ բարձր պահել սեքսոպաթոլոգի մասնագիտությունը։