Արամ Հակոբյան սեքսոպաթոլոգ, բ.գ.դ., պրոֆեսոր.

- Ինչպես գիտենք, ալկոհոլը սեքսուալ ակտիվության վրա ուղղակի խթանիչ ազդեցություն չունի: Այն պարզապես ընկճում է գլխուղեղի կեղեւի արգելակիչ ֆունկցիան: Գիտենք, որ սեքսուալ վարքը գտնվում է հոգեկանի հսկողության տակ: Կարծես հանդիսանալով սեքսուալ վարքագծի դիրիժոր` այն փորձում է ներդաշնակորեն համակցել օրգանիզմի ներքին ֆունկցիաները արտաքին գրգիռների հետ: Այժմ մենք չենք քննարկում, թե ինչպիսի վնասակար ազդեցություն ունի օրգանիզմի վրա ալկոհոլով միանվագ կամ խրոնիկական թունավորումը:



Մենք նկատի ունենք սեքսուալ գործողությունների նախաձեռնության համարյա անբաժան համակցումը, զուգակցումը ալկոհոլի օգտագործման հետ:

Այսպիսով` ձեւավորվում է սեքսուալ վարքի ստերեոտիպ: Եթե հիմնականում սեռական մերձեցման փորձերը ալկոհոլի ազդեցությամբ են լինում, ապա հետագայում այն կարող է կախվածություն առաջ բերել: Նման դեպքերում, հատկապես երբ սեռական ակտիվությունը պահպանվում է, հնարավոր է ադապտացիա, եւ նման երեւույթը ընկալվում է միանգամայն նորմալ եւ սոցիալապես ընդունելի: Սակայն այս դեպքերում հաճախ առաջանում է լրիվ կախյալություն, եւ ալկոհոլի ընդունումը ամբողջովին տարանջատվում է այլ վարքային դրսեւորումներից: Ալկոհոլի գերիշխող ազդեցության տակ կորում է հետաքրքրությունը այլ արժեքների հանդեպ, որն ինքնին նորմալ չէ: Այս դեպքում բացակայում են միջանձնային շփման տարրական դրսեւորումները, ինչի արդյունքում կարող է խախտվել ոչ միայն տարբեր օրգան-համակարգերի ֆունկցիան, այլ նաեւ սահմանափակվում է միջանձնային շփման դիապազոնը, որը շատ ծանր են տանում զուգընկերները: Այն իր հերթին խրոնիկական նեւրոտիզացիայի, նույնիսկ դեպրեսիայի պատճառ է դառնում:


Նյութը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

 

http://zaruhi.com