Հիմա կմտածեք` էս ինչ հեքիա՞թ ա, ինչպես կարող ա…
Սեռական հարաբերությունը միայն սեռական օրգանների հարակցումը չէ, այստեղ կա ևս մեկ կարևոր բաղադրիչ, որի մասին գիտեն քչերը : Որպեսզի սեռերի միջև լինի հարաբերություն, որի իմաստը կրում է սեքսուալ-էրոտիկ երանգ, հարկավոր է  ներքին էրոտիկ մղումների փոխադարձ հանդիպում: Հակառակ դեպքում «փենիս-վաժինա հանդիպումը» նման է պատահական անցորդների անտարբեր հայացքների հանդիպման…


Հարաբերությունը ենթադրում է երկկողմանի ներդրում, անպայման չէ երկուստեք ակտիվ նախաձեռնությունը, պասիվ-ռեցեպտիվ դիրքորոշումը ևս ներդրում է:   Անգիտակից մղումը ևս առաջնորդում է դեպի սեռային հարաբերություն: -Ես չէի ուզում,-այդպես ստացվեց, -զղջման այս զգացումը գալիս է անգիտակից քայլերից, որոնց համար անձը, սակայն, միանգամայն պատասխանատու է:  Մարմնի տարբեր բարեմասնությունների էրոտիկ ցուցադրումը, որը հաճախ անձի ինքնավստահության պակասի ածանցյալն է և դրա հաղթահարման միջոց, սեռային հարաբերության տանող կարևոր նախադրյալ է: Այսօրինակ կերպով գրավելով տղամարդու ուշադրությունը` աղջկա անձը ինքնահաստատվում է, ընդ որում ինչքան շատ են ուզողները, այնքան ավելի բարձր է լինում ինքնագնահատականը: Իր հրահրող վարքի հետևանքների մասին աղջիկը ամենաքիչն է մտածում այդ պահին: Երբ հասունանում է սեռային հարաբերության պահը, աղջիկը այնքան սերտորեն է նմանակված լինում իր դերին, որ անհնարին է դառնում տղամարդուն մերժելը (ինչը և նրա իրական ցանկությունն է) և ահա…փենիս-վաժինա հանդիպումը կայացած է: Մի տեսակ ծուղակի պես բան է ստացվում, քանի որ դրանից հետո աղջկա ինքնագնահատականը միանգամից իջնում է, մինչդեռ իր վարքի յուրաքանչյուր քայլով նա անգիտակցաբար տանում էր դեպի այդ «հաղթական ավարտը», որն, ավաղ, շրջվեց միանգամայն հակառակ ուղղությամբ:
Սակայն մի փոքր շեղվեցի, և այսպես` կուսություն առանց կուսաթաղանթի: Ինչպես է հնարավոր սեռական հարաբերություն ունենալ, խախտել կուսաթաղանթի ամբողջականությունը և միևնույն ժամանակ շարունակել կույս լինել: Կարծում եմ համաձայն եք, որ կուսության գաղափարի կարևոր մասն են կազմում անձեռնմխելիությունը, անհասանելի մնալը, մաքրությունից փայլելը, պսպղալը, անհոգ ուրախությունը: Դժվար չէ կռահել, որ նշվածներից և ոչ մեկը կապ չունի կուսաթաղանթի հետ, որը վաժինայի մուտքում տեղակայված շարակցական հյուսվածքի մի խղճուկ կտոր է:  Վերոնշյալ բնութագրիչների կրողը ամենևին կուսաթաղանթը չէ, և ոչ էլ անձը` բնավորության ու խառվածքի իր անքակտելի գծերով, արժեքային համակարգով:
Ուրախության, մաքրության և անհասանելի մնալու հիմքը կա յուրաքանչյուր մարդու մեջ, սակայն ոչ պատրաստի վիճակում: Այն ձևավորվում և հասունանում է միայն այն անձանց մոտ, ովքեր իսկապես աշխատանք են տանում իրենց մեջ, ներքին աշխատանք ուրախության և մաքրության, միշտ ցանկալի լինելու, միշտ տենչալի մնալու, անհասանելի թվալու չափ «մեծ» լինելու ուղղությամբ: Սա անձի ինքնահաղթահարման ուղին է, որը տանում է անձնական վախերի անհետացմանը, անձի ծուղակներից զերծ մնալուն, անձի գերին դառնալուց: Կուսաթաղանթը անձի կարևոր զենքերից է և այդ զենքի դեմ կարելի է պայքարել միայն ավելի հզոր զենքով` խելքով կամ թույլ տվեք ավելի մասնագիտորեն լեզվով` ինքնագիտակցության արթնությամբ: Սուրբ գրային «արթուն եղեք» արտահայտությունը կուսաթաղանթի բեռից ազատվելու ամենահզոր միջոցն է: Արթուն եղեք, կատուն քնած չէ, արտահայտությունը հայտնի մուլտֆիլմից` ասածիս վառ օրինակն է: Արթնացրեք ոգեղենը, հոգևորը, և կուսաթաղանթի ներկայությունը կամ բացակայությունը ձեզ ամենևին չի անհանգստացնի: 

