Սեռական կյանքի մասին խոսելը երկար տարիներ տաբու է եղել մեր հասարակությունում:
«Սեռական կյանքի մասին խոսելը երկար տարիներ տաբու է եղել մեր հասարակության մեջ»,- ասում է սեքսապաթոլոգ Արամ Հակոբյանը, ում համոզմամբ` մարդը սեռապես առողջ է այն ժամանակ, երբ խորապես տեղյակ է այդ ոլորտի նրբություններին:
Բժիշկները նշում են, որ գնալով մեծանում է այն երիտասարդների թիվը, ովքեր ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց սեռական առողջությանը եւ հաճախ են հետազոտվում: Բժիշկ-սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը փաստում է. «Անգամ ամուսնանալուց առաջ գալիս են, ստուգում անցնում, ինչը շատ գովելի է: Բայց ցավալի է, որ սեռական հիգիենայի տարրական կանոններին (օր.` պահպանակի օգտագործմանը) մեր երիտասարդները չեն տիրապետում: Մենք իհարկե նաեւ բացատրական աշխատանք ենք տանում մեր հաճախորդների հետ, սակայն մի քանի բժիշկներով գործը գլուխ չի գա. պետք է ավելի լուրջ եւ համակարգված աշխատանք: Մեզ մոտ գալիս են 8-10-րդ դասարանների աշակերտներ, ովքեր արդեն սեռավարակակիր են: Մենք բուժում ենք, նաեւ խոսում կանխարգելիչ միջոցների մասին: Բայց ցանկալի չէ արդյոք, որ նրանք դրա մասին իմանային մինչեւ վարակվելը»:

http://www.youth.am/index.php?id=206&lang=1