Doctors.am-ի հյուրասրահը հյուրընկալել է բժիշկ-սեքսապաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար  Սևադա Վանիկի Հակոբյանը


Թեմա - Կնոջ և տղամարդու սեքսուալության տարբերությունները

Որո՞նք են կնոջ և տղամարդու սեքսուալության  տարբերությունները
Ինչքանով մենք գիտենք բնության մեջ կինը և տղամարդը փոխլրացնում են միմյանց` ելնելով այն հանգամանքից, որ երկուսն էլ իրենց կյանքում ունեն երկու կարևորագույն գործառութ` ռեկրեատիվ (սեքսուալ հաճույք ստանալու) և պրոկրեատիվ (սերունդը շարունակելու) ֆունկցիաներ:
Սեքսուալության տարբերությունները կնոջ և տղամարդու մոտ լինում են մորֆոլոգիական, ֆիզիոլոգիական, փսիխոլոգիական, սոցիոլոգիական  և դրանց ամբողջությունը կարելի է անվանել փսիխոսեքսուալ դիմորֆիզմ, այսինքն փսիխո-սեքսուալ տարբերություն:

Փսիխո-սեքսուալ դիմորֆիզմը իր մեջ ներառում է մի քանի ատրիբուտներ: Հարկ է նշել, որ կնոջ համար պրոկրեատիվ` սերնդի շարունակման ֆունկցիան գերիշխող է` դոմինանտ է փսիխոսեքսուալ բավականություն ստանալու ֆունկցիային, այսինքն այն ավելի գերիշխող դերակատարություն ունի ենթագիտակցորեն տրված սերնդի շարունակման ֆունկցիային:
Կնոջ մոտ սեքսուալության տարբերությունները վերաբերվում են նաև էրոգեն զոնաներին, եթե տղամարդու մոտ էրոգեն զոնաները կենտրոնացված են գենետալ օրգաններում` սեռական օրգանների շրջանում, ապա կնոջ համար կարևորագույն էրոգեն զոնաներ են հանդիսանում էքստրա-գենետալ, այսինքն այլ էրոգեն զոնաները:

Սեքսուալության տարբերությունները արձանագրվում են նաև փսիխոսեքսուալ զարգացման առանձնահատկություններով: Կանանց բնորոշ է էրոգեն լիբիդոյի գերիշխումը և  սեքսուալության ձևավորման ընթացքում  էրոգեն լիբիդոյի վրա կանգ առնելու պրոցեսը: Սեքսուալ լիբիդոն շատ կանանց մոտ կարող է չձևավորվել, տեղափոխվել ավելի ուշ հասակ, նույնիսկ որոշ կանաց մոտ հնարավոր է ընդհանրապես չարթնանալ:
Սեքսուալության տարբերությունը արձանագրվում է նաև այն հանգամանքով, որ շատ հաճախ կնոջ մոտ որոշ սեքսուալ խանգարումներ չեն խոչընդոտում ինտիմ փոխհարաբերություններին ի տարբերություն տղամարդու, ում մոտ գրեթե ցանկացած սեռական խանգարում վատ է անդրադառնում ինտիմ կյանքի վրա:
Գոյություն ունի մի հանգամանք, որ կինը կարող է օրգազմ չապրել, սակայն նա երկար տարիներ կարող է ապրել սեռական կյանքով, ստանալ դրանից փսիխո-սեքսուալ բավականություն, եթե ամուսինների միջև առկա է իդեալական հարմոնիան: Այս կարևորագույն հանգամանքը  լատիներեն կոչվում է satisfaktio sine orgazmo:

Պետք է նշել, որ կանացի սեքսուալության մեջ մեծ կարևորություն ունի հոգեբանական կողմը, եթե տղամարդու համար սեռական կյանքում ֆիզիկական ասպեկտն է կարևոր, ապա կնոջ սեքսուալության պարագայում  ամենակարևորը հոգեբանական ասպեկտն է:

