♦ Ավստրիացի գիտնական, նյարդաբան 
    ♦ Հոգեվերլուծության հիմնադիր  Աշխատությունները
    ♦ «Հիստերիայի մասին ակնարկ» (1895թ)
    ♦ «Երազատեսությունների մեկնաբանությունը» (1899թ)
    ♦ « Հաճույքի սկզբունքից այն կողմ» (1920թ)

 Առաջին տեսությունը, որը փորձեց բացահայտել անձի ակտիվության աղբյուրները և հոգեկանի մակարդակները, ստեզծվել է ավստրիացի նյարդաբան, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի (1856-1939) կողմից: Ըստ Ֆրոյդի, անձը դինամիկ և ճկուն համակարգ է և կազմված է երեք ենթահամակարգերից.  «Նա» («Իդ»), «Ես» («Էգո») և «Գեր-Ես» («Սուպեր-Էգո»):  Նախնականը, բնածինը և ամենապարզը «Նա»-ն է («Իդ»-ը), որից և անհատի զարգացման ընթացքում «բխում» են մյուս կառույցները: «Նա»-ն հոգեկան եռանդի (լիբիդոյի) աղբյուրն է: Այդ եռանդն ընդունում է անգիտակցական բնազդների ձև, որոնք և ակտիվացնում են անհատին:  

