Edvard Munch- Weeping Nude

Դեռևս 1880-ականներից բժշկական ձեռագրերում նշվել է այս հիվանդության մասին։
« Այս հիվանդությունը բնութագրվում է վուլվայի գերզգայունությամբ... տեսանելի չեն ոչ կարմրություն և ոչ էլ հիվանդության այլ  արտաքին դրսևորումներ...երբ հետազոտելու նպատակով բժշկի մատը հպվում է գերզգայուն հատվածին, կինը գանգատվում է ցավից, որը երբեմն այնքան ուժեղ է լինում, որ նա գոռում է։

Սեռական հարաբերությունը նույնքան ցավոտ է, իսկ  ագռավացված դեպքերում դառնում է անհնար»՝ այսպես է նկարագրել վուլվոդինիան բրիտանացի գինեկոլոգ Ալեքսանդր Սկինեն։
Այս հիվանդությունը համարվում է բաց թողնված ախտորոշում հավանաբար բժիշկների քիչ տեղեկացվածության պատճառով, քանի որ նույնիսկ բժշկական դասարգրքերում և ծրագրրերում հազվադեպ է խոսվում դրա մասին։ 

Հանդիպում է գրեթե բոլոր տարիքային խմբերում, սակայն առավել հաճախ  18 - 25 տարեկանում։ Ըստ ԱՄՆ-ում կատարված հետազոտության կանանց 60%-ը դիմել է ամենաքիչը 3 բժշկի, նրանցից 40%-ը մնացել են առանց ախտորոշման՝ բժշկական 3 խորհրդատվությունից հետո:

 Ներկայիս բնորոշումը տրվել է «Վուլվովագինալ հիվանդությունների ուսումնասիրման միջազգային ասոցիացիայի» (ISSVD) կողմից․ Վուլվոդինիան առնվազն երեք ամիս տևողությամբ վուլվայի ցավն է, առանց հստակ որոշելի պատճառների, որը կարող է ունենալ պոտենցիալ նպաստող գործոններ։ Այդ գործոնների շարքին են պատկանում ՝ ուղեկցող հիվանդություններ և ցավային այլ համախտանիշներ (օր․, ֆիբրոմիալգիա, ցավոտ միզապարկի համախտանիշ, գրգռված աղու համախտանիշ), ժառանգական նախատրամադրվածություն, հորմոնալ գործոններ, բոբոքում, մկանակմախքային (օր․, կոնքի մկանների գերակտիվություն, բիոմեխանիկական), նյարդաբանական մեխանիզմներ (կենտրոնական և ծայրամասային), նեյրոպրոլիֆերացիա, հոգեսոցիալական (օր․, տագնապ, դեպրեսիա, հետտրավմատիկ սթրես, ներանձնային, սեռական ֆունկցիա), կառուցվածքային դեֆեկտներ։

Վուլվոդինիայի դասակարգումը․

• Ըստ տեղակայման․ 

գեներալիզացված (վուլվայի բազմաթիվ հատվածներ), 

լոկալիզացված վուլվայի մեկ հատված (օր․, կլիտորոդինիա, հեմի-վուլվոդինիա) 

խառը` գեներալիզացված և լոկալիզացված 

• Ըստ ծագման․ 

հրահրված( ներհրումից, շփումից),  

«հրահրված վեստիբուլոդինա»՝ ցավը տեղակայված է հեշտոցի նախադռան շրջանում․ 

 սպոնտան

 խառը 

• Ըստ առաջացման․ 

առաջնային (երբ ցավը սկսվում է առաջին հեշտոցային ներթափանցման փորձից հետո) 

երկրորդային (եթե ցավն առաջացել է անցավ ներթափանցման որոշ շրջանից հետո) 

• Ըստ տևողության․ 

 պարբերական, մշտական, անընդհատ,կտրուկ կամ ուշացած
 

Ախտորոշումը 

Բոլոր ինֆեկցիոն, բորբոքային, նեոպլաստիկ, նյարդաբանական և այլ խանգարումների հայտնաբերումից և բուժումից հետո,անհրաժեշտ է կատարել հետևյալ 5 քալերը․ 

• Քայլ 1:  Վիզուալ զննում 

• Քայլ 2:  Վուլվայի և վեստիբուլի զննում բամբակյա փայտիկով

• Քայլ 3:  Նյարդազգայական հետազոտություն 

• Քայլ 4:  Կոնքի հատակի մկանների հետազոտություն 

• Քայլ 5:  Ուղեկցող ցավի և նպաստող գործոնների գնահատում 

Բոլոր տեսակի բուժումների գիտական ապացուցման աստիճանը շատ ցածր է։ 

Վուլվոդինիայի ենթատեսակը և ուղեկցող գործոնները որոշելուց հետո, ընտրում են բուժման անհատական, մուլտիդիսցիպլինար, կենսահոգեսոցիալական մոտեցում։ Մուլտիդիսցիպլինար բուժումը նվազեցնում է ցավի աստիճանը, բարելավում սեռական ֆունցիան։ Սակայն տարբեր պացիենտներ բուժմանը տարբեր կերպ են պատասխանում, հավանաբար հետերոգեն էթիոլոգիայի պատճառով: 

Առաջին քայլը վուլվայի հիգիենան է, անհրաժեշտ է խուսափել գրգռող նյութերից ու գործոններից։ 

Հիմնականում օգտագործում են «ցավն արգելակող» հետևյալ օրալ դեղամիջոցերը․ 
Եռցիկլիկ հակադեպրեսանտներ 
Հակացնցումային պրեպարատներ  
Շատ հազվադեպ դեպքերում  կարճատև ազդող օփիոիդներ։ 

Իհարկե ցավազրկողները պետք է համադրել հոգեթերապիայի հետ։ Կոգնիտիվ վարքային թերապիա (անհատական կամ զույգային) և/կամ սեքս թերապիան ուղղված են ցավի նվազեցմանը, սեռական հարաբերության լավացմանը։ 

Պուդենտալ և/կամ կաուդալ բլոկադա տեղային ցավազրկողով կամ ցավազրկող+ստերոիդով ցույց են տվել էֆեկտիվության տարբեր աստիճաններԼ

Բուժման մեթոդներն են․

կոնքի հատակի մկանների թերապիա,
ֆիզիոթերապևտիկ մեթոդներ,
կենսաբանական հետադարձ կապի թրեյնինգ (biofeedback training), 
ներարկումներ տրիգերային կետում (trigger point injections),
հեշտոցային լայնիչների օգտագործում:

Նեյրոխթանում․ որոշ պացիենտներ նշում են ողնուղեղի ստիմուլյացիայի դրական էֆեկտի մասին:

Կարող է կատարվել նաև վիրահատություն։ Գոյություն ունեն երկու միջամտություններ բացարձակապես հրահրված վեստիբուլոդինիայի դեպքում։

Քանի որ այս հիվանդությունը դեռևս ուսումնասիրման ենթակա է, կատարվում են բազմաթիվ փորձարարական  բուժումներ․
լեյկոտրեինային ընկալիչների անտագոնիստ, տեղային նիտրոգլիցերին, տեղային կապսաիցին, էնոքսապարինի ներարկումներ, YAG-լազերային թերապիա։ 

Այսպիսով՝ ՎՈՒԼՎՈԴԻՆԻԱՆ առնվազն երեք ամիս տևողությամբ վուլվայի ցավն է, առանց հստակ որոշելի պատճառների: 

Տարածված, չախտորոշված և ուսումնասիրման կարիք ունեցող ցավային խանգարում է, որը կարող է հանդիպել տարիքային և էթնիկ բոլոր խմբերի կանանց մոտ: 

Բացասաբար է ազդում կնոջ ֆիզիկական, հուզական և սեռական առողջության վրա։

Ամենատարածված ենթատեսակներն են գեներալիզացված վուլվոդինիա և պրովոկացված վեստիբուլոդինիա: 

Բուժման հիմական մեթոդներ՝ ցավազրկող, ֆիզիոթերապևտիկ միջոցներ, հոգեթերապիա:

Հեղինակ՝ Սաթենիկ Սահակյան


Գրականություն՝

2015 Consensus Terminology and Classification of Persistent Vulvar Pain and  Vulvodynia (Bornstein)

Medical and Physical Predictors of Localized Provoked Vulvodynia (Bohm-Starke)

Vulvodynia: Diagnosis and Management (Reed)

Vulvodynia: An Evidence-Based Approach to Medical Management (Andrews)

Vulvodynia-An Evidence-Based Literature Review and Proposed Treatment Algorithm (De Andres)

The Vulvodynia Guideline (Haefner)

2013 Vulvodynia Guideline Update (Stockdale)

Vulvodynia Interventions – Systematic Review and Evidence Grading (Andrews) Female Sexual Pain Disorders: Evaluation and Management  (Goldstein, Pukall, Goldstein)

The Vulva: Anatomy, Physiology and Pathology (Farage, Maibach)