 

Մեր բժիշկները

"Սեքսուալ առողջության պաշտպանություն" ՀԿ-ի անդամները լինելով հանրապետության առաջատար մասնագետները հասարակական գործունեությունից բացի ծավալում են նաև կլինիկական և բուժական գործունեություն:
 
 
Արամ Էդուարդի Հակոբյան
“Սեքսուալ Առողջության Պաշտպանության” ՀԿ նախագահՄասնագիտությունը` Սեքսոպաթոլոգ Գի...
Ռուզաննա Էդուարդի Ազատյան
“Սեքսուալ Առողջության Պաշտպանություն” ՀԿ տնօրենՄասնագիտությունը` Սեքսոպաթոլոգ Գի...
Ալլեն Ազիզյան
"Սեքսուալ Առողջության Պաշտպանություն" ՀԿ Գիտական կոմիտեի նախագահՄասնագիտությունը...
Կևան Ուայլ
“Սեքսուալ Առողջության Պաշտպանություն” ՀԿ պատվավոր անդամՄասնագիտությունը` Կլինիկա...
Ադա (Ադել) Սիմոնի Թադևոսյան
ՍԵՔՍՈԼՈԳՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄ Մասնագիտությունը` Հոգեբեբույժ,...
Արսեն Դավթի Գրիգորյան
Մասնագիտությունը` ՍեքսոպաթոլոգԳիտական աստիճան՝ բժշկական գիտությունների թեկնածուԱ...
Վրեժ Շահրամանյան
Մասնագիտությունը` Սեքսոպաթոլոգ Գիտական աստիճան՝  Բժշկական գիտությունների թեկնած...
Սևադա Վանիկի Հակոբյան
Մասնագիտությունը` ՍեքսոպաթոլոգԳիտական աստիճան՝ բժշկական գիտությունների թեկնածուՊ...
Նարինե Ռազմիկի Ներսիսյան
Մասնագիտությունը` Սեքսոպաթոլոգ Աշխատավայրը` ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոն և Սեքսոպաթո...
Գեղամ Վարդգեսի Վարդանյան
Մասնագիտությունը` Սեքսոպաթոլոգ Գիտական աստիճան բժշկական գիտությունների թեկնածու...
Հրաչյա Հարությունի Պապյան
Մասնագիտությունը` Բժիշկ-սեքսոպաթոլոգԱշխատավայրը` "Բեգլարյան" ԲԿՀասցեն` Երևան 002...
Կարեն Ալբերտի Թոփչյան
Մասնագիտությունը` Սեքսոպաթոլոգ Աշխատավայր՝  Վիտա Լոնգա բժշկական կենտրոն, Թիվ 2 ...
Մարատ Հարությունի Զաքարյան
Մասնագիտությունը՝ սեքսապաթոլոգ, հոգեթերապևտԳիտական աստիճանը՝ բժշկական գիտություն...
Արթուր Բաղդասարյան
Երևան քաղաքի գլխավոր սեքսոպաթոլոգ Մասնագիտությունը` Սեքսոպաթոլոգ Աշխատավայր՝ Սե...
Արտաշես Կորյունի Ղազարյան
Մասնագիտությունը` Սեքսոպաթոլոգ Գիտական աստիճան բժշկական գիտությունների թեկնածու...
Անահիտ Պետրոսի Թումանյան
Մասնագիտությունը` Սեքսոպաթոլոգ Աշխատավայր՝ ՀՀ ք. Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդա...