 Ֆրոյդը բոլոր բնազդները բաժանում է երկու խմբի. ա) կյանքի կամ վերապրելու բնազդներ. կյանքի և հատկեպես սեռական բնազդ` անվանում են լիբիդո և բ) դեստրուկտիվ, այսինքն ավ‎երիչ կամ ագրեսիվ բնազդներ, որոնք դրսևորվում են ագրեսիվ և վանդալիստական գործողությունների ձևով`  թանատոս:  «Իդ»-ի մեջ մտնող բնազդները տարրական են, իռացիոնալ և անմիջական, անհետաձգելի բավարարություն են պահանջում: «Նա»-ն ուղղորդվում է հաճույքի սկզբունքով: Բայց բնազդային պահանջմունքները բավարարելիս չի կարելի հաշվի չառնել շրջապատող պայմանները:  Անձի զարգացման ընթացքում առաջանում է «Ես»-ը, որը ղեկավարվում է իրականության սկզբունքով: «Ես»-ը հիմնականում գիտակցական կազմավորում է և իրագործում է գիտակցական վերահսկողություն բնազդների դրսևորումների վրա, նրանց որոշակի ուղղություն հաղորդելու: Անձը գործում է հասարակության մեջ, նրա տարբեր խմբերում, որտեղ կան վարքի զանազան նորմեր, կանոններ, սկզբունքներ և արժեքներ: Իր զարգացման ընթացքում անձը յուրացնում է դրանք և նրանում աստիճամաբար ձևավորվում է երրորդ հոգեբանական համակարգը՝ «Գեր-Ես»-ը: Այս կազմավորման մեջ մտնում են զանազան սոցիալական պահանջներ և կանոններ, որոնց օգնությամբ կարգավորվում են բնազդների դրսևորումները կամ պարզապես արգելվում է դրանց բավարարումը: «Գեր-Ես»-ը հատկապես խիստ վերահսկողություն է սահմանում մարդու սեռական և ագրեսիվ բնազդների վրա: Անձի զարգացման ընթացքում «Գեր-Ես»-ը դառնում է նրա վարքի և նույնիսկ մտածելակերպի ներքին վերահսկողության միջոց՝ մեծ չափով փոխարինելով արտաքին սոցիալական վերահսկողությանը: «Գեր-Ես»-ը անձի խիղճն է:  Գիտակցություն   (կոնտակտ արտաքին աշխարհի հետ) Նախագիտակցություն/Ենթագիտակցություն (նյութ, որը կարող է տեղափոխվել գիտակցություն) Անգիտակցական (նյութ, որը գիտակցությանը հասանելի չէ) Ըստ Ֆրոյդի գոյություն ունեն հոգեկան երեք շերտեր (տոպիկական մոդել)` գիտակցական, ենթագիտակցություն և անգիտակցական: Գիտակցականը տվյալ պահին շրջապատող աշխարհի մարդու ընկալումն է. այն ինֆորմացիան է, որ հիշվում է, ակտիվ է տվյալ պահին: Դրանք մտքերն են, հիշողությունները, որոնց մասին գիտի մարդը: Ենթագիտակցությունը այս պահին ոչ ակտիվ հիշողությունն է, գիտելիքները. ինֆորմացիա, որը հասանելի է գիտակցությանը:  Սա միջանկյալ շերտ է գիտակցականի և անգիտակցականի միջև: Անգիտակցականը հոգեկանի այն ոլորտն է որտեղ են մեր բնազդները, իռացիոնալ ցանկությունները, անցանկալի հուշերը, մանկական տրավմաները, վախերը և այլն: Ֆրոյդը գտնում էր, որ անգիտակցականը ակտիվ դինամիկ երևույթ է, որի ազդեցությունը մարդու վարքի վրա շատ ավելին է քան թվում է: Անգիտակցականը ունի ներքին տրամաբանություն և պատճառականություն:   Անձի զարգացման հոգեսեռական մոդելը  Հոգեվերլուծական զարգացման տեսությունը հիմնված է երկու դրույթների վրա. առաջին կամ գենետիկական` ընդգծում է, որ հասուն անձի ձևավորման մեջ կարևոր դեր է խաղում վաղ մանկության փորձը: Ֆրոյդը համոզված էր, որ անձի էության ձևավորման հիմքը դրվում է շատ վաղ տարիքում: Երկրորդ նախադրյալը կայանում է նրանում, որ մարդիկ ծնվում են սեռական էներգիայի որոշակի քանակությամբ (լիբիդո), որն այնուհետև իր զարգացման ընթացքում անցնում է մի քանի հոգեսեռական փուլեր: 1) Օրալ փուլի տևողությունն է մինջև 18 ամիս, էրոգեն զոնան է բերանը, շուրթերը, լեզուն, կոկորդը: Եթե երեխայի սնվելու ընթացքում ինչ-որ խանգարումներ կան և նա վստահ չէ, որ իր պահանջմունքը կբավարարվի, նա կարող է սևեռվել այդ փուլի վրա: Դրա հետևանքով հասուն տարիքում անձը կունենա այսպես կոչված օրալային բնավորություն: Անձի զարգացման աճի խափանումը այս փուլում հետագայում բերում են այնպիսի հակումների, ինչպիսիք են ծխելը, խոսքային ագրեսիան, շատակերությունը, նաև բնավորության այնպիսի գծեր, ինչպիսիք է կախվածությունը, պասիվությունը, ագահությունը, ինչպես նաև վերբալ ագրեսիան: 2) Անալ փուլը. 1.5 – 3 տարեկան: Այս փուլում երեխայի ուշադրությունը հիմնականում կենտրոնանում է անալ ակտիվության վրա: Այսինքն՝ երեխան բավարարություն է ստանում դե‎ֆեկացիայի և միզարձակության միջոցով: Եթե այս փուլում զուգարանային գործողությունների կարգավորման, արգելքների և անալային էրոտիզմի վրա մեծահասակները մեծ ուշադրություն են դարձնում, ապա կարող են առաջ գալ տևական սևեռումներ և անձը կունենա անալային բնավորություն, որի հիմնական գծերն են կամակորությունը, ոչ ճկուն բնավորությունը, ժլատությունը, ծայրահեղ ճշտապահությունը և մաքրասիրությունը, ուրիշներին ցավ պատճառելու հակումը, խռովարարությունը: 3) Ֆալլոսային կամ Էդիպյան փուլի տևողությունն է 3 – 6 տարեկանը: Այս փուլում առաջատար դերն անցնում է սեռական օրգաններին: Երեխայի մոտ նկատվում են աուտոէրոտիզմ՝ մաստուրբացիայի (ձեռնաշարժություն) դրսևորումներ: Այս փուլում զարգանում է Էդիպյան բարդույթը (տղաների մոտ) և  Էլեկտրայի բարդույթը (աղջիկների): Ըստ Հին Հունաստանի առասպելներից մեկի, Էդիպ արքան (Ֆիվ թագավորության թագավոր Լայի ու թագուհի Էոկաստրայի որդին; Էդիպ նշանակում է նա ում ոտքերը կապած են) ամուսնանում է մոր հետ: Այս փուլում փոքրիկ տղայի սեռական հակումն ուղղված է դեպի մայրը, իսկ աղջկանը՝ դեպի հայրը: Երևակայությամբ իրենց դնելով մոր կամ հոր դերերում, երեխաները հոգեբանական նույնացում (իդենտի‎ֆիկացիա) են ունենում նրանց հետ: Ծնողների համոզմունքները և դիրքորոշումները ներկայացնելու ճանապարհով երեխան ձեռք է բերում «Գեր – Ես» կազմավորումը: Վերջինը թույլ է տալիս ճնշել «Նա» անձի կազմավորման բնազդային հակումները, այժմ արդեն ինքն անձն է սկսում պատժել իրեն իր թույլ տված արարքների համար, ինչպես դա անում էին ծնողները: Էդիպյան բարդույթի ծագման և նորմալ հաղթահարման գործում առաջ եկող արգելքներն ու դժվարությունները հետագայում կարող են հանգեցնել անձի զարգացման այնպիսի շեղումների, ինչպիսիք են սեռադերային խանգարումներ, հասուն կանացի և տղամարդու դերից հրաժարվելը, իշխանության և հեղինակության հետ կապված պրոբլեմները: Եթե անձը սևեռված է մնում ‎ֆ‎ալլոսային փուլի վրա, ապա ուժեղ հակում է ունենում դեպի մրցակցությունը, հատկապես նույն սեռին պատկանող մարդկանց հետ: Կոն‎ֆլիկտներ է ունենում իշխանություն և հեղինակություն ունեցող անձանց հետ:  4) Այնուհետև հաջորդում է համեմատաբար հանգիստ (անտեսանելի) լատենտ շրջանը` 6 -12 տարեկան: Ըստ Ֆրոյդի այս փուլում անձի մոտ էական փոփոխություններ չեն առաջանում, քանի որ երեխայի զարգացման ընթացքում բնազդները անցնում են գաղտնի շրջան: Այս փուլում անձի և հասարակության միջև լուրջ կոն‎ֆ‎լիկտներ չեն լինում, սոցիալականացնող գործոնները անձի լուրջ փոփոխություններ չեն պահանջում: 5) Զարգացման գենիտալ փուլը սկզբնավորում է սեռահասունությունը: Այս փուլում արտահայտվում են իսկական սեռական հակումները և միավորվում են բոլոր էրոգեն գոտիները: Եթե նախորդ փուլից որևէ մեկում տեղի են ունեցել աղավաղումներ, ապա դրանք հետագայում կարող են խնդիրների պատճառ դառնալ:

Մայրիկներն ու հայրիկները փորձում են երեխաների հետ զրույցներում խուսափել սեռադերային վարքի հետ կապված թեմաներից՝ ամոթի և շփոթմունքի պատճառով, որը ճիշտ մոտեցում չէ, դրանով դուք կարող եք կանխել բազմաթիվ նրանց հնարավոր սխալները և հիասթափությունները: