Հայաստանում սեռական խանգարումների տարածվածության վերաբերյալ վիճակագրական տվյալներ դեռեւս չկան:
Սեքսոլոգ Արամ Հակոբյանի խոսքով սեքսուալ հարցերով խորհրդատվության դիմող այցելուների ընդհանուր քանակը կրկնակի աճել է: Դիմողների 20%-ը կանայք են, 25%-ը ամուսնական զույգեր, 55%-ը տղամարդիկ:
"Կանանց կողմից ամենահաճախ ներկայացվող խնդիրը սեռական ցանկության նվազումն է, սեռական հաճույքի եւ սեռական բավարարման բացակայութուն, ցավը սեռական հարաբերությունների ժամանակ, սեքսուալ ֆոբիաները:
Տղամարդիկ էլ գանգատվում են էրեկտիլ դիսֆունկցիայից, վաղաժամ սերմնաժայթքում, անպտղություն, ցանկության նվազում եւ այլն: Իսկ ամենից հաճախ զույգերը նեղվում են աններդաշնակությունից",-ներկայացրեց սեքսոլոգ Արամ Հակոբյանը:
Ըստ նրա այս խնդիրների առկայության ժամանակ մեծ է անպտղության վտանգը:
Սեռական կյանքի սխալ դասավորման պատճառը շատ հաճախ հանդիսանում է նաև տգիտությունը կամ էլ...