Տարբերութուն  է լինում նույնիսկ օրգազմի զգացողության մեջ. տղամարդու մոտ սերմնաժայթքումը ուղեկցվում է օրգազմով (սկսած պատանեկության տարիներից) և դա համարվում է ֆիզիոլոգիական պրոցես, իսկ կնոջ մոտ օրգազմի զգացողությունը շատ հոգեբանական ասպեկտներ ունի և այդ զգացողությունը նրանց մոտ խիստ ինդիվիդուալ է, այսինքն լինում է տարբեր` յուրովի, անգամ նկարագրելուց, բացատրելուց լինում է խիստ տարբեր:

Կնոջ օրգազմի զգացողության մեջ մեծ դեր է խաղում գլխուղեղի կեղևը, քանի որ նրա մոտ  սեքսուալության մարմնավորումը փսիխոլոգիական է, իսկ ֆիզիկական ասպեկտները մղվում են երկրորդ պլան:Սա բացատրվում է նաև այն հանգամանքով, որ կնոջ մոտ կարևոր նշանակություն ունի միջանձնային փոխհարաբերությունների հարմոնիկ ընթացքը, էրոտիկ փուլը, քան բուն սեռական ակտը:
Կինը կարող է ապրել սեռական կյանքով` չունենալով արտահայտված սեռական ցանկություն, ըստ էության, հանուն այն հանգամանքի` պահպանելու համար ընտանիքը, ամուսնական միությունը:

Պետք է նշել, որ մեծ տարբերություն կա նաև սեքսուալության այն հանգամանքի մեջ, երբ տղամարդու մոտ սեռական ցիկլը ավարտվում է օրգազմով և սերմնաժայթքումով, դրանից  անմիջապես հետո հաջորդում է անդրդվելիության շրջանը (ռեֆակտեր), որը բացատրվում է նրանով, որ որոշ ժամանակահատված տղամարդը ունակ չէ նորից մտնելու սեռական հարաբերության մեջ: Սակայն կնոջ մոտ չկա այդ անդրդվելիության շրջանը, այսինքն, երբ նրա մոտ ավարտվում է սեռական ակտը, նա կարող է անմիջապես մտնել նոր սեռական ցիկլի մեջ: Սա կնոջը տալիս է այն առավելությունը, որ նա ըստ էության, կարող է լավագույն սերնմահեղուկը ընտրել իր ձվաբջջի բեղմնավորման համար: Իսկ տղամարդու մոտ ռեֆակտեր շրջանի առկայությունը բացատրվում է այն հանգամանքով, որ հարկավոր է որոշակի ժամանակահատված, որպեսզի ավելի առողջ սերմնաբջիջներ ձևավորվեն:

Ահա այս փսիխոսեքսուալ դիմորֆիզմը, որը դրսևորվում է տղամարդու և կնոջ սեքսուալության մեջ, ըստ էության նրանց դարձնում է տարաբնույթ` սեքսուալության առումով, սակայն այդ հակադրության մեջ ստեղծվում է փոխլրացման միասնություն, որը տղամարդուն և կնոջը դարձնում է մի ամբողջական միություն` պատրաստ սեռական կյանքից ստանալու սեքսուալ բավարարվածություն և ունենալու վերարտադրման ֆունկցիա:

Իսկ ինչո՞վ են տարբերվում տղամարդու և կնոջ սեռական խնդիրները

Կնոջ և տղամարդու սեռական խնդիրների որոշակի տարբերությունները բացատրվում են փսիխոսեքսուալ տարբերություններով և նաև բուժման մոտեցումների տարբերություններով, քանզի տղամարդիկ կարևորելով սեքսուալության ֆիզիկական ասպեկտները`շատ ավելի հակված են կենտրոնանալու, ֆիքսվելու իրենց սեքսուալ ֆունկցիայի այս կամ այն տատանումների վրա, քան կանայք:

