Հրավիրում ենք մասնակցելու «ԱՌՈՂՋ ԸՆՏԱՆԻՔ» գիտաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝ ԵՊԲՀ Նելլի Խոստիկյանի անվան լսարանում (VI լսարան)։ Գիտաժողովը կրեդիտավորված է (8 ՇՄԶ), մասնակցությունը՝ անվճար ։Թիրախային լսարան՝ սեքսոպաթոլոգներ, գինեկոլոգներ, ուրոլոգներ:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ Մայիսի 12-13-ին կայանալու է Երևանում “Սեքսուալ առողջության բժշկական և հոգեբանական ասպեկտները” միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի կազմակերպիչն է Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան, /նախագահ՝ Արամ Հակոբյան/, ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնը /ամբիոնի վարիչ` դոցենտ Սևադա Հակոբյանը/, Սեքսոլոգների Համաշխարհային Ասոցիացիան /փոխնախագահ` Կեվան Ուայլը/: Գիտաժողովի գլխավոր աջակիցներն են ԵՊԲՀ-ն և ՀՀ առողջապահության նախարարությունը:


Սույն թվականի նոյեմբերի 2-3-ը ԵՊԲՀ-ն և Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան՝ Pfizer դեղագործական ընկերության բարձր հովանու ներքո, կազմակերպում են գիտաժողով՝ ‹‹Սեքսոպաթոլոգիայի նվաճումները վերջին 20 տարում›› թեմայով: