Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» կազմակերպության հիմնադրման 15 ամյակին նվիրված կոնֆերանսին մասնակցեցին նաև Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամները:
Միջազգային գիտագործնական գիտաժողովի առանցքային թեմաներն են․ դատափորձագիտական գործունեության արդի հարցերը, դատական փորձագիտության և քրեագիտության ժամանակակից խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները։ Գիտաժողովի շրջանակներում տեղի ունեցան, դատափորձագիտական գործունեության տարբեր ուղղությունների իրավական, կազմակերպչական, ինչպես նաև մասնագիտական տեսանկյուններն ընդգրկող պլենար և սեկցիոն նիստեր. թեմատիկ սեմինարներ և կլոր սեղաններ: Զեկույցով հանդես եկավ նաև Առողջապահության նախարարության սեքսոպաթոլոգիայի գծով գլխավոր խորհրդատու, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Սևադա Հակոբյանը՝ Դատական (կամ կրիմինալ) սեքսոլոգիայի խնդիրները թեմայով, ներկայացնելով մեր կողմից երկար տարիներ իրականացվող դատասեքսոլոգիական փորձաքննությունների հիմնախնդիրները։