Կանայք շատ ավելի համբերատար են և նրանց ոչ բոլոր սեքսուալ խանգարումները կարող են խոչընդոտ  իրենց սեռական կյանքի համար:
Տղամարդու մոտ ցանկացած սեքսուալ խանգարում անմիջապես վատ է անդրադառնում նրա սեռական կյանքի վրա և պատճառ հանդիսանում սեքսոլոգիական բժշկական օգնության դիմելուն:

Այս կոնտեքստում պետք է նշել, որ որոշակի տարբերություններ կան նաև այն հանգամանքի մեջ, որ կարևորելով սեքսուալության այս կամ այն ատրիբուտը` կողմը, տղամարդը և կինը տարբեր կերպ են արձագանքում սեռական կյանքի փոփոխություններին, եթե տղամարդու համար շատ կարևոր է սեռական կյանքի հաճախականությունը, ապա կնոջ համար շատ ավելի կարևոր է սեռական կյանքի էրոտիկ կողմը, այսինքն միջանձնային լիակատար փոխհարաբերությունները` քննքշանքը, սեռական ակտից հետո տածվող ուշադրությունը, հոգատարությունը:

Ի՞նչ միջոցներ են պահանջվում սեքսուալ խանգարումների բուժման համար

Կնոջ սեռական խանգարումների բուժման մեջ մեծ նշանակություն ունեն փսիխո և սեքս թերապիաները, ընտանեկան հոգեթերապիան և սեքսիոլոգիական սպեցիֆիկ բուժումները: Դեղորայքային  ասպեկտը կանանց սեքսուալության բուժման առումով ավելի քիչ նշանակություն ունի, քան տղամարդկանց մոտ: Տղամարդկանց սեռական խանգարումների բուժման ժամանակ և բուժման խանգարումների կառուցվածքում շատ ավելի գերակշռող են  դեղորայքային բուժման մեթոդները, իհարկե պոտենցելով նաև հոգեթերապեֆտիկ մեթոդները:

Որքա՞ն ժամանակում  է վերականգնվում տղամարդու սեքսուալ խանգարումները

Սեքսուալ խանգարումների բուժումը` վերականգնումը, կախված է խանգարումների տեսակներից: Ախտորոշիչ մեթոդների միջոցով նախ և առաջ որոշվում է խանգարման տեսակը, որից հետո կատարվում է համապատասխան իդիվիդուլ բուժում:
Բուժումը լինում է մեկ շաբաթից մինչև մեկ ամիս տևողության, որից հետո սեքսուալ խանգարումները լիովին վերականգնվում են և զույգը ապրում է ներդաշնակ, հարմոնիկ սեռական կյանքով:

Ի՞նչ խորհուրդ կտայիք նման խնդիրներ ունեցող զույգերին

Առողջ ամուսնական զույգ, ընտանիք ունենալու պարագայում անհրաժեշտ է լավ ճանաչել կնոջ և տղամարդու սեքսուալության առանձնահատկությունները, այսինքն իմանալով կնոջ սեռական առանձնահատկությունները, նրա թույլատրելիության սահմանները, հոգեբանական անձնատիպը ` տղամարդը կարող է հոգեսեքսուալ բավականություն պատճառել կնոջը: Եվ նաև կինը լավ ճանաչելով ամուսնու օրգանիզմն ու նրա սեքսուալ առանձնահատկությունները`կարող է նրա համար իդեալական սեքսուալ զուգընկեր հանդիսանալ: Եվ միմյանց փոխլրացման պարագայում կստեղծվի իդեալական հարմոնիա:

Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի, ինչպես նաև շատ կարևոր տեղեկատվության համար: Հուսով եմ՝ մեր հանդիպումները և հարցազրույցները կկրեն շարունակական բնույթ:

Հարցազրույցը վարեց` Թեհմինե Նազարյանը:



doctors.am