Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով արդի հետպատերազմական ծանր ժամանակաշրջանում  հանրության մոտ հետտրավմատիկ  սթրեսային իրավիճակի առկայությունը, մեր մասնագիտական խումբը նախաձեռնել  է անց կացնել հարցում, որի նպատակն է ուսումնասիրել պատերազմի մասնակիցների հոգեհուզական խնդիրների բնույթը, որն էլ կօգնի հետագայում մշակել այդ խնդիրների կարգավորմանն ուղղված ծրագիր։

 

Ճգնաժամային պայմանների առկայության դեպքում ավելի քան կարևորում ենք ամուր ընտանիքի, առողջ միջանձնային հարաբերությունների և սեռական առողջության դերը պատերազմի մասնակիցների հոգեսոցիալական ադապտացիայի և հասարակության առողջացման գործում։

 

Ուստի հայցում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը հարցմանը, որը կտևի ընդամենը  3 րոպե։ Սույն հարցաշարը նախատեսված է  44-օրյա պատերազմի՝  արական սեռի մասնակիցների համար։ Ձեր մասնակցությունն այս հարցմանն անանուն է և կամավոր հիմունքներով: Դուք կարող եք դադարեցնել հարցումը ցանկացած պահի։ 

 

Հարցման արդյունավետությունը մեծապես պայմանավորված է հարցաթերթիկների լրացման օբեկտիվությունից։

Հարցաշարի հղումը՝  https://forms.gle/6z69akbwBfcquLTg7

 

Շնորհակալ ենք տարածելու համար։

 

Հարցերի դեպքում կարող եք դիմել հետազոտական խմբին էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript, բջջային ՝ +374 94 42 66 28։