Բժշկության մեջ ամենանվազ ուսումնասիրվածը հոտառության ֆենոմենն է, այն կարող է ունենալ դրական և բացասական ազդեցություն նաև սեքսուալության վրա: Որոշ հոտեր ուժեղացնում են սեռական  զգայունությունը`առաջացնելով սեռական գրգռվածություն:

Երբ նկատում ենք գեղեցիկ ծաղիկ`  մոտենալով ծաղկին,  անկախ մեզանից, հոտ ենք քաշում, և հիասթափվում ենք, երբ որ բուրմունք չկա: Այս դեպքում նույնիսկ ամենասքանչելի ծաղիկը կորցնում է իր արժեքը մեր պատկերացումների մեջ և մեր մտքի մեջ ստանում է արհեստականի պիտակավորում: Մյուս կողմից լինում է ոչ այդքան գեղեցիկ ծաղիկ, բայց այնպիսի բուրմունքով, որ մեզ մեծ բավարարություն է պարգևում ու այդ տգեղության մասին մոռանում ես, զարմանքի զգացում ես ապրում:
Հոտառությունը ունի իրեն բնորոշ նեյրոֆիզիոլոգիական չափանիշ, այն է` մարդը հիշում է հոտերը, հոտը ունի մարդկանց հիշողության մեջ տպավորվելու հատկություն: Այս  հատկության շնորհիվ է, որ հոտի առկայությունը առաջացնում է բավարարվածություն նույնիսկ այդ հոտը կրողի  բացակայության դեպքում:  Երկրորդը սովորության առաջացումն է` օրինակ  այն անձիք, ովքեր երկարատև առնչվում են կենդանիների հետ, այդ հոտը չեն նկատում, իրենց չի անհանգստացնում: Ինչու ենք դիտարկում այս երկու երևույթները: Քանի որ կամա թե ակամա հոտավետությունը իր դերը խաղում է մեր սեռականության դրսևորումների մեջ և ազդում է միջանձնային հարաբերությունների ժամանակ մեր վերաբուրմունքի ձևավորման վրա: Երբեմն ոչ լիարժեք սեռական գործունեությամբ անձը իր խոչընդոտը չի կապում և նույնիսկ չի էլ նկատել, որ այդ սեռական դիսֆունկցիան առաջացել է հոտի պատճառով:
Հոտի առաջացման հիմքում ընկած են նեյրոֆիզիոլոգիական, ինչպես նաև նյութափոխանակության փոփոխությունները, որոնք ազդում են ինչպես տվյալ անձի, այնպես էլ` զուգընկերոջ սեռական ֆուկնցիայի վարքային դրսևորումների վրա: Հոտը լինելով սեռական գործոն և կարևոր գործոն, տվյալ անձի կողմից չի ֆիքսվում, բայց ենթագիտակցաբար այն ունի իր ուրույն դերը: Ուստի կլինիկական գործունեության ժամանակ պետք է բազմաթիվ հետազոտություններին զուգահեռ չանտեսվի նաև այս հանգամանքը: Բացի այդ այն նաև ընդհանուր առողջության գրավականն է, ահա թե ինչու այն ունի մեծ նշանակություն և հաճախ որոշ ախտաբանական վիճակների ժամանակ դիտարկվում է որպես կլինիկական ախտանիշ:

 

BLOG COMMENTS POWERED BY DISQUS