Արա Արմենի Չարչյան
Մասնագիտությունը` Բժիշկ-սեքսապաթոլոգ Գիտական աստիճան՝ Բժկական գիտությունների թե...
 Հովհաննես Կարապետի Հակոբյան
Մասնագիտությունը` Բժիշկ սեքսոպաթոլոգ Պաշտոնը՝  Մեդիկուս բժշկական կենտրոնի տնօրե...
Արշակ Գագիկի Անտոնյան
Մասնագիտությունը` ՍեքսոպաթոլոգԱշխատավայր՝ Բժշկական Գենետիկայի և Առողջության Առաջ...
Լուսինե  Նելսոնի Ստեփանյան
Մասնագիտությունը` Բժիշկ-սեքսոլոգ Աշխատավայրը` Միքայելյան համալսարանական հիվանդա...
Սաթենիկ Արթուրի Սահակյան
Մասնագիտությունը`  Բժիշկ-սեքսոլոգ Աշխատավայրը` G. Clinic / Ջի․ Կլինիկա,        ...
Վահե Հովիկի Ասրյան
Մասնագիտությունը` Սեքսոպաթոլոգ Աշխատավայր՝ «ՕՆ ԿԼԻՆԻՔ - ԱՆԻ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ...
Անդրանիկ Լևոնի Ղարիբյան
Մասնագիտությունը` ՍեքսոպաթոլոգԱշխատավայր՝ Բժշկական գենետիկայի և առողջության առաջ...
 	 Թամարա Ազատի Փիլոյան
Մասնագիտությունը` ԳինեկոլոգԱշխատավայր՝ ԵՊԲՀ Սեքսոպաթալոգիայի կլինիկաՀասցեն` ՀՀ ք...
Արթուր Գրիգորյան
Մասնագիտությունը`  Սեքսոպաթոլոգ Աշխատավայրը` Արտաշատ ԲԿ Հասցեն` Արարատի մարզ ,...
Մնացական Փահլևանյան
Մասնագիտությունը` Սեքսոպաթոլոգ Աշխատավայր՝ <<Ցիտո>> բժշկական կենտրոն...
Հովսեփ Հովիկի Հովհաննիսյան
Մասնագիտությունը` ՍեքսոպաթոլոգԱշխատավայր՝ Վանաձորի ԱսԱր առողջարանՀասցեն` ՀՀ ք. Վ...
Մարիամ Գագիկի Եղիազարյան
Մասնագիտությունը`  Բժիշկ-սեքսոլոգ Աշխատավայրը` Միքայելյան համալսարանական հիվանդ...
Սարգիս  Մհերի Թադևոսյան
Մասնագիտությունը` ՍեքսոպաթոլոգԱշխատավայր՝   G. Clinic / Ջի․ ԿլինիկաՀասցեն` ՀՀ ք....
Սոնա Գրիգորյան
Մասնագիտությունը` Բժիշկ-սեքսոլոգ Հասցեն`  ՀՀ ք. Երևան,   Հեռախոս՝ +374  933577...
Արշակ Հրանտի Հարությունյան
Մասնագիտությունը` Բժիշկ-մաշկավեներաբան, կոսմետոլոգ էսթետիստ (դեմքի և շուրթերի կո...
Գայանե Հակոբի Ղազարյան
Մասնագիտությունը` Հոգեբան Գիտական աստիճան՝  Հոգեբանական գիտությունների թեկնածու...
Վարդուհի Պապոյան
Մասնագիտությունը` Հոգեբան Գիտական աստիճան՝  Հոգեբանական գիտությունների թեկնածու...
Ալինա Գալստյան
Մասնագիտությունը` ՀոգեբանԱշխատավայրը` ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնՀասցեն` ...